— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա…
Ինքն էլ պատասխանում է.
– 10 կդառնա…
— Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ…
— Կդառնա 100…
Դավիթն ապրում է թվերի աշխարհում։ Պատի ժամացույցն այդպիսի աշխարհի լավ արտապատկերում է, ինչպես շախմատի տախտակը, սանդղակով կշեռքը, ջերմաչափը, հասակաչափը… Մենք սկսել ենք բանավոր թվաբանության խաղի մեր պատրաստությունը…

– Որ մեծանամ, բժիշկ եմ դառնալու, որ հայրիկին բժշկեմ…
Բազմոցին նստած՝ իրիկունը ուշ հանկարծ հայտարարում է Դավիթ Բլեյանը:
Վայելք, որ մեզ՝ մեծերիս բժշկում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել

Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում է…

Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական

Ընդունեք Դավթի հրավերքը

Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի,