– Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։
– Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում պյուրե է ճաշակում…

Վահ, էս ո՞ւր են թաքնվել (փակ դուռ ու լուսամուտ) մեր քաղաքի հայր ու որդիները, որ չենք հանդիպում… «Մեր» հրապարակի մոտ Դավիթը հոգնեց. չի խոստովանում, բայց դե, երեքակնանի, ոչ առաջին թարմության գործիք է… Շատրվանների մոտ լռվել է, խաղում է, մե՛կ հեծանիվն ենք լվանում, մե՛կ տերևներ նետում ավազանը… Ցերեկն էլ չի քնել… Տեսարան է. պառկել է (երկարել) իր հեծանվի վրա ու հանգստանում-խոսում է ինքն իրեն, ինչպես տանը՝ գետնին, մեքենայակույտի մոտ կամ անկողնում՝ գրքերի հետ պառկած… Ես ձայնագրում եմ…
– Ինչո՞ւ հեծանվով հաճելի է զբոսնելը, հայրիկ… Քեզ էլ է լա՞վ…
– Ես անձրև սիրում եմ. անձրև խմել, անձրևով լվացվել սիրում եմ (ցույց է տալիս խմելը, լվացվելը):
Իսկ անձրևը շարունակում է մաղել։
– Իմ հեծանվով ջրափոսով անցա, ալիքվեց ջուրը… տեսա՞ր, ոնց որ Շուշանի սենյակից, որ երեկ նայում էի ներքև…
– Մեծանամ, մեծ ապուշ եմ դառնալու… Դու ի՞նչ ես ուզում, որ մեծանամ՝ դառնամ… Որ մեծանամ, հեծանիվս էլ կմեծանա… Ես շղթայով երկանիվ հեծանիվ կարո՞ղ եմ ունենալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Պապայի շան տղեն եմ ես

Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ուՄելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է ասում բոլորիս ուղեկցած այս պատմությունը,

Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…

— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,