Իմ օրագրի ուշադիր ընթերցողը նկատել-արձանագրել է մայրաքաղաքի հետ (Բանգլադեշի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է) իմ կապի խզումը, որ արտահայտվում է Դավիթ Բլեյանի հետ (1,5-2,5 տարեկանը) զբոսանքի ընդհատումով… Ես փորձեր արեցի վերականգնելու այդ անհրաժեշտ կապը՝ որպես նաև հոր և որդու զրույցի կազմակերպման ամենաբնական (քաղաքային) եղանակ… Չստացվեց զբոսանքը տեղավորել լոկալ տիրույթում, ասենք, Օղակաձև այգում… նրա մի հատվածում… Մի դեպքում՝ շինարարությունը չավարտվող, մյուս դեպքում՝ սրճարանները՝ իրենց ենթամշակույթով (սուբկուլտուրայով), երրորդ դեպքում՝ մանկակական ճոճանակները՝ իրենց զռռան աղմուկով, այդ թվում՝ երաժշտություն կոչվող… Հեծանիվը հրաշագործ եղավ. մեր զբոսանքը Դավթի հետ դարձավ հեծանվային, մեր զրույցը սկսեց գլգլալ… Կիրակի օրը, երբ ճանապարհեցինք մեր բազմավարպետ Ստեփան եղբայր-հորեղբորը, ետևից իջանք, թամբեցինք մեր նժույգներն ու՝ Խանջյանի մայթով դեպի Կոմայգի, Խորենացու փողոցով, Շահումյանի հրապարակով, Հանրապետության հրապարակով, նրանից սկիզբ առնող «մեր» հրապարակով՝ կառավարության թիվ 2 և թիվ 3 շենքերի միջև, մինչև տուն… Տպավորիչ հեծանվաերթ. կիրակիին ավելացրեք «անձրևոտի» (էս ի՜նչ եղանակ է) գործոնը, ու ունեցանք սքանչելի մեքենազուրկ քաղաք… Ինձ որ քաղաքապետ կարգեք, շաբաթ-կիրակի ամբողջ օրը՝ տոները գումարած, ուրբաթ օրվա ժամը 20-ից մայրաքաղաքի կենտրոնը կհայտարարեմ զերծ ավտոմեքենաներից՝ ազատ հեծանվա-, անվավոր միջոցների համար… Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել, ու էս բոլորը միասին, որ կոչվում է հայր ու որդու զրույց (թափառում Երևանով)…
Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել
Explore More
Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…
Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ
Լցվեցինք ու… լծվեցինք…
Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…
Նոր ու փնտրված՝ ինչպես աղբրի ջուրը, սխտորի պես ախտահանող…
Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպում ենք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարում եմ 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին.