Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում, բայց խանգարել չկարողացավ… Չորային-անապատացող Հայաստանում անձրևն անտեղի չի լինում, նրա կարիքը միշտ կա, այն աստվածատուր է: Անձրևը հորդառատ ի՞նչ մեղավոր է, որ մեր հողագործն այսքա՜ն անպաշտպան է սովորական տարերքի առաջ… Իմ կիրակնօրյա գրի ընթերցարանում ընդգրկել եմ տասը մեդիանյութ, որ այս շրջանում հանդիպել է ինձ, հավանել եմ, Օրագրի ընթերցողի ճաշակով առանձնացրել, ինչպես միշտ՝ կիրակնօրյա-ժամանցային-կիրառելի-անվնաս… Խնդրեմ՝ ընթերցեք:
Նայեք առաջին նյութերը, հետո շարունակեք ընթերցանությունը…

  1. Երեխան գնում է 1-ին դասարան. 5 անսովոր մեթոդ, ստուգելու նրա պատրաստ լինելը
  2. Անսովոր ֆրեշ նյարդերը հանգստացնելու համար
  3. Կանացի գեղեցկությունը տաղանդավոր նկարչի անհավանական նկարներում
  4. Աշխարհագրական 16 փաստ, որ կզարմացնեն բոլորին

«Հորդառատ» բառին եմ ծանոթացնում Դավիթ Բլեյանին մեր պատշգամբում, երբ անձրևը հորդում է իր աչքի առաջ ու հորդում է առատ… Վա՜յ, ինչքա՜ն հարցեր տվեց մեր բառախույզը` «առատ»-ի և «հորդ»-ի, նրանց կապի բացահայտմանն ուղղված… Ջուրը հորդեց առատ ու կտրվեց, բայց Դավիթը չպրծավ… Հիմա էլ թե.
— Ո՞ւր հորդեց գնաց, ի՞նչ եղավ…

Դավթի ֆոտոխճանկար: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Երեկ մենք վարչական խորհրդում խոսում էինք բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, ինժեներական, տեխնոլոգիական գործունեության ակտիվացման, սովորողի ընտրությամբ լրացուցիչ կրթության ծավալում սրանց կարևորման ձևերի մասին… Չգիտեմ` աշխարհում ինչպես, բայց հայաստանյան դպրոցներում վիճակն այս առումով մտահոգիչ է. ցավոք, ծնողներն էլ հիմնական ուշադրությունը, պատվերը տալիս են տաշի-տուշիին, օտար լեզուների լրացուցիչ պարապմունքներին, կրկնուսուցմանը, բարձր գնահատականներին, բայց տեսեք՝ որքա՜ն աղքատ է երեխայի ընտրությունը բնագիտական-տեխնիկական իրական գործունեությամբ զբաղվելու համար… Խմբակներ ամենատարբեր, լաբորատորիա-արհեստանոցների իրական գործունեություն, ակումբներ… Մի «Թումոյով», Հայաստանում և Արցախում բացվող 2-3 մասնաճյուղով այսպիսի ծավալուն խնդրում տեղաշարժ չի լինի… Ընտանիքը չի կարող հեռու մնալ այս գործունեության կազմակերպման, խրախուսման խնդիրներից… Կրթահամալիրի նախակրթարանների, կրտսեր դպրոցների, ուսումնական կենտրոնների լաբորատոր միջավայրը, մեր հեղինակած ուսումնական պլանները դրա հնարավորությունները հորդառատ տալիս են… Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի դարձած Արմեն Մարտիրոսյանն ընտրել է ռոբոտիքսը՝ որպես գործունեություն: Այն Արմենը, որ հայտնի է կերպարվեստում ունեցած հաջողություններով, այս ընտրության համար երկար է  սպասել:

  1. 10 լուսանկար, հազար հոգեբանների փոխարեն
  2. Էմոցիոնալ հասուն լինելու 7 նշան ըստ Ֆրեյդի
  3. Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր թուրինջ ուտել 
  4. Մոլորակի ամենաանհնար վայրերը
  5. Աշխարհի 10 ամենատարօրինակ բնակավայրերը
  6. Ինտերյերի գույների հինգ կատարյալ համադրություն

Քոլեջի 2-4 տարեկանների խաղ-ձմերուկգլորոցին:
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի:

Վայ-վայ, վրիպում կար: Ով արդեն կարդացել է իմ կիրակնօրյա գիրը, ու դեռ ծանոթ չէ Նունե Մովսիսյանի կիրակնօրյա մեդիագզրոցին ու mskhfilms-ի առաջարկած կիրակնօրյա ֆիլմին, պիտի վերադառնա: Խնդրում եմ` իրար փոխանցեք, ձայն տվեք, որ հանկարծ օրագրի ոչ մի ընթերցող անմասն չմնա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,

Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները…

«Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները»։ Վան Գոգ Իսկական կինո, հինգ րոպե տևողությամբ․․․ Հյուսիսի դպրոց-պարտեզի Սոնա Կարապետյան, Անուշ Ավետիսյան դաստիարակչական զույգի՝ ֆիլմի հեղինակների, 2 տարեկանը չբոլորած Անուլն էլ՝ գխավոր պերսոնաժներից․․․

Սրանից լավ վիճա՞կ գոհության… Լսում եմ…

Երեք օրը՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի, 9-ի աշխատելու եմ Արատեսում: Կրթահամալիրի, Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի, Շատինի պատանիների-երիտասարդների հետ Եղեգիսի Արտաբույնքից, Ցախաց քարով-Սմբատաբերդով, Հերմոնի վանքով մտնելու ենք Արատես: Գիշերելու եմ վրանում: Արատեսի