«Զրույցներ Դավթի հետ լողավազանում» շարքն ինքն իրեն ծնվեց՝ այս ամառ… Ես էլ, Դավիթն էլ սկսել ենք սպասել հերթական զրույցին… Ահա, Դավիթը կարթնանա 7-ի-8-ի արանքում, ահա, իմ օգնությամբ կհաղթահարի մինչև լողարան արգելքը, ահա, կհայտնվի լողարանում-ավազանում, կմիանա ցնցուղն իր դռռոցով (շարժիչով բաքի), ու կսկսվի… Մեզ՝ ինձ ու իմ որդուն, ոչինչ չի խանգարում այս 30 րոպեում խոսել ամենակարևոր ամեն ինչի մասին… Մեր զրույցը վարում է Դավիթը. հարցերն իրենն են, ես անշտապ-առանց հորինելու-սեթևեթելու արձագանքում եմ… Այս զրույցները, որպես վարժություններ, կրկնության ձև ունեն. ուրիշ ի՞նչ կերպ յուրացնի-համոզվի-հաստատի Դավիթը.
– Ցնցուղի ջուրն էլ է աղբյուրի, ծորակինն է՞լ, հայրի՛կ… Ես կարող եմ, ա՛յ, այսպես, խմե՞լ ցնցուղով,- խմում է, ինձ փորձող հայացքով նայում աչքերիս…
– Ինչո՞ւ եք տաք ջուրը թեյնիկով եռացնում, լցնում ծորակի ջրից… Ինչո՞ւ չեք վերցնում ցնցուղի տաք ջուրը…
– Լողավազանի ջո՞ւրն է մաքուր, թե՞ Սևանա լճինը…
– Սևանա լիճը լցնող աղբյուրների ջուրն ինչպե՞ս է կեղտոտվում…
– Բա որտե՞ղ էին մարդիկ չիշ անում Սևանի ափին… Ես չտեսա…
– Հայրի՛կ, գիտե՞ս, ես հանկարծ չիշ արեցի Սևանում… Կեղտոտեցի՞ Սևանի ավազանի ջուրը… Հայրի՛կ, ես լողավազանում չիշ չեմ անում… միայն սանհանգույցում:
– Սևանն այնքան մե՜ծ է, որ ծով են ասում… Ծովից մեծ է…
– Ուրիշ ի՞նչ ծովեր կան Հայաստանում… Ես ուզում եմ՝ երկուսով բոլոր ծովերը գնանք, լողանամ… Լա՜վն է մեր Սևանը…
– Ինչո՞ւ ես ասում, որ ես ամեն օր պիտի լողանամ… Ի՞նչ կլինի, որ չլողանամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Ծիրանը ոնց որ արև լինի, հայրիկ

Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ լավ ընկերը դարձած փեսայի

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել