– Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։
– Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում պյուրե է ճաշակում…

Վահ, էս ո՞ւր են թաքնվել (փակ դուռ ու լուսամուտ) մեր քաղաքի հայր ու որդիները, որ չենք հանդիպում… «Մեր» հրապարակի մոտ Դավիթը հոգնեց. չի խոստովանում, բայց դե, երեքակնանի, ոչ առաջին թարմության գործիք է… Շատրվանների մոտ լռվել է, խաղում է, մե՛կ հեծանիվն ենք լվանում, մե՛կ տերևներ նետում ավազանը… Ցերեկն էլ չի քնել… Տեսարան է. պառկել է (երկարել) իր հեծանվի վրա ու հանգստանում-խոսում է ինքն իրեն, ինչպես տանը՝ գետնին, մեքենայակույտի մոտ կամ անկողնում՝ գրքերի հետ պառկած… Ես ձայնագրում եմ…
– Ինչո՞ւ հեծանվով հաճելի է զբոսնելը, հայրիկ… Քեզ էլ է լա՞վ…
– Ես անձրև սիրում եմ. անձրև խմել, անձրևով լվացվել սիրում եմ (ցույց է տալիս խմելը, լվացվելը):
Իսկ անձրևը շարունակում է մաղել։
– Իմ հեծանվով ջրափոսով անցա, ալիքվեց ջուրը… տեսա՞ր, ոնց որ Շուշանի սենյակից, որ երեկ նայում էի ներքև…
– Մեծանամ, մեծ ապուշ եմ դառնալու… Դու ի՞նչ ես ուզում, որ մեծանամ՝ դառնամ… Որ մեծանամ, հեծանիվս էլ կմեծանա… Ես շղթայով երկանիվ հեծանիվ կարո՞ղ եմ ունենալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Ես լ ուսնից չեմ վախենում

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են

Ադրիանայի ծամակալի ու թունոտ բաների մասին

Երևանյան քննչական մեկուսարանը և հիվանդանոցը բանտի են նման՝ յուրահատուկ հոտով գաղջ (չօդափոխվող), երկա՜ր ձգվող միջանցք՝ ձախ ու աջ կողմերում՝ դռներով խուլ, խցերով… Պառկի, հիվանդ ես, կալանավոր ես, պառկի-նստի-ընդունի… — Մենակ