Ես դուրս եկա իմ հեծանվով օրվա հոգսը, որ «բավ է օրվա համար» կատարածի գիտակցումով (ես Սուսան Մարկոսյանը չեմ. նա եզակի է), ու ինքս ինձ հետ լինելը վայելեցի Բաբաջանյան-Իսակով-Հաղթանակի կամուրջ-Խանջյան ճանապարհին… Դավիթն ինձ սպասում է ներքևում՝ փողոցի վրա…. Երկու ժամ, չե՞ք հավատում, վերջում էլ անձրևի տակ, մենք Վերնիսաժ-Հանրապետության հրապարակ-Հյուսիային-Օպերա-Թումանյան-Աբովյանով հեծանվաերթի էինք… չիջավ մարդը հեծանվից, լցնովի պաղպաղակն էլ, մռո՜ւթ, մի ձեռքով ղեկը բռնած, քշելով կերավ… Այս ի՜նչ ուժեղ-հաստատակամ ընկեր է Դավիթը։ Երկու ժամ հեծանվի  վրա, քաղաքի փողոցներում, առանց նվնվոցի… Լավ թրջված՝ հասանք մեր շենք, կայանեցինք մեր նժույգները… Իսկական ցնծություն եղավ իմ 60-րդ տարվա մայիսի 22-ին…

– Հայրիկ, տեսնո՞ւմ ես, որ ես կարող եմ ուրիշ մեծ հեծանիվ քշեմ։
– Կարող ես, Դավիթ, միասին ընտրենք քո նժույգը, քեզ սազական…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն

Թումանյանի իմաստությամբ ու ֆրակով

Դավիթը Բլեյանն այս ամենի հետ գործ չունի՝ ինքն ու 100-ի չափ մեքենաները…  Պատկերացրեք, որ փրկած չլինեինք մյուս հարյուրից իր այսօրվա ավտոտնտեսությունը… աչքերը բացել ժամը 6-ին առավոտվա, հերիք չի` չի թողնում օրվա

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,