?

Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար: Իմ կիրակնօրյա ընթերցարանի համար միանգամից վերնագիր որոշեցի Վիկտոր Հյուգոյի 20 ամենաուժեղ համարվող մտքերից սա. արդարությունը, արդար գործելը ինձ համար կողմնացույց է: Այդպես չի եղել. այդպես է: Երբ արդար չեմ գործում, հնարավոր արագությամբ շտկում եմ: Երբ վարանում եմ վճիռ կայացնել, անգամ երբ հայտարարել եմ, ուրեմն արդարության խնդիր կա:

Նունե Մովսիսյանի «Կիրակնօրյա ընթերցարանը», Միջին դպրոցի «Կիրակնօրյա ֆիլմադարանը», «Սեբաստացիներ TV-ի» ամենշաբաթյա «Լրատու-հաշվետու»-ն (թվով 12-րդ), պահանջում են իմ կազմած ընթերցարանը դարձնել տեսադարան՝ ավելի թեթև, ավելի արդար, իմ սեբաստացի գործընկերների կիրակիի մեջ տեղավորվող: Փորձում եմ: «Լրատու-հաշվետու» նախագծի համահեղինակը` արդեն ամերիկյան համալսարանի ուսանող Նարեն, հասկանալի է, երեկ դրա ժամանակը չուներ. շրջանավարտի «հոգսերի» մեջ էր… կեցցե Դավիթը, որ տղամարդավարի մոտեցավ գործին: Նարե աղջիկ, քեզանով չի վերջանում, էլի… Այդպիսի՞ խոստումներ ենք լսել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման