Այսպես էլի է եղել. կորցրել եմ ժամանակի զգացողությունը՝ «ոչինչ, կհասցնեմ»,- ասել եմ, մոռացել եմ Դավիթ Բլեյանի գործոնը՝ միշտ ինքնաբուխ, ինչպես հիմա. արթնացավ, երբ ես իր ժամանակը արդեն չունեի, ու հիմա ինձանից, միայն ինձանից է ուզում զարթուցիչը.
– Ո՞ւր է իմ զարթուցիչը…
Ես իսկապես չգիտեմ՝ ինչ զարթուցիչի մասին է խոսում, իսկ ուսուցչուհի մայրիկն իր իրավունքի խորը գիտակցմամբ քնած է. արի ու գլուխ հանի…

Դավիթ Բլեյանը շարունակում է «Ռոդարիական ստուգատեսը»՝ իր թարս պատմություններով ու դերերով՝ ի հեճուկս Մարի Գաբանյանի ու Աիդա Պետրոսյանի, որ երեկ մեծ աղմուկով գլխավոր ընթերցասրահում ամփոփել են մեկ ամիս տևած «Ռոդարիական ստուգատեսը», որոշել հաղթողներին… Ես վկա եմ:

Դավիթն առավոտյան գող ագռավ է, «ձու-ձու կակա» է գողանում.
– Պանիրը, հայրիկ, հետո կգողանամ՝ ձու-ձու կական ուտելուց հետո…
Մայրիկի ծիծիկներն էլ շփոթել է երշիկի հետ և ուտում է, հարձակվել է հանկարծակիի եկած մայրիկի վրա…
– Թարս ու թարս…Իսկ ինչ որ ուղիղ-լավն են՝ խնձոր, մասուրի հյութ, խուրմա…
– Դո՛ւ կեր, հայրիկ, ի՞նչ ես թութակի պես կրկնում, ես ագռավն եմ գող. քեզ էլ կգողանամ, ա՛յ թութակ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ, ես չեմ կորել… ուղղակի վերցրու, կջերմանաս…

Կորել է իմ այս վերնագրի հեղինակը։ Ո՞վ կդնի հղումը՝ որտեղի՞ց եմ վերցրել այս տողը։  Ավագ դպրոցի մեր սովորող Կարինե Կիրակոսյանին՝ «Անպատ դպրոցի սովորողը» հրապարակման հեղինակին, արձագանքում եմ՝ խիզախե՛ք որպես ուսանողներ՝

Հայրիկ, ինձ կօգնե՞ս՝ քնեմ

Դավիթ Բլեյանը չի քնել ցերեկը։ Իրիկունն 9-ի և 10-ի արանքում է, համառում է, չի քնում: — Դավիթ, ի՞նչ ես որոշել, չես քնելո՞ւ… Բա առավոտյան միասին ո՞նց ենք գնալու մեծերի խումբ…

Ուզում եմ էլի հաշվեմ

Իսկ Դավիթն ակնհայտ մեծացել է ու… հետ վարժվել ամենօրյա լողից: Իր քույրիկներ Մելինե-Մարիամը հազիվ կարողացել են մեկ անգամ ջուրը մտցնել… Թող հայրիկը գա՝ լողացնի: Եկավ հայրիկն ու լողացրեց Դավթին՝ հիմնավոր,