Գիրն սկսելու և ավարտելու համար ինձ մի ժամից քիչ ավելի մնաց. էլի ոգևորվեցի ընթերցանությամբ՝ իմ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ներհայաստանյան կյանքի բոլոր փոքր ու մեծ դրսևորումները՝ տնկիի, ծիլի… ծաղկի տեսքով՝ սկսած Հիմնադիր խորհրդարանի այս երթով, ավարտած աստղերին նայող հետաքրքրասեր բոլոր տարիքի սեբաստացիների դրսևորումներով, որքան էլ դժվար թվա ծանրացող կյանքը… Այսպիսին է կրթահամալիրի Վարժարանի Սոնա Գրիգորյանը. անընդհատ է, անխոնջ, թափ առնող շարունակ, սեբաստացի շրջանավարտ՝ զինվորական իր ծառայությունը Վայքի զորամասում կատարող, մրցանակակիր Վիտալի Գրիգորյանի քույրը… Սոնա ջան, քո վիճակում եմ հայտնվել. «բթացած վիճակում էի, մինչև չկարդացի այն վերնագիրը, որով սկսեցի իմ օրվա գիրը գրել…

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն… Ինչի՞ս էին պետք այսքան օրենքները, որ տանջվել կազմել են ու մի հատ էլ չեն հետևում…»։ Իմ էկրանից ջնջվում ու նորից հայտնվում է տարիներ առաջ ձևակերպում ստացած կանչը. «թող գա նա, ում համար…» Ոչ թե չեմ հավանում, ժամանակին անգամ օգտվել եմ այս խոսքից, բայց չգիտեմ՝ տեղ հասա՞վ, լսելի եղա՞վ, իր հասցեատերերին գտա՞վ արդյոք կանչը. հիմա, երբ ուսումնական տարվա ավարտի, նոր ուստարվա՝ 2015-16-ի պատրաստության՝ ընդունելության մեկնարկի մայիս-հունիսի շրջանն ենք մտնում, կարիքը կա՞ նոր կոչի, նոր օրենքի. նոր պատվիրանի… Մենք՝ եկածներս-եղածներս, սովորող թե ուսուցիչ, հետևում ենք այս օրենքներին… Երեկ մենք սեբաստացիական հին գվարդիայի մի խմբով այս մտահոգությունների մեջ էինք մանկավարժական մեր ամենամսյա, արդեն ութերորդ տարին հաստատուն անցկացվող այսօրվա հավաքից առաջ… Ի՞նչ խոսք եմ բերելու ես այս սեբաստացիական «ազգային ժողովին», որն ընդունվի-հաստատվի-հրապարակվի… Ո՛չ, թող առաջ գա նա, ով նայում է աստղերին, ով, չնայած մեր սեբաստացիական կյանքի բազում դժվարություններին, հետաքրքրասեր է եղել ու մնում, ինչ-որ բան է անում ու հաջողության հասնում՝ չի հանձնվում…

Ահա ինչու մայիս-հունիսին իմ ուշադրության կենտրոնում կլինի այսպիսի կարգավիճակ ստանձնող սեբաստացին՝ սովորող թե ուսուցիչ, ծնող թե հանրային աջակից՝ որևէ կապով մեր աշխարհի ու մեր հոգսերի հետ… Ամենակարողությունը մեր օրերի՝ աստղերին նայելն է, հետաքրքրասիրությունը չկորցնելը, ինչ-որ բան անել-չհանձնվել ու անհատական հաջողության հասնելը՝ մահանա չբերելով անընդհատ դժվարացող կյանքը: Որքան էլ չէի ուզում, նոր կոչ-բանաձև-կարգ թե օրենք ստացվեց, Սոնա ջան, որը, ինչպես քեզ մոտ, ծնվեց ինձ հետ զրույցի ձևով, որ ինձ, ինչպես քեզ, վերջում դուր եկավ: Գործողություն դարձավ: Մենք որոշեցինք-առաջարկեցինք «Ես կարողանում եմ» ստուգատեսը մայիսի վերջին շաբաթից բերել «Մայիսյան ստեղծագործական հավաքի» շարունակություն դարձնել՝ մայիսի 11-ից 15-ը դարձնելով սեփական կարողության դրսևորման, ինչ-որ բան քո սովորածով-ունեցածով-իմացածով փոխելու, հաջողություն դրսևորելու գործնական աշխատանքի շաբաթ՝ թե՛ ազատ ձևավորված խմբերով, թե՛ անհատապես, թե՛… թե… խնդրեմ: Ներկայացիր՝ ներկայացրու քո գործիքներով, քո միջոցներով, պատմիր քո մասին, 2014-2015 ուստարվա քո հաջողությունների, 2015-2016 ուստարվա քո պլանների մասին, կազմակերպիր ցուցադրություններ, համերգներ, քննարկումներ, հրավիրիր դրանց քո նախկին-ներկա-ընկերներին ու ուսուցիչներին, հարազատներին…

Ինչո՞ւ եմ ես դեռ կրթահամալիրում. այս աշխարհը շարունակում է պայմաններ ապահովել՝ իմ նորանոր դրսևորումների, հետաքրքրությունների համար… Այս կրթական միջավայրն իմ երկինքն է… Սա չէ՞ որոշիչ գործոն՝ այսպիսի պատանիների գալու, սեբաստացի դառնալու համար:

Երեկ օրվա վերջում մենք հարգանքով-սիրով խոսում էինք Էմանուել Ագջոյանի՝ մինչ այս մեզ անծանոթ ինքնադրսևորումների մասին… Առիթը «Հանրակրթական Էկոտուր 2015»-ն է, իհարկե, որի ղեկավարումը նա ավելի ու ավելի հավեսով է անում: Պատճառը մեր անդրադարձի՝ կրթահամալիրի նոր հնարավորությունների ավելի ու ավելի ինքնաստեղծ գործածումն է՝ լիարժեք ինքնադրսևորման ու ինքնարտահայտման համար: Ինքնադրսևորվելը՝ սեբաստացի լինելու-մնալու պայման ու սեբաստացի դառնալու որոշիչ գործոն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դուք ննջէք, և սիրտ իմ արթուն կայ

Մեր դիմացով անցնող երիտասարդ կանանց-աղջիկներին ցույց տալով՝ Դավիթ Բլեյանը. — Ընկեր Մարինեն, պա՛պ… Հետո մյուսին է ցույց տալիս. — Մեր խմբի Հայկի մաման… Նմանեցնում է մեր տղան ու դրանով իր

Այսպես, ճամփորդելով՝ ուսապարկով-բրդուճով-երգելով-մաքրելով… Աղոթքով:

«Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ». ԱՄՆ գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, դիլետանտ, շախմատիստ, դիզայներ, երաժիշտ, փիլիսոփա, ինքնակենսագիր, գրադարանավար և լրագրող Բենջամին Ֆրանկլինի այս տողերը ոչ միայն քաղաքակիրթ Արևմուտքին են ուղղված ամբողջությամբ, այլև ասիացի թե

Երեխան խաղալով պարզապես մեծանում է

«Արար» ամսաթերթ, 1 հունիս, 1993 թ. —  Պարոն Բլեյան, Ձեր տնօրինած «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը առաջինն է հանրապետությունում, ուր թատրոնը դարձել է հանրակրթական առարկա: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, արդարացված այդ քայլը: