Դավիթ Բլեյանը շարունակ ուզում է հասկանալ՝ ոնց է, որ ապրիլի 24-ը կիրակի չէ, բայց հայրիկը տանն է… Ուշադիր հսկում է, որ հանկարծ չանհետանամ։ Իսկ ես այս ծավալվող-սաստկացող խոնավությունից խեղճացել եմ, անձայն ամբողջ օրը նվվում եմ։

Դավիթն ու ես հաղթահարեցինք Արմինեի դժգոհությունը և հյուրասենյակում ընդարձակեցինք մեքենաների ցուցադրության տարածքը։
– Սենյակ ունեք, տարեք ձեր տարածք,- պնդում էր Արմինեն։
– Լավ, հասկացանք, ի՞նչ ես թութակի պես կրկնում,- լիցքաթափում է ընտանեկան վեճը Դավիթը։ Մենք պայթում ենք ծիծաղից։

Մարիետ Սիմոնյան-Սուսան Մարկոսյանի 5-6-րդ դասարանի ընթերցարանից Արմինեն կարդում է Ավետիք Իսահակյանի «Սասունցի Դավիթ» մշակումը։ Մենք լսում ենք։ Ինձ հետաքրքիր է Դավթի ընկալումը։ Հինգ րոպե… տասը… տասնհինգ… Ինձ տարավ նստեցրեց բազմոցին, բերեց Թումանյանի «Սասունցի Դավիթը» գիրքը, տվեց ինձ, նստեց  իմ ու Արմինեի մեջտեղը, նշանավոր՝ դավիթավարի ծիծաղեց.
– Հիմա էլ թող հայրիկը կարդա։
Մեր հերոսը մի ժամի չափ անցկացրեց Մհեր-Դավիթ միջակայքում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրի՜կ, պանիրը կենդանի չի

Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ, գետո՞ւմ, ավազանում… Ոչ սովորական շաբաթ եղավ՝ նույնպիսի շաբաթ օրով… Կիրակիի մասին էլ Դավիթն արտահայտվեց, երբ ներկա-բացակա արեց. — Ես տանն եմ, պարտեզ չեմ

Բոլոր պղպջակներն այս մատիկով պայթեցնել

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա:— Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ ես,

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ