Դավիթ Բլեյանը խանութ-սիթիներում իրեն ուրախ–վստահ է զգում. զբոսնում է սայլակներով, ռեպլիկներ շռայլում, ուսումնասիրում տեսականին… Սիրուն-շփվող տղա, հատկապես երիտասարադ վաճառող-սպասարկողները խրախուսում են Դավթի անցումները:

Մայրիկի հետ մտել են մթերքների բաժին… Մեկ էլ՝ որտեղից-որտեղ, երշիկեղենի բաժնի մոտով անցնելիս Դավիթը թե՝
– Բարի սամարացի….
Երկու կին ակտիվ են եղել, Դավթին փոքրի տեղ են դրել: Դավիթն էլ, որ քիչ առաջ «Տիկ-տակ» տուփով կոնֆետ է վերցրել, մատով մեկ մի կնոջը, մեկ՝ մյուսին…
– Դու Տիկ-տակ ես… Տիկ-տակ…
Որ տիկինը ծիծաղել է բարձր, ակտիվացել է Դավիթը…
– Քո ծիծիկները բաց են, երևում են…

Իսկ հաց վաճառողին՝
– Էս ի՞նչ ապուշ լավաշներ են…

Մեքենայով տուն գալիս նայում է դուրս, ուշադիր բոլոր մեքենաներին…
– Ո՞ւր են ծաղիկներով (նկատի ունի անմոռուկների պիտակները փակցրած) մեքենաները… Ո՞ւր գնացին:
Վարորդը թե՝
– Շուտ մոռացան, արդար չէ…

Պատմություններն այս ես շտապ-շտապ գրի առա, երբ շաբաթ երեկոյան, 7-8–ի արանքում, Դավթի հետ վերադարձա ավանդական դարձող հեծանվաերթից: Մոլեգնող քամին ու կայծակ-որոտով ուղեկցվող անձրևը Դավթին չկասեցրին: Ծուռ Դավիթը ցուցաբերեց կամք և համառություն… Լավ նշան. Այդ ժամանակ Խանջյան փողոցի մյուս մայթից մեզ ողջունեց Դիլիջանյան ավարտական շրջագայությունից վերադարձող վարժարանցիների խումբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թթվասելուկով թթվածես… Տոն, որին սպասում ենք

Հա, սեբաստացիների տոնը սկսվում է թթուդրեքով… Առանց թթվի ի՜նչ հարիսա… Իսկ որպեսզի թթուն թթվի, այն պիտի դնես… ինչպես Մարինե Մարտիոսյանը՝ իր օգնական սովորողների ու նրանց ծնողների հետ՝ որպես ուսումնական աշխատանք… Թե

Իմ ավտոներից ո՞րը տանեմ իմ կուկուներին

Դավիթ Բլեյանի նոր ոգևորվածությունն իր խմբով, իր կուկուներով, տիկին Սոֆյայով, ընկեր Կարինե-Մելինեով, տանն էլ է նկատելի. անհամբեր է դարձել. – Վաղը ե՞րբ է գալու: – Երեքշաբթի գիշերն անցնի, կգա: –

Որպես Աշոտիկ

Դավիթ Բլեյանն էլ ունի իր արթնանալու պատճառը. ահա, գիշերը 5-ին մոտ, երբ ես երկրորդ անգամ, թվում է, վերջնական վեր եմ կենում, թփթփալով-աչքերը փակ, որպես Աշոտիկ, գալիս, զբաղեցնում է իմ տեղը…