Զիլ ձայն էր երեկվանից, որ մնացել է իմ ականջում Գյումրիից վերադարձող ավտոբուսից, երբ ես հեռախոսով արտոնեցի, որ ավելի երկար ճամփորդեն սեբաստացիները… Գրիգոր Խաչատրյանը՝ հայրենագիտական-մշակութային ուսումնական ճամփորդության ղեկավարը, կարող մարդ է. կարողացավ հեռավորության վրա ճամփորդ սովորող-ուսուցիչների ինքնաբուխ ուրախությունը փոխանցել այնքա՜ն զիլ, որ ահա մի օր է անցել, բայց ձայնը օրվա այդքան ձայների մեջ մնացել է։ Հայրենիքի հետ կապը, հիացմունքը նրա առանձին կտորով՝ Մարմաշենով, Գյումրու Ժողովրդական արվեստի և կենցաղի թանգարանով, բազմապատկվի, մնա սեբաստացիների միասին լինելու կարողությամբ. սա է եղել իմ երեկվա նվերը, ու տեսեք՝ տեղ է հասել…

Երկրագործի ճի՞չ. չէ, բերկրանք կար Տաթև Բլեյանի, Սոնա Փափազյանի, Անահիտ Մելքոնյանի ու Արտեմ Խաչատրյանի ներկայացրած՝ տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների բզզոց-աշխատանքում… Անի Սարգսյանի՝ «Սեբաստացի» TV-ի օբյեկտիվում։ Ու Հայկազ Մարգարյան երկրագործի կերպարը Գեղարվեստում՝ իր ամբողջական ուժով, աշխատավոր մարդու հմայքով… Ահա այսպիսի կենդանի ապրիլ է շարունակում կուտակել-փոխանցել երեկվա օրը. կներեք, ես վիճակագիր չեմ, որ բարեխիղճ արձանագրեմ օրը, ապրիլը, դեպքերի հերթագայությամբ, ամբողջությամբ… Ես ազատ պատմող եմ. որքան էլ իմ թառլան հեծանվով հասցնում էի ամեն տեղ լինել… ու ո՛չ մեկ անգամ։ Ինձ համար հեշտ է, հետաքրքիր ու հարմար հեծանվի վրա. առանց արհեստականության, առանց զոռի գրանցել զիլ ձայները ու անջնջելի տեսարաններն իմ օրվա…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքը երազ է, իրագործի՛ր…

Գևորգ Հակոբյանը, Մարիետ Սիմոնյանը, Նորայր Այվազյանը… լավ են հիշում 1987-1991-ի մեր տնկած ծառերը Մայր դպրոցի շուրջ, Բաբաջանյան պողոտային հարող տարածքում, Գեղարվեստի ծիրանիները… Ծառն էլ տարիք ունի, տունկի որակից, խնամքից, հանգամանքներից

Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը

Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու

Զառա, քույր իմ, լսո՞ւմ ես, կարդո՞ւմ ես…

Այսպիսի վիճակ՝ ցնցում, որ քեզ կտրում է աշխարհից, Դավթից ու գամում կենտրոնի՝ «Եվրոնյուզ»-ի, Փարիզի իրադարձությունների վրա, մեկ էլ ունեցել եմ 2001-ի սեպտեմբերի 11-ին. «Հայկական ժամանակ» օրաթերթում ինձ բռնեց նյույորքյան երկնաքերերի