Մենք սկսել ենք բանավոր թվաբանության (թվաբանությունն ուրիշ ի՞նչ կերպ է լինում, Զարինե Պապոյան) խաղի մեր պատրաստությունը… Աիդա Պետրոսյան ու 2-6 տարեկանների դաստիարակներ, եկեք 7 տարեկաններից առաջ ընկնենք, թող թվերի այս «ուղեղի մարզախաղը» մեզանով սկսվի՝ նախակրթարան մտնի, հետո դուրս գա ու տարածվի… Մեր շախմատի ղեկավար Առնոլդ Միքայելյանի հետ խոսում էինք՝ մտքի այս գիմնաստիկայում շախմատիստներին ներգրավելու մասին…

Երեկ արտասովոր օր էր. նկարեցի՞ք, արձանագրեցի՞ք ձեր ֆոտոներով: Հլը, մի մեդիայում օրվա արձանագրվածը հավաքեք՝ տեսնեմ, Բանգլադեշի, տան, ձեր դիրքից, որտեղ որ եղել եք օրվա մեջ… Երեկ ողջ օրը ինչպե՛ս են հայտնվել Արարատը, Արագածը, Արայի սարը, այլ գագաթներ, ինչպես է երևացել մայրամուտը… շրջակա աշխարհը՝ օ՜, բնությունը, օ՜, մայրը՝ իր բոլոր դրսևորումներով… Այսպիսի մտածումներ համակեցին ինձ երեկոյան 6-7-ի արանքում, երբ մի զայրացած 28 տարեկան տղայի հետ, ում տուգանել էին 50 հազար դրամի չափով, տուն էի վերադառնում… Անելանելի վիճակում էր հայտնվել իմ կրտսեր եղբայրը…

Քանի՜ սեբաստացի, քանի՜ դիրքից, քանի՜ անգամ անդրադարձան այդ՝ ոչ սովորական օրվան… Քանի՜ այսպիսի ոչ սովորական օրեր, պահեր են լինում… Ի՞նչ վիճակում են մեր դիտարանները, ինչպե՞ս են դրանք սարքավորված… Ա՜խր, գարուն է, գարուն է… Ջա՜ն… Պատահական չէ, որ «Բրոյի-բրոյի» նախագիծը գարնան ծնունդ է։

«Здравстсвуй, я Миша,- հասկացա, որ դա բարեկամության ձեռք էր»…

Կրթահամալիրի Վարժարանի Ալիկ Գրիգորյանի «Իմ տունը Թիֆլիսում» հրապարակումն իր անմիջականությամբ ինձ շանթեց-հուզեց.

«Միշան իմ հարևանն է՝ իմ հարևան պետության՝  Վրաստանի քաղաքացին։ Հատուկ Էկոլոգիական խնդիրներին նվիրված դասի շրջանակներում դպրոցը հնարավորություն ընձեռեց մեկնելու Թբիլիսի, բայց մեկնելու նպատակը միայն  էկոդաս անցկացնելը չէր, այն միտում ուներ ամրացնել Հայ-վրացական հանրակրթական կամուրջները, ինչպես նաև հնարավորություն տվեց հայ պատանիներին՝ ծանոթանալու վրաց մշակույթին։
… Տունը, որտեղ մենք ապրում էինք, համեստ, հանգիստ, հայ աշխատավոր մարդու տուն էր։ Ինչևիցե, շատ երկար կարող եմ խոսել և շատ բաներ կարող եմ ասել, բայց ես ուզում եմ ասել, որ սպասում եմ իրենց,  հատկապես, Միշային, արդեն Երևանում՝ իմ ընտանիքում: Հուսով եմ՝ նրանք էլ նույն տպավորություններով կվերադառնան Թբիլիսի»:

Ահա, Մարթա Ասատրյան ու Ռինա Շագինյան, մեր Ալիկը ևս, շնորհիվ նաև ձեր ջանքերով բանուկ պահվող-ընդարձակվող հայ-վրացական հանրակրթական կամուրջների, գրեց, սկսեց գրել իր պայծառ էջը՝ «իր հոգու մի փոքրիկ մասնիկ թողեց ու մեկ այլ մասնիկ էլ վերցրեց»:

Մի այլ վարժարանցի՝ Նարե Ղալամքարյանը, նորից կամուրջներ է կառուցում, բայց, այս անգամ, ներկրթահամալիրային (ներհասարակական)՝ ավագների ու կրտսերների միջև: Նարեի հետևողականությունն ու բարեխղճությունը, տեսեք՝ ոնց է գնահատվում-աջակցություն ստանում Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավար Արմինե Թոփչյանի կողմից, ինչ խանդավառություն առաջացնում կրտսեր դպրոցում. կկարողանա՞ օրագրի ընթերցողը մինչև վերջ լսել այս հաղորդումը, ծանոթանալ «Լուսաստղում» Նարեի հրապարակմանը, այ, խնդիր է: Այսպիսի նախագծային-ակումբային աշխատանքները մեզանում կամավորական աշխատանքի հեղինակային կազմակերպման նոր մշակույթ են ձևավորում կրթահամալիրում,Մարգարիտ Սարգսյան ու ընկերներ. Մայիսյան հավաքին 2014-2015 ուստարվա Վարժարանային-կրթահամալիրային փորձը պիտի ի մի բերվի-պատշաճ ներկայացվի. սա նաև հեղինակային մանկավարժության՝ որպես տեխնոլոգիայի փոխանցում է, որ նման ձևերով գրավիչ ներառվում է ավագ դպրոցականի (վաղվա հոր-մոր, հասարակության ավագ անդամի) անհատական կրթական պլանում…

Գարնանային ուսումնական պարապմունքների՝ Արմինե Թոփչյանի այս ֆոտոներկայացմանը ես մոտենում եմ որպես դպրոց-պարտեզում իրականցվող կրտսեր դպրոցականի կրթական ծրագրի ղեկավարի ամենօրյա աշխատանքի: Ծրագրի, դպրոցի ղեկավարն ունի հարմար գործիք (ֆոտոապարատ, ձայնագրիչ), որին (որոնց) նա լավ է տիրապետում. սա մեդիակրթության պարտադիր պահանջ է, որ պիտի ապահովվի կրթահամալիրով մեկ: Դպրոցի հարգելի ղեկավարներ-կազմակերպիչներ, եկեք Մայիսյան հավաքի պատրաստության այս ընթացքում ապահովենք այս ստանդարտը: Ծրագրի ղեկավարը, այսպիսով, մասնակից է դառնում կրթական առօրյային կոնկրետ՝ ամբողջությամբ սուր աչք ու ականջ դառնալով, տեսնում-լսում-գրանցում, մեկնաբանում-տարածում, անդրադառնում, կարևորում, շեշտադրում… Ես մասնակից դարձա ներկայացված պարապմունքին. տեսարան էր, տպավորված եմ, Արմինե ու ընկերներ, այնքան, որ շնորհակալ եմ: Կրթական օբյեկտի ներսի ու դրսի անջրպետները՝ և՛ նյութական, և՛ հոգեբանական, և՛ կազմակերպչական, պիտի հիմնովին-հետևողական ջնջվեն, որ գործուն դառնանք ամբողջական-ներառական կրթական միջավայրի հետ: Ապրիլյան աշխատանքները պիտի Մայիսյան հավաքի օրերի կազմակերպման այսպիսի նպատակ հետապնդեն:

Ալիկի, Նարեի, Գեղարվեստում գարնանային ուսումնական պարապմունքները միավորվել են իմ օրագրում նաև մի հատկանիշով՝ մանկավարժությամբ զբաղվողի վայելքով: Դուք ունեցա՞ք նրանց վայելքի վայելումը՝ որպես վարձք, դուք ձեզ վճարված-պարգևատրված զգացի՞ք: Ես ունեցա: Այստեղ է հեղինակային մանկավարժությամբ զբաղվելու մշտական աղբյուրը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծնվեց մանուկ, որ ցնծություն պարգևեց, Հանրապետություն…

Այնքան սպասված աղջնակը մեր` Մարիմյան Թամարիկ մայրիկի առաջնեկը… Ծնվեց։ Առավոտ բացվե՜ց, դուրս գալ-քայլելս եկավ, որքան էլ ժամը 3-ի, 4-ի արանքն է գիշերվա։ Նոր արթնացած, գոլ ջուրը սեղանիս՝ mskh.am-ի առաջին լուրը

Ի՞նչ մնաց ութ հազարի եզրագիծը հատելուն…

Վերջապես, կատարվեց այն, ինչի մասին այդքա՜ն խոսվում էր մեր ցեղում, մեր տանը, մեր Դպրոց-պարտեզում, խմբում, ամեն Աստծու առավոտ-իրիկուն՝ Արմինե մայրիկ Աբրահամյանի մեքենայում, ամեն հանդիպողի-ծանոթ-անծանոթի հետ… Դավիթ Բլեյանն իսկական Աշոտիկ է դարձել.

Կյանքը եռանկյունում ու եռանկյունուց դուրս…

— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն