Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» աշխատությունն արձակուրդում գտնվող մայրենիի ուսուցիչ սեբաստացի Մարինե Ամիրջանյանը թարգմանել, mskh.am-ում երեկ հրապարակել, նվիրել է մեկ տարեկան որդուն՝ Գրիշա Իսախանյանին՝ մեր Միջին դպրոցի Նարեկի, Ավագ դպրոցի Էմմայի եղբորը… Ի՞նչ կանի Մարինեի ու իր համերաշխ ընտանիքի ջանքերի շնորհիվ ռուսերենից հայերեն դարձած այս մեդիափաթեթը՝ չգիտեմ, բայց գրքի «իրացումից» սպասվող օգուտը չափելու համար պիտի ուշադիր հետևենք, ծանոթանանք Գրիշայի՝ մեկ տարեկանից մինչև երեք տարեկան ստացածին… Սիրով: Հեղինակային մանկավարժությունն ընտանիքում՝ Մարինեի, էլի Մարինեի, բայց Ենիկոլոպովա՝ սեբաստացի, մեր Կարինե Պետրոսյանի գեղեցկուհի աղջկա, նորածին Ալեքսի, սեբաստացի Մուշեղի և Մանեի մայրիկի, Լուսինե Մանուկյանի՝ մեկ տարեկան Արեգի, 3-րդ դասարանցի Էվայի, 11-րդ դասարանցի Աստղիկի մայրիկի, միսիս-սենսեյ Հայկուհու՝ մեկ տարեկան Էդգարի, 4-րդ դասարանցի Հրաչյայի, 6-րդ դասարանցի Էլենի մայրիկի… Իմ օրվա այս պատումում ես խմբեցի երրորդ մանկահասակ երեխայով մայրերին, կենսափորձով, իրենց ընտանիքում վստահ զգացող, սիրված, ծրագրով երրորդ ունեցածներին, որ իրենց աշխատանքի վայրում կարևորված են եղել… Իրենց մանկավարժությունը, չարչարանքը, իրենց փոխանցվածը մեզ հասանելի կդարձնե՞ն, տարածելը կկարևորե՞ն՝ ժամանակ և գործիքներ գտնելու համար… Սա հեղինակային կրթական ծրագրով, մանկավարժական լաբորատորիա և աշխատանք կարող էր դառնալ, ինչպես Մարինեի այս թարգմանությունը… Սկսենք քննարկումից… Թե՞ պիտի սպասենք, որ Գրիշան ու մյուսները դառնան երկու-երեք տարեկան, գան մեր պարտեզներ ու անցնեն բարեփոխված նախակրթարանային ծրագրով… Հեղինակային մանկավարժությունն ընտանիքում. թեմա է: Ես պատրաստ եմ և՛ առաջարկների, և՛ լուծումների, որքան էլ որ դրանք իրենց նորության պատճառով չեն երևում… Իսկ Մարինե Ենիկոլոպովա մայրիկի՝ Կարինե Պետրոսյանի աղջկա, Բորիսի ու Մարատի հոգատար քրոջ մասին իմ հիացմունքն ուրիշ որտե՞ղ և ե՞րբ հայտնեմ, եթե ոչ իմ օրագրում, հիմա: Մասնագիտական անհրաժեշտ պատրաստությամբ ու հեռուստահաղորդավարի ակնհայտ որակներով գեղեցկուհին, տեսա՞ք, ինչպես անհետացավ Հանրայինի էկրանից դեպի… իր ընտրած ամուսնու՝ Հովհաննեսի գիրկը… Այսպիսի գրկախառնումից, տեսեք, ի՜նչ ընտանիք է ստեղծվել. այսպիսի հարստության տեր դարձավ-դարձրեց Մարինեն… Դե, հիմա իր ընտանեկան-մանկավարժական ստուդիայից թող սկսի հեղինակային հաղորդումներ վարել, ամուսինն էլ պրոդյուսերություն անի… Վերջին շրջանում առիթներ ունեցել եմ Մեդիայում Մարինեի ընտանիքին հանդիպելու… Տպավորված եմ:
«Ես ու իմ մուլտհերոսը» ֆոտոնախագիծ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Վերջապես, «Խաղարկային դատարան» անունով մեր ուսումնական լաբորատորիան սկսեց իր հրապարակային գործունեությունը: Ես էլ, մանկավարժական լաբորատորիայի ղեկավար, դատարանում գործով իմ ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանն էլ, համոզված ենք, որ հեղինակային մանկավարժության աշխատողն ու ծխելը համատեղելի չեն… Ո՞րն է լուծումը: Հետևենք այսօր մեկնարկող հրապարակային դատաքննությանը…
Լավ ծիծաղեցի՝ կոնֆետ «Շաքարաքլոր» տեսանյութի տևողությունից հաստատ երկար. հիշեցի Դավիթ Բլեյանի ինքնամոռաց աշխատանքը մայրիկ Արմինեի ինքուրույն թխած անդրանիկ փախլավայի (երբեք էլ ուշ չէ) ընթացքում ու էլի ծիծաղեցի: Թե ինչպես երկուսից չորս տարեկանների իրական մասնակցությամբ ստեղծել շաքարաքլոր ու երջանկացնել նրանց իսկական շաքարաքլորի ծնունդի սպասումով ու վայելքով՝ գիտի դաստիարակ Գոհար Սմբատյանը:
[youtube https://www.youtube.com/watch?v=MIX0ztYhcMk?rel=0&controls=0&showinfo=0]
Այս մարտունեցի, Գեղհովիտի դուստր Հասմիկ Պողոսյանի հետ ես Խուստուփ եմ բարձրացել. նրա անգլերենին ես վստահում եմ: Ճամփորդ է: Հետաքրքիր է։ Կան մարդիկ, որ ինքնուրույն երկա՜ր ճամփորդում են, իսկ Հասմիկը դաստիարակ է, ուսուցիչ: Վերցրեց իր նոր չորրորդ-հինգերորդ դասարանների սաներին, հասավ Գեղհովիտ, քիչ է, տպավորիչ բարձրացավ Արմաղանի գագաթ: Հիմա էլ տեղը տիտիկ չի անում. կեցցես, Հասմիկ. Բյուրականում է՝ Ամբերդի սեբաստացիների ճամբարում, ու տեսեք՝ ի՜նչ աչք, շնորհք՝ ուսումնական գործի մեդիապատումի…
«Արտացոլում»: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
— Դավիթ, ո՞ւմ կողմից ես՝ մայրիկի՞, թե՞ հայրիկի,- կտրելու համար մի գործից, որ չեմ ուզում՝ շարունակի, հարցնում եմ ես…
— Մայրիկի,- մայրիկի կողքին է հայտնվում-կանգնում, դավիթավարի նայում մայրիկին, գրկում գլուխը:
— Ինչո՞ւ,- զարմացած եմ ձևանում ես…
— Որովհետև… մայրիկը սիրուն է…
Մենք երեքով բազմոցին ենք. բազմոցով անցնում է իմ կողմը…
— Գլո՛ւխ, աˊյ գլուխ,- գրկում է իմ գլուխը:
Դավթի Կարինե դաստիարակին, երևի Արմինե մայրիկից, թե իր օգնական, Դավթի մորաքույր Ռուզանից փոխանցվել է անհանգստությունը Դավթի վատ ուտելու (շոկոլա՜դ, հա՜յ շոկոլադ), նիհարելու մասին, կամ էլ դաստիարակ է՝ նկատել է, անհանգստանում է, փորձում է օգնել…
— Դավի՛թ ջան, էս ի՜նչ նիհարել ես, շորերդ վրայիցդ ընկնում են… Ինչո՞ւ… (էսպես շարունակ)
— Մեր տանը հաց չեն առնում, հաց չկա ուտելու, դրա համար էլ նիհարում եմ, շորերս թափվում են…
«Դասամիջոց»: Լուսանկարներ՝ Անի Սարգսյանի։
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#479