Ապրիլի 12-ին, կիրակի օրը, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունը մեջ եմ բերում.«Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիզմը: Թվում է, թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, որ անտարբերությամբ՝ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է: Սիրելի՛ հայ հավատացյալներ, այսօր խոցված սրտով հիշում ենք այդ անծայրածիր ողբերգության 100-ամյակը. հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Հայտարարություն-ելույթը հարգանքով զետեղում եմ իմ օրագրի ընթերցարանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

ՊԱՏԵՐԱԶՄԻ  ՀՐԴԵՀԸ  ՀԱՆԳՑՆՈՒՄ  ԵՔ   ԱՅՆ ԲՈՐԲՈՔԵԼՈ՞Վ

1992թ դեկտեմբերի 11-ին, 12-ին գորիսեցու եւ կապանցու ողբերգությանն ականատես, թվում է` նոր ոչինչ չպիտի ունենայի ասելու… Ավա՜ղ: Հունվարի 2-ից 6-ը ես եղա Հայաստանի Կրասնոսելսկի, Նոյեմբերյանի, Իջեւանի ու Տավուշի շրջաններում, տասնյակ

Վազգեն Սարգսյանը

Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով… 1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…