Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ, որ իմ Օրագրում «արմաղան» բառը գործածում եմ որպես նվեր, ընծա:

Դավիթը քայլում է ամեն ջրավազանի եզրով, հաշվում ավազանի շատրվանները.
— Չորս փոքր շատրվան, մեծ շատրվան՝ մեկ, եղավ…- հաշվում է,- հինգ շատրվան: Մյուս ավազանում՝ ութ փոքր շատրվան, մեկ՝ մեծ, եղավ՝ ինը շատրվան:
Հետո անցում է կատարում աստղերին.
— Ինչո՞ւ ես աստղերը չեմ կարողանում հաշվել…
Այսպիսի դեպքերում դադար եմ առնում. ինձ համար կա՛մ նոր խնդիրներ են, կա՛մ վաղուց լուծված-մոռացված, կա՛մ բազում լուծումներով…
— Աստղերը շա՜տ են, հայրիկ, շատ-շատ են ու էլի շատ են… Մայրիկն ասում է՝ անհամար:
«Անհամար» նշանակում է անհաշիվ, չհամրվող, այսինքն՝ թիվ չունեցող: Աստղերը համրելու համար չե՞ն ստեղծված…

Կարո՞ղ է լինել ավելի պատշաճ-համապատասխան արձագանք իմ 300-րդ հոբելյանական գրին, քան «Բանգլադեշ անիվների վրա» ապրիլի 17-ի երթ-ակցիան… Ես, անկասկած, մասնակցելու եմ երթին իմ նոր ամերիկյան հեծանվով: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ «Բանգլադեշ անիվների վրա» ուսումնական նախագծի նախաձեռնողները՝ Մարիետը, Ռոզան, Դավիթը… Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանից, Արմինե Թոփչյանը, ոչ մեկից ոչինչ չեն պահանջում-հիշեցնում. նախագծի իրականացումը քայլ առ քայլ սկսել են, ամեն օր տեղից շարժում են, գործում են՝ բաց, հավեսով, թեթև… ճիշտ-ճիշտ անիվների վրա… Ինչո՞ւ Տաթև Աբրահամյանն ու Կարինե Բաբուջյանն ակտիվ մասնակից չեն, երևի հեծանիվ չունե՞ն: Ինչո՞ւ երթին-նախագծին չի արձագանքում «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը՝ իր հեծանվորդ-կասկադյոր տնօրեն Առնոլդ Բլեյանով… Չի լսվում կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության ձայնը… Նախանձից չորացե՞լ են…

Աղայանական տեսարաններ են Գեղարվեստի 2-րդ դասարանցիների նկարներում
Նկարաշարը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ինքնուրույն ու հետևողական է գործում նաև Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում 5-րդ անգամ Հայաստանը ներկայացնող նախաձեռնող խումբը. Բուշ Լուսինեն, Մարիետը Սիմոնյան սկսել են ու շարունակ թափ են հավաքում: Իսկական սեբաստացիական ակումբ՝ «Իզմիր 2015» անունով… Ես կարողացա զրուցել ակումբի նախաձեռնողների հետ. որքա՜ն մեկը մյուսից գրավիչ ու մեկը մյուսի շարունակություն մտքեր ունեն, և բոլորն էլ իրագործելի, քանզի իրենցից՝ ակումբի-նախագծի մասնակիցներից է կախված: Ես հայտարարում եմ, որ իմ աշխատակազմով գործում եմ որպես ուսումնական նախագծերի-նախաձեռնությունների-ստուգատեսների, ուսումնական ճամբարների, ակցիա-հավաքների աջակցման ծառայություն։ Սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, յուրաքանչյուր կոնկրետ գործ կստանա պատշաճ ու կոնկրետ աջակցություն…

Կիրակի օրը Դավիթ ու իմ եղբայր Ստեփան Բլեյանների հետ կապվեցինք Շուշան Բլեյանի հետ…Ա՛յ, սա տրամադրություն է, վճռականություն, թափ՝ աշխարհի բեմը նվաճելու անհրաժեշտ պայման… Ինձ ոգևորել է նաև իմ ավագ թոռնուհի, մեր Միջին դպրոցի 8.3 դասարանի Արաքս Հովհաննիսյանի թափ առնող ակտիվությունը… Ո՜նց ես ոգևորում, Արաքս, ու քո թույլտվությամբ «Շողակն»-ի «Աշխարհի մութ և լույս կողմերը» հրապարակումը բերում եմ ամբողջությամբ.

Աշխարհում, ինչպես մարդկանց մեջ, կան մութ և լույս կողմեր:
Որոշ մարդիկ թաքցնում են իրենց մութ կողմերը, իսկ մյուներն էլ՝  իրենց լույս կողմերը: Իմ կարծիքով, չի կարելի թաքցնել քո ներսում գտնվող լույսը: Պետք է ցուցադրել այն և տարածել: Դրան հակառակ՝ դու պետք է թաքցնես քո ներսում գտնվող մութը: Մութ մարդիկ թաքցնում են իրենց միջի առանց այն էլ սակավ լույսը՝ շուրջբոլորը տարածելով մթություն: Նման մարդիկ կարող են վտանգավոր լինել ոչ միայն իրենց, այլև բոլորի համար: Նրանք երբեք լուսավոր չեն լինում, միշտ տխուր են ու դժգոհ:
Պետք է լինել լուսավոր, առաջին հերթին քո, իսկ հետո արդեն ողջ աշխարհի համար: Չէ՞ որ լուսավոր մարդիկ գեղեցիկ և արևոտ են դարձնում աշխարհը»:

Կավե լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի

Ուշադրություն դարձրեք «Շողակն»-ի հիմնադիր կազմը մեծացնելու վճռականության, գործընկերության ընդարձակման վրա: Այսպես է լինում միշտ, երբ ոչ թե խնդրում ես ինչ-որ մեկին կամ պահանջում-հիշեցնում… Ի վերջո ամեն պահանջ-խնդրանք չէ, որ կատարվում է. դառնում ես հիշաչար-անգործուն, չարանում-թունավորվում-պասիվ ես դառնում: Երբե՛ք: Սեբաստացիները սկսում են, գործում են մի միջավայրում, որտեղ սեփական տաղանդի ներդրումը լիարժեք խթան է, որտեղ ով ինչով կարող է, մի պահից սկսած, աջակցում է, եթե ոչ՝ բարի կամեցողությամբ ճանապարհ հարթում նոր անհատների ներգրավման, նախաձեռնության նկատմամբ վստահության և հասարակական ճանաչելիության համար…

Այս շաբաթը, որ սկսվում է այսօր՝ ապրիլի 13-ին, անկախ անձրևի թափից ու անընդհատությունից, հայ-վրացական երկարատև ստեղծագործական համագործակցության շրջան է… Հիշո՞ւմ եք, 2015-ի մարտի 25-28-ը «Սեբաստացիներ» երգչախումբը «Երաժշտական լաբորատորիայի» ղեկավար Կարեն Խաչատրյանի, իմ, Նառա Նիկողոսյանի ուղեկցությամբ եղավ Թբիլիսիում. մեր համերգ-ելույթների ընթացքում ձեռք բերեցինք նոր պայմանավորվածություններ նոր գործընկերների հետ: Բեկում՝ Վրաստանի հետ մեր հարաբերություններում. դրանք, նախ և առաջ, ուսումնական են՝ համատեղ կրթամշակութային նախագծերի-խնդիրների ձևով, որ վրացի և սեբաստացի սովորողներն ու ուսուցիչները միասին ձևակերպում, լուծում և տարածում՝ հանրայնացնում են Թիֆլիսում և Երևանում… Խնդրեմ. Թբիլիսիի դպրոցների երաժշտության ուսուցիչների խումբը կաշխատի մեր դասվար-դաստիարակների «Շրխկան» համույթի հետ, որ պատրաստվում է համերգային շրջագայության… Խոստացել եմ, կլինի…

Դրսում անձրև է, ներսում՝ անուշ քուն… Գեղարվեստի նախակրթարան
Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի

Ուսանողների ազգագրական վոկալ-գործիքային խումբը կաշխատի կրթահամալիրի Ավագ դպրոցի՝ Լուիզա Քեշիշյանի երգչախմբի հետ: Իսկ Կարեն Խաչատրյանի «Երաժշտական լաբորատորիան» գտնված գործընկեր է Թբիլիսիի ավագ դպրոցականների էստրադային նվագախմբի համար… Այո, մեր վրաց գործընկերները, իհարկե, կծանոթանան Երևանին, կլինեն Էջմիածնում և Աշտարակում, համերգներ կունկնդրեն ու կտան, առանց սրա ի՞նչ փոխանակում, հատկապես, որ այս մեծ խմբից ոչ ոք մինչ այս Հայաստանում չի եղել: Կամուրջներ իսկական: Բայց գլխավորը սեբաստացի և վրաց մասնագետների համատեղ աշխատանքն է, որը, չորս օրում կսկսվի-կլինի, բայց, իհարկե, չի ավարտվի… Մենք պատրաստվում ենք մեր հայտարարած, իմ խոստացած հունիսյան Բանգլադեշյան պլեներին, որը սրանով դառնում է միջազգային, բաց… Իսկ հունիսի վերջին ստեղծագործական հավաքի-ճամբարի մասնակիցները միասնական համերգ-ցուցադրություններով  հանդես կգան Թբիլիսիում, Վրաստանում… Այսպիսով, ամեն մի նախագիծ դառնում է մյուս նախագծի սկիզբ՝ ապահովելով ուսումնական-ստեղծագործական աշխատանքի անընդհատություն, ինչպես իմ օրագիրը, որ սկսվել է 2014-ի հունիսի 17-ին. ամեն օրն իր գիրն ունի… 300 օրն իմացա՞ք՝ ինչպես բոլորեց…

Այսօրը՝ Կարինե Բաբուջյանի 2-րդ դասարանի սովորողների նկարներում
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի

Բայց իմ գիրն այսօր առավոտ ժամը 5-ից շարունակ ընդհատում է Դավիթը… Հեքիաթ պատմեցի ռոդարիական հնարներով, հետո պատշգամբում աղմկոտ անձրևը վայելեցինք, լսեցինք նրա ձայնը, հիացանք թափով… Հետևեցինք մութուլուսի անցմանը՝ ինչպես է աննկատ անհետանում-ցնդում մութը, և լույսը գալիս՝ իր առավոտով… Հետո՝
— Ուզում եմ երաժշտություն լսեմ,- Դավթի պահանջի բավարարումը թույլ տվեց ավարտել իմ օրագիրը…

Երկար է իմ օրը, ինչպես Գեղարվեստի 6 տարեկանների ռոդարիական հեքիաթը. համ էլ՝ ի՜նչ բարձրակարգ երաժշտություն ունկնդրեցինք՝ համարյա 5 րոպե: Հետո Աննա Հայրոյանի բլոգում վայելեցինք աթոռներով նախավարժանքը, երաժշտությունը, որ Դավթին տարավ լողարան… Էհե՜յ, հո քնա՞ծ չեք…

[embedplusvideo height=”220″ width=”310″ editlink=”http://bit.ly/1H0pP90″ standard=”http://www.youtube.com/v/Pm9vEtdtMeg?fs=1″ vars=”ytid=Pm9vEtdtMeg&width=350&height=250&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep6855″ /]  [embedplusvideo height=”220″ width=”310″ editlink=”http://bit.ly/1H0pRxH” standard=”http://www.youtube.com/v/a38-YHn_bl8?fs=1″ vars=”ytid=a38-YHn_bl8&width=350&height=250&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1091″ /]

Օրվա ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ուղի ստեղծարարության

Աղջկա իրավունքով ներխուժում տիարի բլոգ՝ որպես քաղաքացու խաղաղ նախաձեռնություն։ Զարուհի Առաքելյան 

Դավթի հետ խրոխտ, ուս-ուսի՝ ռազմի երթով

Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է: -Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. միասի՞ն աշխատելու ժամանակը…

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի աշխատանքային խումբը Թբիլիսիում է: