Կիրակիին նախորդող շաբաթը աշխատանքային եղավ: Կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի պարտիզպանները, սովորողների և ուսուցիչների տարատարիք խմբերը, ծնողական կոնկրետ ու սրտաբուխ աջակցությամբ, համերաշխ-կապակցված-խելամիտ աշխատանքով, բոլոր դպրոցներում առանց բացառության, ներկայանալի դարձրին` պտղատու ծառերի շարքեր (քանի՞ պտղատու ծառ տնկվեց և այսպիսով՝ քանի՞սն ենք խնամում), եղրևանու և վարդերի թփեր, բալենիների գոտիներ առանձնացվեցին: Իսկ Նոր դպրոցի «Մի ծառ` ես, մի ծառ` դու» տպավորիչ նախագծի գտնված անունը օրվա խորագիրը դարձավ: Մեր դպրոցական բակային պարտեզները երևի ամենագրավիչն են Բանգլադեշում… Ապրիլյան վայելքն այսպիսին է լինում. շնորհակալ եմ: Հետո, երբ փաստ դարձավ վրացի տղամարդկանց էթնո-վոկալ-գործիքային, սովորող-ուսանողների էստրադային և երաժշտության ուսուցիչների` միանգամից երեք խմբի այցելությունը, պետք էր օրվա վերջում պատասխանատուների հավաք անցկացնել… Կարեն Խաչատրյան-Կայը եկավ տանից, Սվետա Ճաղարյանը՝ Մայր դպրոցից, Նառա Նիկողոսյանը հետաձգեց իր պայմանավորվածությունը… Սրա փոխարեն մենք բոլորիդ բուռն-հետաքրքիր, ստեղծագործական շաբաթ ենք խոստանում, անպայման հայ-վրացական. հետևե՛ք mskh-ին, իմ օրագրին, մասնակցեք: Յուրաքանչյուր դպրոցի, խմբի, սովորողի թե ուսուցչի համար տեղ թողել ենք…

Անհամբե՞ր եք կիրակնօրյա ընթերցանությունն իմ օրագրում սկսելու: Համեցե՛ք՝  համառոտ մեկնաբանություններն իմ կարող եք և բաց թողնել:

  1. Մարդու առողջական վիճակը կարելի է հասկանալ դեմքից:
    Լրիվ համաձայն եմ. մաշկը, դեմքը, լավագույն հայելին է մեր առողջական վիճակի: Համ էլ ինչո՞ւ ավելի ուշադիր չնայենք միմյանց, հարազատության դրսևորում չէ՞ իրար ուշադիր զննելը… Էլ չեմ ասում ինքնազննման մասին:
  1. Սուրճը դրական գգացողություններ է առաջացնում:
    Սուրճը բարձրացնո́ւմ է մարդկանց տրամադրությունը. ահա ևս մի փաստարկ` միասին սուրճ խմելու սովորությունից չհրաժարվելու օգտին:
  2. Խառնե՛ք այս 3 բաղադրիչները, և մոռացե՛ք քաղցկեղի և ուռուցքների մասին
    Սեբաստացիներ, այս խնդիրը ոչ միայն անհատական է, ամբողջական լուծում է պահանջում. ահա ձեզ լուծումը:
  3. Աղջիկները ծնվում են սթրեսից, տղաները՝ սիրուց:
  4. Չամիչ. առողջարար հատկություններ:
    Թող մեր սթրեսները այսպիսի բեղուն և գեղեցիկ լուծումներ ունենան: Մայրության իրավունքից, սիրուց-սթրեսից անպակաս լինի ամեն մի հասակավոր սեբաստացի` շրջանավարտ, ծնող թե ուսուցիչ, 2015 բեկում տարում. առանց Ծնունդի ի՞նչ բեկում: Իսկ չամիչը՝ իր օգտակար հատկություններով, ձեզ լավագույն օգնական:
  5. 7. 8. Տանը կիտրոն ունենալու մի քանի պատճառներԲնական ըմպելիք, որ կմաքրի արյան անոթները7 մթերք՝ առողջ և փայլուն դեմքի մաշկ ունենալու համար:
    Առաջարկել եմ՝ բոլոր կաբինետ-միջանցքներում ունենալ կիտրոնի մեծ թփեր. պատրաստ եմ հատուկ ջերմոցային տարածք տրամադրել, միայն նախաձեռնողը մի քայլ առաջ գա: Կիտրոնը անվճար գործածվի կրթահամալիրի խոհանոցներում…
  1. ԴԱԻՇ-ի գրոհայինները ոչնչացրել են հնագույն իրաքյան Նիմրուդի ավերակները:
    Պատերազմի հրձիգն ապազգային է, ի վերջո՝ վայրենի, ընդդեմ մարդկության-քաղաքակրթության… Հին Ջուղայում, թե ասորեստանյան երբեմնի մայրաքաղաքում…
  2. Ողջ Կիևը պատված է անմոռուկներով ու ցեղասպանության 100 ամյակին նվիրված մեծ պաստառներով:
  3. Ուկրաինացի իշխանությունները Դոնբասի վերականգնումը գնահատել են 1,5 միլիարդ դոլար:
    Բորիս Եղիազարյանը Կիևից՝ մեր սեբաստացի նկարիչ Բորիսն է: Նրան ես հավատում եմ, ինչպես նաև Եվրոպայի կենտրոնում ամենագրավիչ կեցությունն ապահովելու` ուկրաինական ժողովրդի կարողությանը: Մեծահոգի-մարդասեր, և հաջողությունը չի ուշանա… Արդյունքները կզգանք նաև մենք… Աջակցենք ուկրաինացիներին:
    Սա էլ իմ օրագրի քաղաքական բաղկացուցիչը:

Գեղարվեստի դպրոցում սկսվել է «Կանաչ ցանկապատ» էկո-նախագիծը

«Բանգլադեշ անիվների վրա» նախագիծ. ապրիլի 13-17-ը անիվների շաբաթ է:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Օրվա ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ-որ բան փոխելու սեփական վճռականության մասին է իմ գիրը

Իմ ծանոթը զանգեց՝ հին ծանոթը… Այնքա՜ն հին, որ սովորույթի ուժով փնտրել էր ինձ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25), երբ երրորդ տարին է, որ իմ աշխատասենյակը կրթահամալիրի նոր Կենտրոնում է՝

Ե՛վ պահք է, և՛ վայելք…

Օրն իմ ավարտվում է բնապահպանական պահքով. NatGeoWild-ում՝ Վայրի բնության աշխարհում, կեսգիշերին մոտ, Դավիթ Բլեյանի հետ անվտանգ ու հիմնավոր ճանաչում ենք մամբա օձին… Դավիթը մեզ բաց չի թողնում. հարցեր ունի անվերջ,

Ե՛վ օվկիանոս, և՛ ծով, և՛ աչքի լույս․․․

Իրիկունը 8-ին տանն ենք․ Դավիթ Բլեյանը բազմոցին, էկրանի առաջ, իր TV-մեդիա հերոսների կարոտն է առնում։ Արմինե վարորդը չեմպիոն-ռեկորդսմեն վարորդի ցուցանիշներն է ճշտում՝ 330-350 կմ, մինչև Սևան, Սևանի շուրջ, պարագծով ողջ