Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ է կապվում. երկու օր է՝ չեմ կարողանում հաղթահարել եղբորս փչացած-փչացնող տրամադրությունը։ Ասա, այ մեր ու հեր ջան, չորս աղջիկ բերեիք, էլի, երկու տղան՝ առաջնեկով ու վերջնեկով, բոլ էր. գիտեք՝ ես Շամխալի վեց երեխաների վերջինն եմ։ Ո՜նց շահած կլինեի՝ չորս քրոջ պահած (կրկնակի, բազմապատիկ ստացած), որքան էլ դժվար է հիմա պատկերացնել, թե մեծ ու հոբելյար (սրանից հետո միշտ հոբելյար է լինելու, հաջորդ տարի՝ 2016-ին, սեպտեմբերի 11-ին նշելու ենք իր գովական ամուսնու ու մեր անզուգական փեսայի 90-ամյակը) Նեկտարի ու միշտ պայծառ Էմմայի կողքին նոր քույրերս ինչ էին անելու, ինչպիսին էին լինելու նրանք։ Կիկոսի մահի նման մի բան ստացվեց… Թողեցի։ Իսկ Արտաշես փեսա Բազեյանը, իմացեք, 421 երևանցիների թվում է, որ մասնակցել են համաշխարհային 2-րդ պատերազմին ու մեծարվում են որպես 70-ամյա հաղթանակը բերածներ։ Նշանավոր-արժանի փեսա էլ ունեմ, էդ կողմից էլ մրցողը չեք։

Նունե Մովսիսյան ջանեջան (մի ջանը՝ Մասիսի համար, մեկը՝ Սիսի համար. համ էլ, որ զատկական լինի), տիկին Ֆրիդան՝ Տիգրան Հայրապետյանի մայրը, այս 100-ամյակի օրերին, հենց առիթ լինի, միայն Արարատն է ուզում և Անին.
— Մնացածը թուրքերին մնա. միայն իմանամ՝ Արարատն ու Անին տվել են մեզ, էլ բան չեմ ուզի։
Այսպես, թուրքերի հետ՝ առանց նախապայմանների։ Գևորգի, Մարիետի, Յուրայի հետ մեր գյուղացիական տնտեսության ճանապարհին, Դպրոց-պարտեզի դիտարանի մոտ մի պահ կրթահամալիրի հիմնադիրների խմբով կանգ առանք. քո ու Արմինե Թոփչյանի պատկերած Արարատն էր, Անկախ մայլի էներգետիկների բարձրահարկը բարձունքի վրա էշ-էշ ծածկել էր մեր «ամենն իմն է – ոչինչ պետք չէ» սարը։ Հա, ինձ ոչինչ այդ պահին պետք չէր. այնքան կարող լինեինք այդ պահին շենքը վերացնելու համար, բնակիչներին էլ իրենց ընտրությամբ տեղավորեինք Հրազդանի աջ ու ձախ բլրակների վրա։

Էկոակումբի սովորողները Մայր դպրոցի բակի էկոաշխատանքներն են շարունակում
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի

Դավիթ Բլեյանն այս արանքում եկավ, իմ կիտրոնակաթիլներով ջուրը խմեց ու գնաց իր տեղը… Ամեն օր է մեծանում, տեսեք, մեր Զատիկ-հերոսը, որ քնախառն էլ կոնկրետ-հետևողական է իմանալու մեջ.
— Կիտրոնը ի՞նչ է անում ջրի հետ …

Գեղարվեստի դպրոցի զատկական օրերի այս շարքը Դավիթ Բլեյանի հետ մինչև վերջ նայեցինք։ Գունավոր թելերով նկարչությո՞ւն… Աղայան Ղազարոսին ավելի լավ նվեր իր ծննդյան օրով մեկ էր Անահիտ Հարությունյանի զատկական այս հանելուկներն են… Գյուտեր մանկավարժության մեջ։

[embedplusvideo height=”140″ width=”220″ editlink=”http://bit.ly/1NNovGQ” standard=”http://www.youtube.com/v/yXFvnyeRYFs?fs=1″ vars=”ytid=yXFvnyeRYFs&width=250&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep2312″ /] [embedplusvideo height=”140″ width=”220″ editlink=”http://bit.ly/1NNouT6″ standard=”http://www.youtube.com/v/-foQjkCdTeU?fs=1″ vars=”ytid=-foQjkCdTeU&width=250&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8236″ /] [embedplusvideo height=”140″ width=”220″ editlink=”http://bit.ly/1NNoySY” standard=”http://www.youtube.com/v/y4Oaw7IV7Mo?fs=1″ vars=”ytid=y4Oaw7IV7Mo&width=250&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep2714″ /]

Ինձ զբաղեցնում է այս օրերին երեք բան՝ մայիսյան հավաքի կազմակերպումը, այնպես, որ այն, իրոք, լինի սեբաստացի տարատարիք սովորողի և ուսուցչի (մանկավարժական աշխատողի) հավաքից հավաք գործունեության անհատականացումը, մեր մանկավարժական իմացումի հրճվանքի հանրայնացումը… Ընթացքն ինձ հուսադրում է։ Հետո հունիսյան, մայիսի 25-ից թե հունիսի 1-ից սկսվող ամառային ուսումնական ճամբարների գործունեության կազմակերպումը… Էս որ ճիշտ ընթացք ունեցավ, հուլիս-օգոստոսին ինչո՞ւ ընդհատվի… Սեբաստացիների բոլոր կրթական օբյեկտներն էլ երևանյան ամառային ճամբարների համար գրավիչ պայմանններ ունեն՝ շենքերի ներսում հով է, խնամված, ընդարձակ բակերով, ամեն դպրոցում էլ՝ 25-30 ննջարայինային տեղով, կենցաղային-ուսումնական-ժամանցային արդիական պայմաններով… Ինչո՞ւ չփորձենք հուլիս-օգոստոսին ունենալ ոչ միայն երևանցիների (ցերեկային), այլև բանգլադեշյան միջազգային ուսումնական-մշակութային-հայրենագիտական ճամբարներ, տարատարիք, բազմազան հետաքրքրություններով սովորողների համար…

Ֆոտոակումբի 4-5-րդ դասարանի սովորողները՝ մեկը մյուսի օբյեկտիվից:
Ղեկավար՝ Սուսան Ամուջանյան

 Ինչո՞ւ չեն կարող այսպիսի ճամբարները մեր հետաքրքրասեր-հետազոտող ուսուցչի համար իր ընտրությամբ 12-18 օր լրացուցիչ կրթության կազմակերպման բարձր վճարվող աշխատանք լինել… Եկեք չուշացնենք խնդրի (նախագծի) քննարկում-յուրացումը. հետո կերևա։ Կարող են այսպիսի ճամբարները ՝ տարատարիք, բազմալեզու երեխաներով, բազմազան կազմակերպմամբ աշխատատեղ դառնալ մի քանի տասնյակ ուսանողների համար, ուսումնական հավաք՝ սփյուռքի մեր հարյուրավոր հայրենակիցների համար։ Մեր կրթահամալիրի բացօթյա ու ծածկած լողավազան-մարզադահլիճները, արհեստանոց-արվեստանոցները, ջերմոց-տնտեսությունները երևանյան շոգը կդարձնեն նպաստավոր միջավայր բազմաձև գրավիչ գործունեության համար. ավելացնենք սրան մեկօրյա հայրենագիտական-մշակութային ճամփորդությունները, թանգարային-ուսումնական գործունեությունը… Գնում են, չէ՞, տարբեր երկրներից, այդ թվում՝ մերոնք, Իզմիր, որ մեծ քաղաք է. և՛ Թուրքիան է կանչում, և՛ ծովը, բայց ճամբարն է դառնում կազմակերպիչը, գործունեությունը։ Եթե ընդհանրապես Երևանն էլ կարող է գրավել, ե՞րբ պիտի տեսնեն մեր քաղաքը, եթե ոչ ամռանը. սեբաստացիական ճամբարն էլ՝  կազմակերպիչը։ Ռուսաստանում և ամերիկաներում ապրողների, մարզերի մեր բնակավայրերի ուսումնատենչ սովորողների, հայրենիքի-մայրենիի կարոտով-պահանջով սփյուռքի հայրենակիցների համար, ովքեր վատ գիտեն կամ չգիտեն հայերեն, 6-12-օրյա ստացիոնար (գիշերումով) և ցերեկային, ասենք՝ առավոտյան ժամը 8-ից երեկոյան 8-ը 5-10-օրյա, որոշակի ուսումնական-մշակութային-հայրենագիտական-մարզական ճամբարները, ինչո՞ւ գրավիչ այլընտրանք չդառնան… Գումարած՝ մանկավարժական ճամբար, վերապատրաստումների, կրթական ծրագրի ընտրության նախապատրաստական ճամբար՝ 5-6 տարեկանների, 1-9-րդ դասարանցիներ, հիմնական դպրոցների շրջանավարտների համար՝ 3-օյա, 6-օրյա…

Կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների
դասավանդողների, սովորողների այցը Կարբի գյուղի տնկարան:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Ուսումնական օրացույցով նախատեսված արտագնա (բնության գրկում) ստուգատեսային ճամբարները  գալիս են լրացնելու մեր ուսումնական-արձակուրդային ճամբարային ցանցը՝ գրավիչ-նախընտրելի լինելով նախ և առաջ սեբաստացիների, երևանցիների համար…

Մենք ունենք այսպիսի ճամբարների կազմակերպման փորձ՝ աճող քանակով և հանրային վստահությամբ… Խոսքը այդ արժեքավոր փորձը մայիսյան հավաք բերելու, հունիսյան ուսումնական ճամբարների այնպիսի կազմակերպման մասին է, որ դրանք հունիս-օգոստոսին  առավել մեծ աշխարհագրություն ու բազմաձևություն ընդունեն՝ որպես ուսումնական գործի, լրացուցիչ կրթության կազմակերպման հեղինակային մանկավարժության բաղկացուցիչ…

Այո, մեր ուսուցիչը, սովորողը հանգստի իրավունք ունի, և մեր կրթական ծրագրով նախատեսված ամառային արձակուրդին (ուսուցչի համար հուլիսի 1-ից սկսվող, սովորողի համար՝ հունիսի 21-ից) նրանք անարգել կարող են օգտվել և կօգտվեն… Ուսուցման անընդհատության ապահովում մշտապես բաց ու գործուն միջավայրում՝ հարգելով-երաշխավորելով-կազմակերպելով սովորողի և ուսուցչի՝ ազատի ընտրությամբ հանգստի իրավունքը։ Եկեք իրական հանգստի կամավոր-վճարովի աշխատանքի այլընտրանք դարձնենք ամառային ուսումնական աշխատանքն ու լրացուցիչ կրթությունը։

Գեղարվեստի կրտսեր դպրոց. 2-4 տարեկաններ
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

 

3 thoughts on “Ոչինչ պետք չէ — ամենն իմն է. բաշխել եմ ես թագվորի պես…”

  1. երեկ ուսումնասիրում էի լատվիական մի մանկապատենական ճամբարի նյութերը. վճարովի ու պահանջված միջազգային ճամբար, որը մագնիսի պես ձգում է տարբեր երկրների դեռահասների… եթե բնության մի սիրուն-գողտրիկ անկյուն ունենանք, որ ամեն ամառ կարող ենք այցելել, ինչո՞ւ չէ, կարելի է նաեւ հրավերներ ուղարկել ամբողջ աշխարհի պարմանիներին ու պարմանուհիներին 🙂

Թողնել պատասխան Նունե-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ կրթահամալիրում, իմ մոլորակում, ինչպես մարդու ներաշխարհում

«Դպիրը» կհաստատի՝ Մայիսյան ստեղծագործական հավաքներն ինձ համար առիթ են եղել հավաքի, մեկնարկի, հավաքից-հավաք կատարվածին գնահատական տալու, հավաքի օրերը կարևորելու. Տեղեկատվական հաղորդակցության (ինֆորմացիոն) տեխնոլոգիաները` ուսուցման միջոց Գլխավորի մասին Գլխավորը` իրական հետազոտական

Ինչո՞ւ և ինչպե՞ս ուրանալ եղբորը, մոռացումի տալ գործչին ու նրա գործը

Այսօր՝ Վանոյին, վաղը՝ ինձ, մյուս օրը՝ քեզ… 1992-94-ի հայ-ադրբեջանական իսկական պատերազմից ես երբեք ցուրտն ու մթությունը չեմ հիշել: Հիմա էլ: Պատերազմները թիկունքում գտնվողների համար էլ չպիտի անցնեն «ջեռուցման և լույսերի մեջ»:

Որտեղից՝ ուր

Խոսքս տեսեք՝ ուր է գնում…