Վաղ մանկությունից քիչ, շատ քիչ տպավորություններ են մնում, ամենուժեղը երևի… 5-6 տարեկան եմ եղել, երբ հորս, մեծ եղբորս հետ մեր մեքենայով անցել ենք Նախիջևանով… Մինչև Օրդուբադ… Հայրս, պատմել եմ, առևտուր էր անում Նախիջևանի թուրքերի՝ ադրբեջանցիների հետ և, աքսորից մեկ ոտով վերադարձած, ուսում չստացած նախագահ մարդը (մեծ եղբայրս էր հորս այդպես դիմում` նախագահ) մեր մեծ ընտանիքը պահել է այդ առևտրով, թուրքերի հետ ունեցած կապերով… Ես հիշում եմ մեզ գյուղեգյուղ կանգնեցնող, գույնով, ձայնով, խոսքով տարբերվող, իրար նման, բարի-պարզ մարդկանց` մեզ դիմավորողներին… Հայրս երկար պիտի իջներ մեքենայից, հենակներով էր ծանր… Ինձ, հիշում եմ, երկրորդ դռնից, հաճախ պատուհանից հանում էին…  ուժեղ ձեռքեր… Լայն բացվող դեմքով ժպտացող մարդիկ եմ հիշում…
— Մեր Շամխալի տղան է…
— Շամխալն էսքան փոքր տղա՜ ունի… Հոր նման խորոտ, սպիտակ տեսք ունի,- ու սիրում էին, կոնֆետ տալիս…
Հետո, որտեղ էլ որ ինձ ճանաչել են, որպես Շամխալի տղա, միշտ սիրել են, ընդառաջել… Ազգանունը և ճանաչված հոր տղա լինելը ժառանգություն է, որով ես հարուստ եմ եղել միշտ: Շնորհակալ եմ, նախագահ Բլեյան:

Իսկ իմ քունը, գրելու ռեժիմը նորից խառնվել է… հայտնվել եմ մահճում իրիկունն ութին (այստեղից է Դավիթը վերցրել մահիճը)… Օրն ավարտվեց, երբ ես դեռ այնքան անելիքներ ունեի…Արթնացել եմ կեսգիշերին մոտ…

Լոշիկ-թխիկը այսօր Դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում էր։ Տեսեք՝ ինչ ուրախությամբ է այդ գործն անում իմ հացթուխ Սոնուլիկ-թոռնիկը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միշտ պարտական, միշտ խնամակալ

Արևիկ Տատինցյանը, իմ միջնեկ թոռնուհին, պարգև դարձավ՝ իր օրն անցկացնելով մեզ հետ, մեր տանը, Դավթի ու Արմինեի հետ… դեռ մի կտոր էլ ինձ բաժին հասավ… «Լավագույն պապիկին աշխարհի» տուփով ինձ

Երբ մարդ «խեղճանում է»

Երեկոյան, երբ ինձ այցելում է իմ Ստեփան եղբայրն իր կնոջ՝ մեր թերապևտ, այնքա՜ն սիրելի Անահիտ հարսի հետ, Դավիթը երանության մեջ է. Ստեփան հորեղբոր հետ շփումը տոն է: Ես վերջում զգույշ

Սեբաստացու գործատու հուլիսին ասենք` բարով եկար…

Հուլիսի 1-ին երկարատև-անկողնային-անկասելի, մաշող, կյանք դարձած հիվանդության մաքառումից հետո մեռավ-քնեց, հանգստացա՞վ Թաթոս Բլեյանը՝ իմ Էդվարդ ավագ եղբոր ավագ որդին, Արամ Բլեյանի հայրն ու Էդվարդիկի պապը, Արթուր և Պետրոս (Յուրա) Բլեյանների եղբայրը…