Երբ բոլորը քնած են… Գեղարվեստի նախակրթարանի չքնածների մասին դաստիարակ Տաթև Աթոյանի բլոգում ներկայացված տեսանյութի դիտումով եմ սկսում իմ օրը, իմ 464-րդ գիրը… Հետո ի՞նչ պիտի արվի այս նյութի հետ, ինչպես Հիմնական դպրոցի 6 տարեկանների առաջին դասարանի Լուսինե Գասպարյանի ներկայացրած հանրակրթական լողուսուցման ֆոտոշարի հետ, էլի խնդիր է… Արմինեի ու Դավիթ Բլեյանի հետ իրիկունը «4-րդ դասարանցիների Կոմիտասյան համերգը նախակրթարանում» Դպրոց-պարտեզի մեդիայում՝ Կարինե Խառատյանի բլոգում դիտելու իմ ցանկությունն անկատար մնաց… Ես քնել էի… Լինում է…
Առավոտ շուտ, որպես միասնական ընտանեկան նախագիծ, վայելում ենք համերգը մայրենիի ուսուցիչ Արմինեի մանրակրկիտ-ոգևորված մեկնաբանությամբ… Ինքնին արժեք այս համերգ-հաշվետվությունը կրկնակի արժեք է՝ որպես հետազոտող տարափորձ ու տարբեր ուսուցիչների մոբիլ-հավաքական-համերաշխ գործունեություն՝ այսպիսի շոշափելի արդյունքով… Բրավո՜…

[youtube https://www.youtube.com/watch?v=5vOCX3-bTlw?rel=0&controls=0&showinfo=0] [youtube https://www.youtube.com/watch?v=-qcavfDEX5g?rel=0&controls=0&showinfo=0] [youtube https://www.youtube.com/watch?v=HX1mfpz0lMM?rel=0&controls=0&showinfo=0]

Հեղինակային կրթական ծրագրով այսպիսի դիտարկող ուսուցչի, դասվար-դաստիարակի առկայությունը, որ անհրաժեշտ չափով տիրապետում է թվային միջոցների և սովորույթ ու կարողություն ունի այսպիսի դիտարկման ու դրա գրանցման, փաստ է: Ինչպես չքնող երեխաներն են փաստ ու մանկավարժական խնդիր, ինչպես լողուսուցումը՝ սկսած 5 տարեկանից՝ որպես հանրակրթության բաղկացուցիչ, ու լողալ կարողանալը՝ որպես ուսուցանման կարողություն… Ահա ինչու՝ մանկավարժական լաբորատորիայի այսպիսի փաստական հանգամանքներով գործունեությունը ես կհամարեմ 2015-2016 ուստարվա բեկումնային գործունեություն… Այսպիսով, հետազոտական գործունեությունը պիտի աշխատաժամանակի շոշափելի տարր դառնա ավելի ու ավելի մեծ թվով սեբաստացի ուսուցիչների համար. մենք սկսում ենք կարևորել, միջազգայանցնել մեր կենսափորձը, մեր հեղինակած մանկավարժությունը՝ բոլոր կրթական ծրագրերով՝ սկսած 2 տարեկաններից… քնող ու չքնող երեխաների… դեպի ջուր թռչող ու ջրից վախեցող 5-6 տարեկանների կրթությունից… Մանկավարժական լաբորատորիան ունի Գևորգ Հակոբյան ղեկավար՝ կրթահամալիրի փոխտնօրենի կարգավիճակով՝ հետազոտող մանկավարժի շոշափելի կենսափորձով, նույնպիսի կենսափորձով մասնագետներ՝ Աիդա Պետրոսյան, Յուրա Գանջալյան, Սուսան Մարկոսյան, Մարիետ Սիմոնյան… Լաբորատորիան գործում է հարմարավետ միջավայրում՝ Մեդիակենտրոնում… Ամոնաշվիլին նշանավոր կնախանձեր…

Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների ամենօրյա աշխատանքը
դպրոցի հարակից տարածքներում: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Երեկ մեզ անակնկալ այցելեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ինչպես ասում են, առանց փողկապի… Մենք պատշաճ ուշադրություն-ժամանակ հատկացրինք հարգելի քաղաքապետին, ով մեր «Սեբաստացիներ» երգչախմբի կենսամշակութային այցի ժամանակ, չենք մոռացել մենք էս բանը, Սպիտակի նորակառույց եկեղեցում պատվեց մեր ելույթն իր ներկայությամբ… Մենք պատրաստ ենք հետևողական ներկայացնելու մեր հեղինակածը՝ նախադպրոցական և լրացուցիչ՝ արտադպրոցական ուսուցման, գրադարանային գործի կազմակերպման ծրագրերով, ուղղություններով, քանի որ սրանք քաղաքապետի անմիջական իրավասության ենթակայության հարցեր են: Սիրով: Մենք պայմանավորվեցինք հատուկ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Սպիտակ քաղաքի մանկապարտեզի, երաժշտության-արվեստի դպրոցների, գրադարանային աշխատողների համար ու գործընկերային դարձնել մեր կապերը: Մեր կուտակածը փոխանցելու համար այդպիսին կարող ենք դարձնել մեր կապերը Աշտարակի, Կապանի, Սևան քաղաքների հետ… Այս թվարկումը սպառել հնարավոր չէ. մենք բաց ենք բոլոր ու կոնկրետ դեպքում. գործընկերությանը մեկնված որևէ ձեռք անսեղմել չի մնա: Սա հաստատ:

Օրվա անուշ համն ու հոտը Միջին դպրոցի խոհանոցից:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Կրթական փոխանակումների ծրագրերը 2015-2016 ուստարում իրենց ծավալով և ձևով՝ բազմազանությամբ, բեկում կառաջացնեն: Պատահական չէ, որ օրերս ավարտում ենք թվով երրորդ՝ Գեղարվեստի կացարանի նորացման աշխատանքները: Այսպիսով, մենք Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի կացարանները ոչ միայն ստեղծեցինք, ինչպես ասում են, զրոյից ու գործարկեցինք, դարձրինք հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման ու տարածման (փոխանցման), նաև, միջազգայնացման բաց համակարգի տարր, որպես փաստ… Ու նորացնում, գրավիչ-հարմար ենք պահում՝ որպես կրթական միջավայրեր… Համեցեˊք կրթական փոխանակումների Գեղարվեստի կացարանի հոկտեմբերյան նորամուտին… կհամոզվեˊք… Կապան, վերադարձին նաև Գորիս, մենք տանում ենք կրթական փոխանակման 2015-2016-ի ծրագրեր, առաջարկներ՝ մեր գործընկերների հետ տարբեր մակարդակում քննարկելու-ներկայացնելու համար, Խուստուփ բարձրանալուց առաջ և հետո՝ որպես բարձունք նվաճողներ… Նրանցից կարևորը հենց սա է. օգնենք Կապանի մեր ընկերներին՝ նույնքան բանուկ-կարևոր-ձգող-ճանաչված դարձնել Խուստուփը՝ դեպի գագաթ իր ընթացքով, ինչպես Արագածն է քառագագաթ՝ իր Հարավայինով… Կապան աշխարհում նախատեսում ենք մեր 2016-ի ամառային արշավախմբային ճամբարներից մեկի գործունեությունը՝  Ծավում, Ներքին Հանդում, Բակունցի «Մթնաձոր»-ին մոտ, Բասուտա… գետի ափին… Սա էլ երկրորդ համատեղ արվելիք ծրագիրը՝ առայժմ առաջարկի տեսքով…

Միջին դպրոցում սովորողի ընտրությամբ դիզայնի խմբի գործունեությունը այսօր: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Դավիթ Բլեյանն իր աշխույժ ընկերներին՝ Ալեքսին, Օթարիկին, մենակ չի թողնի… Երեքով կօգնեն ընկեր Կարինեին ու Ռուզանին՝ խոհանոցից ճաշը կբերեն, սեղան կգցեն, կհյուրասիրեն, երեքով կպաշտպանեն իրենց խմբի աղջիկներին, որ ոչ ոք չնեղացնի նրանց, երեքով կգնան մեր կրթահամալիրի պահապան շուն-խորհրդանիշ Ռոքսին այցելության…
— Ուզում եմ իմ ընկերների հետ տեսնեմ սագերի ածած ձվերը ու նրանցից դուրս եկած ճուտիկներին…
— Տեսնեմ՝ ինչքան է մեծացել գամփռը…
— Ուզում եմ ընկերներիս հետ ամենամեծ դդումը գտնեմ…
Նրանք՝ ընկեր տղաներով, չար չեն, մեծ են և կարող են միասին ուրիշ գործեր անել. «թող մեր ուժը տեսնեն»… Տեսեˊք՝ ո՜նց են արագ վազում, ի՜նչ վարժություններ են անում… Ո՜նց ենք մեծ, եթե իրենց մեծանալը չենք տեսնում…
— Ի՞նչ ասել է 2-4 տարեկանների խումբ: Պա՛պ, որ չորս տարեկան դառնամ, կգնամ չորս տարեկանների խումբ:
Իսկապես, արժանիորեն տարված մեր հարյուրի չափ հինգ տարեկաններով՝ 2-4 տարեկանների մեջ կորցրե՞լ ենք իսկական չորս տարեկաններին՝ դարձածներին, դարձողներին… Ինչպես մեր տնտեսության բոստանի էս տռուզ դդումները…

Դավիթն ու ընկերներն առայժմ սուտքուն են տվել:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#464

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները

Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Որ խաղաղված-արդար հնչի իմ խոսքը՝ որպես Տիարի…

Ուժեղ անձրևը՝ տեղատարափը, այդպես էլ չթողեց գիշերվա ժամը 4-ից իմ օրվա պատումը՝ բնական մի բան արդեն իմ կյանքում, սկսել… mskh.am-ը, հինգ տարեկանները հատկապես, նախակրթարանը սեբաստացիական՝ իր մարզական-հետաքրքիր-հմայիչ դաստիարակներով-միջավայրով, դպրոց-պարտեզները մեր