Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, անիմացիայի, կոմպոզիցիայի, նախագծման,դերասանի վարպետության արվեստանոցների նորացման-նորոգման աշխատանքներն իմ բացակայությամբ, ինչպես կայքում պատշաճ ներկայացվել էր, ավարտին են մոտեցել. կեցցես, Գեղարվեստ, որ ամբողջական տեսքի ես գալիս…

Ինձ բռնացնում են Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանցիները՝ Մարիետա Դալալյանը, Դիանա Թանգյանը, Էմիլյա Այդինյանը, Անահիտ Չրաղյանը, ու մենք, Արմինեի, Դիաննայի ուղեկցությամբ ծրագրային քայլք ենք կատարում շենքն օղակած ողջ բակով՝ գլորվում ենք, ինչպես անիվներ… Այսպիսի խնդիր են դրել սովորողները, Արմինե Թոփչյանը, կազմակերպիչ Դիաննան, դասվար Կարինե Բաբուջյանը՝ հեծանվով թե անվավոր այլ ոտքով (չմուշկով, սքեյթով, ինքնագլորով) պտտվենք ներսով-դրսով…

Իմ հաջորդ հանգրվանը Նոր դպրոցով Արհեստագործականն է… Արտեմ Խաչատրյանի, Էլյայի՝ շենքի պահապան հրեշտակի հետ հայտնվում ենք ընդարձակվող ոսկերչության արհեստանոցի՝ դեպի կրթահամալիրի կասկադ նայող դիրքում… 2014-ի մայիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների հետքերով ես անցա Գեղարվեստ-Արհեստագործական-Մայր դպրոց ճանապարհով… Մոռացե՞լ եք: Մեդիան թող օգնության հասնի. խոստումները ցփնելու համար չեն: Ահա, դիտեք, լսեք՝ 2015-ի շրջանավարտներ, Արտեմ Խաչատրյան ու ընկերներ՝ պատասխանատուներ կասկադի՝ արհեստագործական հարթակով ներքև՝ դեպի նոր պտղատու այգի-պարտեզ՝ Նոր դպրոցի հարթակով (Միջին դպրոց), «Վահան Ասատրյան» պուրակով (Վարժարան, լսո՞ւմ ես) մինչև «Սեբաստիա» մարզադաշտ… Համեցե´ք, այս դիրքից արածն ու չարածը երևում է: Տեղաշարժ կա, կեցցե´ք: Բայց ապրիլն այնքան կարճ ու սրընթաց է եղել ու մնում. ես էլ, ահա, իմ վճռականությամբ և ուժով միացա ձեզ, որպես նոր թափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սև սև ամպեր հեռացե՛ք, արևին ճամփա բացե՛ք…

Մի կողմից՝ մութն է սկսում շուտ ընկնել, մյուս կողմից՝  Դավիթ Բլեյանն է պահանջում առավոտ լուսոն միայն միասին անցկացնել. հայր և որդու նորօրյա-ապրված ծես է՝ արթնանալուց սկսած, երբ տղադ բնակարանով մեկ

Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…

Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ