Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝ ռուսների՝ մեր նկատմամբ գործածի, իմ կարծիքով, ճշգրիտ բնորոշումը՝ ռուսներն ինչ վատ բան անում են, անում են մտածված, լավն ակամա է ստացվում… Ինչպե՞ս են վերաբերվում հայաստանցիները հիմա նոր Սահմանադրության նախագծին, երբ ուղիղ հեռարձակվում են Ազգային ժողովում դրա քննարկումները… Ես համացանցում, իմ ընտրությամբ, հետևում եմ ելույթներին… Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել ԱԺ պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանի ելույթը: Հարցադրումը՝ մենք ապրել ե՞նք սահմանդրական Հայաստանում, որ իրավունք ստանանք Սահմանադրությունը փոխելու նորով, ի՞նչ պատասխան ունի… Հայաստանյան ժողովուրդը 25 տարում չի օգտվել սահմանադրորեն ձևակերպված իրավունքից, չի իրականացրել իր իշխանությունն ազատ ընտրությունների միջոցով. մեջբերեմ բառացի.
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Ապարանի Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքն են հաղթահարում Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողները: Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի:
Խորհրդարանային կամ կիսանախագահական կառավարման մասին որևէ տեքստով հանդես գալուց առաջ ա՛յս, հանրապետական երկրի իրավունքը պիտի ապահովել… Եվ քանի որ բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ ապահովելու համար անփոփոխ սահմանադրական պահանջը՝ քաղաքացիական համերաշխությունը՝ որպես նպատակ, գուցե արժե՞ արդար-հավաստի ընտրությունների միջոցով՝ հանրաքվեով ստանալ մեկ հարցի պատասխան. «Ուզո՞ւմ եք հիմա գործող կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանային կառավարման»… Այս հարցին պատվիրատու ժողովրդի «այո-ոչ»-ից հետո պարզ կլինի անելիքը… Լրագրող Արմեն Դուլյանի նման հարցնեմ՝ հո դեմ չե՞ք…
Հիմնական դպրոցի 5 տարեկանները Ծիծեռնակաբերդ տանող բարձունքն են հաղթահարում: Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:
Վիկտոր Համբարձումյանի «Կտակ»-ն ինձ նորից անակնկալի բերեց…Այսպես քիչ է լինում. գիշերվա ժամը 3-ն է, և այն իմ ձեքով բառ-բառ գրելու, կարդալու-գրելու պահանջ եմ զգում… «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ … »։ Դուք կարո՞ղ եք լրացնել՝ ինչ է կտակում Վիկտոր Համբարձումյանը։ Հիմա համեմատեք Ձեր մտածածը «Կտակի» հետ…
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզվին:
Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Մենք Վիկտոր Համբարձումյանին ենք պարտական Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիայով, որտեղ ինքը իր կյանքով-օրինակով հայերենը դարձրեց յուրաքանչյուր գիտնականի, գիտական գործունեության, հաղորդակցության լեզու։ Սա այնքան կարևոր ու ծանր աշխատանք էր ետպատերազմական խորհրդային շրջանում… նա կյանքում արածը, իր ապրածն է կտակել…
Գեղարքունիքի մարզի Սուրբ Մաշտոցներ բարձունք, երկրագիտական թանգարան, Սևանա լիճ. Նոր դպրոցի սովորողների երթուղին է: Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:
Ջրհորում գտնվող փղիկն այս, որ օգնեց մարդկանց իրեն ջրափոսից դուրս բերելու, տեսեք՝ որքան միանգամից-անվարան է մղվում դեպի իր անտառը, իր տարերքը՝ փոսից դուրս գալուց անմիջապես հետո… Այդպես պիտի լիներ մեր վերաբերմունքը մայրենիի նկատմամբ….
Բարձունք հաղթահարած, բարձունքից հիացած-վաստակած տուն մտած և իր բարձունքի հաղթահարմանը նախապատրաստվող սեբաստացին կիրակնօրյա ընթերցանության տեսե՜ք ինչպիսի մեծ ընտրություն ունի մեր մեդիայում: Իմ բլոգում ավանդական դարձած կիրակնօրյա այս ընթերցարանը, Նունե Մովսիսյանի այս մեդիագզրոցները, mskh-ֆիլմադարանի կիրակնօրյա ֆիլմը, մեզ է միացել աշխարհում եզակի «Դպիր» ամսագիրը` իր կիրակնօրյա այս ընթերցարանով…
Նվաճված բարձունքները, մեր պետական անկախության սեպտեմբերի 21-ը թող ընթերցողին այնպիսի ախորժակ փոխանցեն, որ բոլոր ընթերցարանների հեղինակներն էլ իրենց պարգևատրված զգան…
- Ճապոնուհիների չգիրանալու գաղտնիքը
- Անկումների սարսափից
- Արագ քնելու ամենապարզ միջոցը
- Ցուկենբերգը ներկայացրել է հայազգի Տարոն Աճեմօղլուի գիրքը
- Բնության ապշեցուցիչ երևույթներ
- Հայաստանի ողնաշարի փոխպատվաստո՞ւմ