Այս շաբաթ, օրագրի ընթերցողի մոտ չգիտեմ, ինձ մոտ շաբաթվա օրերը խառնված էին. այսօր էլ վատ եմ պատկերացնում, որ օրն ուրբաթ է, վաղը՝ շաբաթ… Ի՞նչ օր է կիրակին… Ինչո՞ւ է այսպես… Սա քիչ էր՝ Դավիթ Բլեյանին էլ ջրծաղիկը գտավ…
— Մամ, ես ձնծաղիկ եմ ընկե՞լ,- հարցնում է մայրիկին։
Եվ այս շփոթի վերջն այսպիսին պիտի լիներ՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի՝ այսօր հայտարարված Մեղրի-Քաջարան-Կապան համերգային շրջագայության չեղարկումը… Ի՜նչ էլ բառ եկավ օրվա քաղաքական բառապաշարից… Մաեստրո Թոփիկյանը պնդում է, որ երգչախումբը համերգների պատրաստ չէ այս կազմով… Հիվանդներ՝ երգչախմբում, ընտանեկան, անձնական հանգամանքներով բացակայություն, այո, կարգապահական բնույթի խնդիրներ… Իսկ մերը շրջագայություն չէր՝ սիրուն անվանումով, այլ համերգային շրջագայություն. համերգը՝ երգչախմբի երևելի-հանրային արդյունքը՝ առաջին տեղում: Պարզից էլ պարզ է, որ կան խնդիրներ, որ պարզեցում-լուծումներ են պահանջում անհապաղ, ինչով զբաղված եմ՝ որպես երգչախմբի տնօրեն… Եկեք՝ ում համար թանկ է տարիների համատեղ ջանքերով ստեղծված համույթը մեր, մասնակցեք կարգավորմանը՝ ձեր առաջարկով, մասնակցությամբ… ծափերով… Վաղուց ատամնացավ-լնդացավ չէի ունեցել. սա էլ այս շփոթի մեջ ինձ գտավ… Ի՜նչ դժվար եմ ես ցավ տանում՝ և՛ իմ, և՛ ուրիշի… Այս շաբաթը խառնեց իմ ներաշխարհը նաև իմ սիրելի-անբաժան-հարազատ մարդկանց հիվանդության սրմամբ…

Նոր դպրոցի 5 տարեկանների աշնանային դիմանկարները:
Լուսանկարները՝ Անահիտ Հարութունյանի։

Խառնակչության դեմը պետք էր առնել. նախ՝ բռնեցի երեկ ժամը տասնմեկին քնեցի ու …. յոթին արթնացա: Կարծես, թու-թու, թոթափում ենք շփոթը և վստահ թևակոխում տոնական շաբաթ՝ 16-ից 21-ը նոյեմբերի… Տոներն են մոտենում…Տոներից հետո չորեքշաբթիի և ուրբաթի տեղերը փոխենք, թո՛ղ չորեքշաբթին մանկավարժական սեմինար պարապմունքների միասնական օր լինի՝ իր կարգով հաստատուն՝ մարզական օր, համերգի օր, ընդհանուր ժողով-հավաքի, մասնագիտական քննարկումների… Թող Յուրա Գանջալյանի սրտով լինի. ամենահետևողականն այս հարցում նա դուրս եկավ… Նոյեմբերի 21-ին «Սեբաստացիները»՝ ուսուցչական, գումարած պատանեկան երգչախումբը՝ մանկական ժամերգությամբ, հանդես են գալու Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ դեկտեմբերի 16-ի ամենամյա «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծը մեր Սվետա Ճաղարյանն առաջարկում է անել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում…

Նազենի կրտսերն իր հոգատար-նրբազգաց մայրիկ-քույրիկ Սուսանի հետ այցելել էր մեզ… ու մայրենիի առցանց աշխատանքն ընտանեկան կատարեց իմ աչքի առաջ… Կենտրոնացավ արջուկը մեր, աշխատեց-փնթփնթաց, ոգևորվեց՝ արանքում գովում էր իր ուսուցչուհի Կարինե Բաբուջյանին, ով հայոց աշխարհին հայտնի է Բաբուջ անունով… Շատ է հավանել իր վերջին օրվա ճամփորդությունը Ջրվեժի արգելոց, իր արվեստանոցը դասարանական, շատ ոգևորված է ստեղծական-հոգատար միջավայրով, որ Կարինե Բաբուջը սիրով ստեղծել է Գեղարվեստի մի գողտրիկ անկյունում…

12189671_765073923638277_7684248292603665394_nՇաբաթվա առողջաբեր հաբը, իհարկե, Լիլիթ Բլեյանը մատուցեց իր ամուսնու միջոցով… ԱԺ պատգամավոր-փեսա-ընկերս Սոնայի հետ հատուկ այց կատարեց ու ընտանիքում հանձնեց Լիլիթ Բլեյանի այս՝ «Կապույտը» անունով ձայնասկավառակը… Հերթական՝ թվով երրորդը: Առաջինը, հիշում եք, «Ուրիշ քաղաքում», երկրորդը՝ «Paciencia» անունով… Սուսան Հովհաննիսյանին խնդրեցի՝ ձայներիզի անգլերեն հայտարարությունն ընթերցողի համար դարձնի հայերեն. «Պարային ոճերի խառնուրդներով, բազում լեզուներով ու ռոմանտիկ տրամադրության միջով տանող տաք, ակուստիկ մեղեդիներ: Լիլիթ Բլեյանն ու նրա խումբը դեն են նետում արհեստական բուրմունքները՝ անեղծ, բնական հնչողություն, նրբին գործիքավորումներ և քնքուշ ձայն բերելու: Բոսա նովայից ու տանգոյից՝ մինչև դրամատիկ տրամադրություն, արցունքից՝ ծիծաղ. այստեղ կա ամեն ինչ»: Իսկ ես այս մի քանի օրը Դավթի նման, ինչպես թանկ նվեր՝ ավտոմեքենա, հետս ման եմ տալիս, ո՛չ լսում եմ, ո՛չ ուրիշին տալիս. խաղում եմ, շուռումուռ տալիս… Եկեք միասին լսենք սկավառակի առաջին երգը՝ Արամազդ Ղալամքարյանի հավանածը…

[youtube https://www.youtube.com/watch?v=UTLuhzifckA?rel=0&controls=0&showinfo=0]

Շուշան Բլեյանն էլ, իմացաք, Վիեննայի համերգի ժամանակ հանդիպել է իր ուսուցիչ Բարսեղ Թումանյանին, որ Վիեննայի ամենամեծ դահլիճներից մեկում Զալցբուրգի «Բախ» երգչախմբի և չորս հայ երգիչների, հայ դաշնակահարի և ջութակահարի հետ Մոցարտի «Ռեքվիեմն» է ներկայացրել… Տաթև աղջիկս՝ տան աղջիկը մեր, իր չարչարանքը քիչ է, ինձնից ջանասիրությամբ թաքուն, ինձ լսելի հումորով-թեթևությամբ, տնօրենի հավաստագրի համար ապուշություններ է կուլ տալիս… Սեբաստացիական պատսպարված աշխարհում, հեղինակային կրթության իրավունքով, դպրոց-պարտեզում քննություններից ազատ, իրեն պաշտպանված էր զգում «զուբրիտից»։

Գեղարվեստի  դպրոցի 2-4 տարեկանների խմբում ստանում են պատկերներ մակարոններով:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Այսպես է Հայաստանում անհիշելի ժամանակներից, Տեր Թոդիկից սկսած, իսկ վերջին տասը տարում միասնական քննություն կոչված համակարգով դարձավ հանրակրթական ծրագիր… Ֆունդամենտալ կրթությունը, հայոց գովական ֆունդամենտը զուբրի՞տն է… Ուսուցումը հիշողության հիմքով՝ առաջին դասարանից, պարտեզից սկսած, հիմնական ու միջնակարգ կրթության, պետական ավարտական ու մասնագիտական կրթության քննություններով ավարտած, ուսումնական հաստատության հավաստագրի, օրենքով ղեկավար աշխատելու համար պարտադիր քննություններով պնդեցրած… Ինձ համար կրթություն կոչված մարտահրավերների մեջ թիրախը սա է՝ ազատվել պետական քննական այս զուբրիտի համակարգից… Եվ ես ո՛չ մի հանդիպում-հնարավորություն, ո՛չ մի լսարան-ելույթ, եթե հետևել եք, բաց չեմ թողնում… «Եռանկյունի» հեղինակայինը դիտեˊք այսօր՝ իմ մասնակցությամբ, բացառություն չի կարող լինել… Այլընտրանքը՝ ազատ քննություններից, ազատ վերահսկող օրգաններից, առավել ինքնուրույն-ինքնորոշված՝ որպես անհատի ազատ ընտրությամբ գործունեություն, իր, մեր կյանքի պատասխանատվությամբ, ողջ կյանքում, անընդհատ… Ինչպես մեր կյանքը… Մարդը պիտի տեսնի կապն իր սովորածի և կիրառածի՝ աշխատանքի, ապրածի միջև… Կրթությունը՝ գործունեություն… Ահա սա է, այսօր՝ այսպիսի ձևակերպմամբ, մարդու կյանք ու աշխատանք դարձած այլընտրանքը, հեղինակայինը մեր, Բլեյանի դպրոցի առաքելությունը… Առցանց ընտանեկան միաժամանակյա ստեղծական-խմբային բաց աշխատանքով, որ երեկ ներկայացավ մայրենիի տեսքով, իմ օրագրում,  mskh-ում տպավորիչ ծավալով ներկայացված՝ Աշոտ Տիգրանյանի նախագծային աշխատանքով, տոնական օրերին իմ սուրհանդակով ձեզ ներկայացած հնարավորությամբ՝ թարգմանական-մշակութային գործունեության տարեկան նախագծերի հաշվետվությամբ… այս օրերին Խորենի-Միքայելի-Գևորգի, նրանց սաների՝ նետաձիգ-սուսերամարտիկ-հնգամարտիկների գործունեությամբ, երբ ուսումնական աշխատանքը որպես կյանք է ներկայանում…

Գեղարվեստի դպրոցը Ջրվեժի արգելոցում: Լուսանկարները՝ Գեղարվեստի դպրոցի դասավանդողների։

Ֆոտոխմբագիր՝ Դիանա Գևորգյան։
#495

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հե՜յ, ով կա այդտեղ… գոնե մեկնումեկը… Գրում եմ ես…

Նոյեմբերն այս մեկնարկեց տպավորիչ՝ անձրևով-ձյունով-ձնհալով. ինչպիսի՜ տերևաթափով… Մեր շենքի ու Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի արանքում, Չայկովսկու փողոցի վրայի՝ Արմինեի մեքենայի կայանատեղին դեղին-մեծ-պայծառ խաշամ-ծածկ է ստացել… Այսքա՜ն տերև էր մնացել ծառին…

Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության…

Լսեցի՞ք Չարենցին՝  և… գեղեցիկ դպրության: Այստեղ է մոմենտը… Մեր դպրությունը այս փուլում չի կարող գեղեցիկ չլինել… Այսօր նոյեմբերի 9-ի սեբաստացիական օրն է՝ ուսումնական մառանի նախագծով կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-հարավում, արևելք-արևմուտքում, Սարալանջին

Էդ ո՞նց է, որ երիտասարդներն անձրևից չեն վախենում, իսկ քո հեծանիվը վախենում է

Միայն լսեք՝ ինչպե՛ս է Դավիթ Բլեյանը կրկնում Բաղրամյանի Շարժման կանչերը… Ճոճվել ուզեց երեկոյան մեր տղան. ճոճվում ու Շարժման մասին հնարավոր բոլոր հարցերը տալիս է… – Ի՞նչ ասել է երիտասարդ… Ինչո՞ւ են հավաքվել