Ժամը 5-ն է առտու: Ես երկար ու հիմնավոր քնել եմ՝ իրիկունը ժամը 10-ից հաշվեք. խորը քունն ապաքինման նշան է ու արդյունավետ միջոց: Այս հարցում բոլորը միակարծիք են, ինչպես շատ սովորական ջուր գործածելու հարցում. «Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելն ամենաօգտակար սովորույթն է»… Ջրի օգտակարության մասին այսպիսի նյութեր ավելի ու ավելի շատ են ինձ հանդիպում: Ինձ վրա ազդում են. ես ավելի ու ավելի շատ եմ սովորական ջուր գործածում, ինչպես հիմա՝ 3-րդ բաժակն առավոտ շուտ. այսպես չի եղել, սխա՞լ եմ ապրել… Վստահում եմ ջրին, ինչպես սովորական խնձորին սպիտակ: Ջրի և խնձորի նկատմամբ դրական վերաբերմունքը փոխանցվել է Դավթին, կամ Դավիթն այս առողջ հմտություններն ունի բնազդով, ի ծնե: Առանց սովորական ջրի և սպիտակ խնձորի դժվար է պատկերացնել Բլեյանների կենցաղը: Ահա, «Խնձորի օգտագործումն օգնում է մարսողությանը»… Կարդացեք:
Կարդացեք
Explore More
Հերթից դուրս
Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի
Հեռուների հետ բարեկամություն, հարևանների հետ թշնամությո՞ւն…
Ամենուր՝ կրթահամալիրյան-բանգլադեշյան հուլիսյան տապում, կենդանի ուսումնական նախագծերում, որ ամառային դպրոցի հեղինակային խճանկար են ստեղծում մեզանում, սեբաստացի սովորող-ուսուցիչների տարբեր անհատական-խմբային նախաձեռնություններում ես 2015-ին խոստացված մեր կյանքի բեկումներն եմ փնտրում-առանձնացնում: Նոր դպրոցի
Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…
— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,