Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում… Երջանկությունից լուսավառվող, ինչպես պարզ լամպ, ավելի խորոտ ու ինքնավստահ Գոհար Բալջյանով Մարմարյա սրահը՝ լեցուն սեբաստացի ուսուցիչներով, ինչպես եկեղեցու ընդարձակ սրահ, աղոթատեղի, ծիսական. Խաչատուր Աբովյանն  այսպիսի առավոտ ունի նկարագրած… Գնում ենք հարսանիք, Գոհար ջան, տար մեզ, ուղեկցիր. հարսանյաց կենդանի ծեսն այն է, ինչ ապրիլին մեզ պակասում է հաստատ… Պատրաստվեք, բոլոր տարիքի սեբաստացիներ. մեր տանից Գոհար աղջկան ենք ճանապարհում ապրիլի 18-ին… Սա ամենալավ նշանն է, սա Նոր տարի է՝ իր բեկումով… Հետո մեր մյուս խորոտիկ աղջիկները կշարունակեն՝ Զառան Առաքելյան, Տաթևը Մելքոնյան… Այս գործին առաջ-ետ չկա. ինչով է հարուստ սեբաստացիական տունը՝ խորոտ-հետաքրքիր-մայրացու-հալալ կաթնակեր աղջիկներով… Գնան ու գնան, տանեն ու տանեն՝ ծեսով, այսպես, երգերի, պարերի գլուխ պտտեցնող ծիսական խորհրդով-շնչով… Այս տունը՝ ձեր տունը, հայրական տուն է, և դուք հարսանյաց ծեսով հաստատեք՝ Մարմարյա սրահից-տանից հարսանյաց ծեսով, լույսով, զվարթ-ծիսական ձեր ինքնուրույն կյանքով, ընտանիքով-սիրով գնալու խորհուրդը: Թող այս մեկնումների-երջանիկ հրաժեշտների շղթան 2015-ին երկարի-ձգվի-պարբերական լինի… Ասենք՝ շնորհավոր… Տան 60 տարեկան դարձող հոր համար ուրիշ ի՞նչ կարելի է ցանկանալ…

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին նկարաշարի համար. Գեղարվեստի դպրոցից այնպես ուժեղ էին մայրամուտյան պատկերները… դեպի Մասյաց ձյունապատ լեռներ… Ես սիրում եմ այս թափառումը մեր դպրոցներով… Ուրիշ աչքերով եմ նայում. հիանում եմ իմ քանդածով, ինչպես հիմա՝ Գեղարվեստում։ Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի, Արման Գրիգորյանի արվեստանոցներից, Գեղարվեստի տանիքից, Կարինե Բաբուջյանի ու Անուշ Աթայանիդասասենյակներից դեպի Մասիս բացվող պատկերները, Գեղարվեստի ծաղկած ծիրանենիները, Գեղարվեստի բազմահարթակ բակը… Ցերեկն էի որոշել, երբ Հայկազ Մարգարյանն իր աղջիկների՝ Իրինայի, Սոֆյայի, Գայանեի հետ աշխատում էր… Բայց այս խաղաղությունը, վեհությունը, անշտապությունը չկար… Հետո, ես հիմա գիտեմ՝ ինչն եմ քանդելու… Քանդելով կառուցելն էժան, հաստատուն տարբերակ է՝ չես սխալվի, կշարունակես, հեռանկար կբացես… Սա, ինչպես քո սննդի ռացիոնի մեջ սպիտակ խնձորն ու ջուրը սովորական… Մնացածը կարող է չլինել… Ինչպես Մարմարյա սրահից ձգվող Գոհար Բալջյանի ուրախությունը ծիսական…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնամոռաց մեր 2015-ի նշանավոր շրջանավարտն ու 5 տարեկան դարձող ոչ սովորականի աստղով մարդիկ

Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված

Քո նվաճած բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է…

Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք

Ա՜յ քեզ մեկնարկ՝ հենց Բաղրամյան պողոտայից

Իսկ Մարթա Ասատրյանն իր վարժարանային էկո խմբով հիացնում է… Սա էլ շարժում է՝ կեցցեք… Ի՜նչ խաղ է Թբիլիսիում պատանեկան բնապահպանական-հայ-վրացական բարեկամության, որ հիմա պարտադրել են մեր վրաց ընկերներին…  Ամենուր են