Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի արանքում Դավիթ Բլեյանի՝ օրագրի ընթերցողին հայտնի գիշերային թփթփոց-երթի ներքո սկսենք երևույթից… Փաստ է, որ առաջին անգամ հանրապետության պատմության մեջ կիրառվում է հեռավար-առցանց ուսուցումը՝ որպես կրթական ծրագրի կազմակերպում… Մենք կրթահամալիրի առանձին սովորողների, սահմանված կարգով, առցանց ուսուցման եզակի փորձ ունենք, բայց կրթահամալիրի կազմում գործող հանրակրթական դպրոցների և քոլեջի այսպիսի հակահամաճարակային՝ ընտանեկան միջավայրում, ուսուցման կազմակերպումը 2016-ին խոստացած բեկումներից առաջին նշանակալին էր: Ահա ինչու ծնող-մասնագետի փորձագիտական արձագանքն անհրաժեշտ է: Մեդիակրթության մեր՝ հեղինակային ծրագիրը՝ իր դպրոցական ֆիզիկական և ընտանեկան ֆիզիկական միջավայրերում, վերջին շրջանում ֆլեշմոբային ուսուցման ընտանեկան նախագծերի հետևողական՝ առարկայական կիրառմամբ, սովորողի ամենօրյա ուսումնական տնային աշխատանքի առցանց կազմակերպումը հող էին նախապատրաստել ֆիզիկական կրթության դպրոցական բաղադրիչի անջատման համար, որի առիթը դարձավ այս «խոզի գրիպ» հորջորջված համաճարակը… Վախ կար, որ այն կարող էր իր խոզությունն անել, և հիմա, երբ մենք ավարտում ենք առցանց ուսուցման շրջանը և հունվարի 25-ից վերսկսում ֆիզիկական միջավայրում դպրոցական պարապմունքները, մեր երկշաբաթյա գործունեության գնահատումը շրջանցել չենք կարող: Ե՛վ յուրաքանչյուր սովորող՝ իր ընտանիքով-միջավայրով-մասնակիցներով, և՛ յուրաքանչյուր խորհրդատու ուսուցիչ հարգանքով-անաչառ պիտի անդրադառնան իրենց ուսումնական գործունեության այս շրջանին… Այստեղ ընդհատվում է իմ օրագիրը՝ մանկավարժական մեր լաբորատորիայի գործառույթին չմիջամտելու համար:
Միջին դպրոցի սովորողների ճամփորդությունը Ջրվեժ:
Հանդիպում Կյուրեղ քահանայի հետ:
Լուսանկարները` Մարինե Ասատրյանի,Գոհար Եղոյանի:
Շնորհակալ եմ իմ օրագրին՝ այսպիսի անմիջական կապի համար. ես մանկավարժական հոդվածի գինն ու հարկը գիտեմ… Շնորհակալ եմ մեր Սոֆի Այվազյանին՝ իմ «Դպիր»-ի 2007-2015-ի հրապարակումների ժողովածուի համար. նվերն այսպիսին է լինում՝ բացառիկ, իր տեղում-ձևով-շնորհքով… Մեր հեղինակային մանկավարժության օրինական ծնունդ է «Դպիր»-ը, տեսեք, իր թարգմանած-ինքնուրույն հայերեն կյանք տված տասնյակի չափ գրքերի կողքին Սոֆիի չարչարանքով-սիրով նաև հայտնվեց իմը… հայերենով գրվածը՝ իմ ու ձեր կյանքի մասին… Թե չէ ամոթ էր, վաղո՜ւց՝ 2001-ից այս կողմ, գիրք-հրապարակում չէի ունեցել… Օրագիրը՝ օրագիր, գիրքը՝ գիրք…
Հանրային կյանքի հատվածականությունը, որն այնպես է ազդում ներառման բովանդակության վրա, որ ինքնին արժեքները, հաստատված գոյությունները սկսում են ապրել-գործել կղզիներում, արժեք ստեղծողների կամքին-կոչումին հակառակ, հայտնվում-գլուխ է բարձրացնում մի հիվանդություն, որը ես անվանում եմ արհեստականություն… Հավատացեք, ես այս մասին հիմա սկսեցի գրել՝ առանց արհեստական ջանքերի, ոչ թե մի բան գրելու համար, զոռ տալով… Օգնեք՝ ախտորոշենք այս հիվանդությունը… Այո, կրթահամալիրն իր հազարի շրջանում է, ես պնդում եմ, որ կրթահամալիրում երբեք այսքա՜ն հետաքրքիր, բեղուն, ընդունակ չի եղել, ինչպես երեկ՝ 2015-ին, ինչպես հիմա՝ 2016-ի մեկնարկին, բայց ես տեսնում եմ այս խժռող-տանող արհեստականության մեծացող ախորժակը… Խոսեˊք ինձ հետ, ինձ ասեˊք, որ ես ճանաչեմ ախտն այս՝ իր բոլոր դրսևորումներով, օգնեˊք ինձ, վստահեˊք-շիտակ եղեˊք՝ ախտը հաղթահարելու համար՝ այս փուլում, 2016-ի մեկնարկին…
Միջազգային կրթական փոխանակումներ Գեղարվեստի դպրոցում:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Օրագրի բաղկացուցիչը դարձած ընթերցարանի մեջ Իրանի ծավալը մեծ ստացվեց. օրվանից է գալիս… Ամենաշատ ժամանակը ես ծախսում եմ օրագրի ընթերցարանի վրա. շատ նյութեր-հրապարակումներ ես բաց կթողնեի, այսպես ասեմ՝ իմն են դառնում շնորհիվ ընթերցարանի՝ պիտի կարդաս… հաճախ վերադառնաս ընտրությանդ… Հերթապահ բաներ, գիտեք, չեմ սիրում, ոˊչ հերթ, ոˊչ էլ հերթը պահող… Նորից հառնեց արհեստականության տեսլականը…
Օրագրի առաջարկը
Ավազով առցանց երբևէ նկարե՞լ եք: Խնդրեմ, ուղղակի բացեք, ընտրեք գույնն ու նվաճեք ավազե բլուրները:
Ընթերցարան
- Ջրաբուժություն. ատամները լվալուց առաջ
- Պատմական հազվագյուտ լուսանկարներ
- Հայաստանը՝ հյուսիսից դեպի Իրան մուտքի և հակառակը՝ Իրանից դեպի հյուսիս ելքի դարպաս
- Ներկայումս որևէ մեծ նշանակության հայ-իրանական նախագիծ օրակարգում չկա
- Հատապտուղներն օգտակար են տղամարդու համար
- Մեղրի օգտագործման 15 անսպասելի և օգտակար միջոց
- Թուրքերենը կարող է դառնալ ԵՄ-ի 25-րդ պաշտոնական լեզուն
# 559