— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային…
Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, բժիշկների կոնկրետ-բարեխիղճ ուշադրության կենտրոնում: Գնահատական են ճանաչումը, վերաբերմունքը. անընդհատ շրջանառվում է կրթահամալիրի անունը, յուրաքանչյուրի կապը կոնկրետ է ոչ այնքան լսելով, որքան իր ճանաչած սովորողով… Իսկ այդ ժամանակ, այդ ընթացքում Հիմնական դպրոցում մեր վեց տարեկան 1-ին դասարանցիների ամենամսյա հավաքն է՝ նշանավոր տիկին Աիդայի նախագծով (այս դեպքում՝ հեղինակությամբ), ծավալուն ծրագիր, որի շրջանակում սեպտեմբերից սկսած իրականացվում են ամսական ծրագրային խաղ-հանդիպումներ…
Մայր դպրոց: Սրճարանի բարեկարգում:
Լուսանկարները` Մ.Մկրտչյանի
Լավ հնարավորություն է՝ կրթահամալիրի լայն հասարակությանը մեր Հիմնական դպրոցն այսօրվա արդուզարդով ցուցադրելու, վեց տարեկանների ծրագրային միասնությունը մոբիլ ստեղծական հավաքի միջոցով տպավորիչ-շոշափելի հաստատելու… Իմ մեղքը քավելու ձևը լավ գտա, Աիդա ջան, շնորհակալ եմ. Տաթև Մելքոնյանի 1-ին դասարանն աններելի ուշացումով ունեցավ հատուկ վեց տարեկանների համար «կարված» աթոռ-սեղաններ… Բարի գործածում… Իսկ հավաքի մասին պատմելու մեդիաձևն այսպիսի ֆոտոշարերն են…
Տեսանյութը՝ Հասմիկ Պողոսյանի։
[embedplusvideo height=”400″ width=”450″ editlink=”http://bit.ly/1H8OHcu” standard=”http://www.youtube.com/v/ScqyTVJnHiw?fs=1″ vars=”ytid=ScqyTVJnHiw&width=450&height=400&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep8598″ /]
Հեղինակային մանկավարժության ներկայացում ֆոտոշարերով… մայիսյան հավաքին ընդառաջ. լավ է, որ դա անում են Մարինե Մկրտչյանի, Անի Սարգսյանի կամ Սուսան Ամուջանյանի, էլ չեմ ասում, Արմինե Թոփչյանի նման արհեստավարժները. ես նախապատվությունը տալիս եմ ուսուցչի, սովորողի, ծնողի ֆոտոօբյեկտիվին ու փնտրում նոր-վառ տպավորություններ…
Գեղարվեստի 2-րդ դասարանի սովորողները մայրիկների համար ծաղիկ են ընտրում: Արհեստագործական դպրոց:
Լուսանկարները Կարինե Բաբուջյանի
Կարինե Խառատյանի՝ Դավթի դաստիարակի հետ քննարկում էինք մեր 5-12-րդ դասարանցուն, սանի ծնողին՝ պապիկին, տատիկին որպես կամավորներ նախակրթարանային գործունեության մեջ ավելի ու ավելի լայն՝ ծրագրով որոշված ներգրավումը… Մարդն ապահովված է, մարդն ունի ժամանակ, մարդը կարևորում է խելամիտ պարբերականությամբ կրթահամալիրի այս կամ այն կրտսեր դպրոցի նախակրթարանում, 2-5 տարեկանների խմբում, 6 տարեկանների 1-ին դասարանում գործունեության մեջ ընդգրկվելու հնարավորությունը… Մայիսյան ստեղծագործական 10-րդ հավաքն այսպիսի նախաձեռնությունների առաջադրման (կենդանացման, վերակենդանացման) ու իրագործման լավագույն շրջանն է ու, վստահեցնում եմ, յուրաքանչյուրը կստանա առավելագույն-կոնկրետ աջակցություն…
«Սեբաստացի» TV-ի «Քաղաքական մեկնաբան, լրագրող Հակոբ Բադալյանի վարպետության դասը» 30 րոպեանոց ֆիլմը ես դեռ այլ խմբերով նայելու առիթներ կստեղծեմ. քիչ բան կա, որ ունակ է ինձ այսպես կենտրոնացնելու… [youtube https://www.youtube.com/watch?v=nJ6dzTkvt4g?feature=player_embedded] Լրագրողը, հավաքին մասնակից, շատ բան տեսած Նազենի Ղարիբյանը, Օլյա Ազատյանը, ես, այո, ես, անգամ Աշոտ Տիգրանյանը, որ, գիտեք՝ ամեն ինչ տեսել է ու միայն մի բան չի հիշում՝ երբ է վերջին անգամ զարմացել… Մենք բոլորս, դուք, որ հիմա կդիտեք այս 30 րոպեանոց զրույցը, անակնկալի կգանք զրույցի անմիջականությամբ, կոնկրետությամբ։ Դուք թեմայի՜ն մտիկ արեք՝ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները և վտանգները»… Իսկ լսարանում մեծ խումբ մեր Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիներ են, Ավագ դպրոցից՝ Նարեն… Սա, իմ խոստացած թոփ տասնյակի մեջ, իհարկե, տեղ ունի… Եվ չգիտեմ որտեղ արհեստական միջազգային ծրագրեր փնտրող-անող մեր մարդուն ես ասում եմ՝ արի կրթահամալիր, եթե անկեղծ ես, եթե այսօր Հայաստանում ապրող մարդուն է ուղղված քո հայացքը… Սովորողի, ոսուցչի, դպրոցի գործունեության մասին այսօր ով ասես չի խոսում. խոսելուց անցել են գործի, վարկանիշավորում են կպցնում. վարկանիշավորեմ՝ ընկնես — վարկանիշավորեմ՝ բարձրանաս… Գիտեք, ապրեցինք մի շրջան, երբ առանձին անհատներ բիզնես նախագծեր են իրականացնում, ամենատարբեր անուններով՝ «Տարվա մարդ», «Դարի գործիչ», «Ամենադպրոց», «Լավագույն տնօրեն» ու, անգամ, «Լավագույն նախարար», կոչումներ սահմանում-բաժանում… Բայց որ ուսումնական հաստատությունների «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգով» կզբաղվի կրթության և գիտության նախարարությունը… այդ ժամանակն է: Ափսո՜ս: Իմ օրագրում ես կանդրադառնամ հեղինակային կրթական ծրագրերով «գնահատում» կոչվածին ու, ամեն անգամ, կոնկրետ օրինակներով. մանկավարժությունն այսպիսի գործունեություն է՝ մարդու հետ, մարդու մասին:
Լավաշմայրիկներ: Գեղարվեստի կրտսեր դպրոց առաջին դասարանցիներ: Լուսանկարները Օլյա Մանդալյանի
Ավետիս Հարությունյանը և Մերի Շարոյանը հաղթել՝ եզրափակիչ փուլ են անցել «Գրանիշ»-ի կազմակերպած գրական մրցույթում։ Մերի Շարոյանը, Ավետիս Հարությունյանը, Լիանա Առաքելյանը հաղթել են ևս մեկ գրական մրցույթում, որի արդյունքում հուլիսին 2 շաբաթով կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու համապատասխան դասընթացների: Ուրախացանք մեր երեկվա շրջանավարտների համար։ Միայն ուրախացա՞նք… Պետք է պարզել, թե ինչ կապ ունի մարդկանց՝ սովորողի, ուսուցչի, շրջանավարտի այս կամ այն հաջողությունը կոնկրետ դպրոցի, նրա աշխատանքի հետ: Այս կամ այն հաջողությունն ինչո՞վ է կապվում կոնկրետ դպրոցի հետ, ո՞վ է կապում, ի՞նչ իրավունքով… Յուրաքանչյուրն էլ ինչ-որ տեղ սովորում է, աշխատում է… Հետո՝ հաջողությունը ո՞վ է կարևորել, կշիռ տվել… Ուրախանանք, իհարկե, մեր սիրելիներից-ծանոթ-անծանոթներից ամեն մեկի հաջողությամբ, բայց, եթե դա անում ենք այն մեզ վերագրելու, մի քիչ էլ մեզ հասցնելու թաքցրած մղումով… անուն ունի, չէ՞, այս, իմ կարծիքով, շատ տարածված, բայց դրանից իր վտանգավորությունը բազմապատկող երևույթը…