Կրթահամալիրի Հիմնական դպրոցի նոր ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը նախաձեռնել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այցը, համերգը Աշտարակ: Մենք կքայլենք, կերգենք Կարմրավորում, Սբ. Մարինեում… Մենք ավելի կմոտենանք Ալագյազին… Հետաքրքիր են պոետի մտքերը, տպավորություններն ու ընդհանրացումները 1930-ին Աշտարակի, Բյուրականի ու նրա մարդկանց մասին… Չկպչենք Մանդելշտամի լեզվին.

Село Аштарак повисло на журчаньи воды, как на проволочном каркасе. Каменные корзинки его садов — отличнейший бенефисный подарок для колоратурного сопрано… Фруктовый сад — тот же танцкласс для деревьев. Школьная робость яблонь, алая грамотность вишен… Вы посмотрите на их кадрили, их ритурнели и рондо.
… Аштарак — селенье богатое и хорошо угнездившееся — старше многих европейских городов. Славится праздниками жатвы и песнями ашугов. Люди, кормящиеся около винограда, — женолюбивы, общительны, насмешливы, склонны к обидчивости и ничегонеделанью. Аштаракцы не составляют исключения.

Իմ ընթերցարանը՝ ամեն օր պարտադրվող- հրամցվող ընթերցանության նյութերը, շարունակում են գալ mskh.am-ից, սովորողների և ուսուցիչների բլոգներից: Կրթահամալիրի խորհրդի նախագահ, չորս սեբաստացու հայր՝ Արամազդ Ղալամքարյանը կարևորում է, որ սեբաստացի պատանիներն ավելի շատ շփվեն Ռալֆ Էմերսոնի հետ…

Ի՞նչ է նշանակում գիրքը ճիշտ օգտագործել: Ո՞րն է այն միասնական նպատակը, որի իրականացման համար գործադրվում են բոլոր միջոցները: Գրքերը հարկավոր են միայն մի բանի՝ ոգեշնչում հարուցելու համար… Աշխարհում միակ արժեքավոր բանը ներգործուն հոգին է. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օժտվելու նրանով…

Արամազդ Ղալամքարյանի ծննդյան օրն է այսօր, ու մենք միասին կարող էինք լինել Վանաձորում՝ իր ծննդավայրում, սիրելի Մարգարիտ Սարգսյան ու Կարեն Խաչատրյան: Հատկապես, որ մեր գործիքային ռոք-խմբի համար մեր սիրելի Մհեր Մանուկյանի համերգից լավ առիթ ու հարթա՞կ` Վանաձորում ներկայանալու: Մնում է, որ Աստղիկ Մամիկոնյանը և Լուսինե Գալստյանը իրենց ելույթով, Նարե ու Արամազդ Ղալամքարյանները հետ չկանգնեն ու չզրկեն մեզ այս նախագծից: Հո մի համերգով չէ՞… Հատկապես որ դիմացը «Ռազոնանս» փառատոնն է… Մենք չենք կարող պահանջվածի չափ մոբիլ-արձագանքող չլինել, սրան եմ ես անվանում՝ ան-մահանա… Ինչպես ոչինչ չխանգարեց, որ մի խումբ սեբաստացիներով երեկ հանդես գանք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, «Վարդանանց» սրահում… երգենք Լիլիթ Պիպոյանի հետ:

Շաբաթ օրվա գլուխգործոցը, իհարկե, կրթահամալիրի Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Հիմնական դպրոցում, Քոլեջում  մանկական բաց լողափերի պատրաստությունն էր՝ 11 լողավազանների հավաքումը, մաքրումը, ցնցուղների տեղադրումը… Սրանք ավելացրեք 12-րդ՝ ծածկած լողավազանը… Ծովից-ծով կրթահամալիրի Բանգլադեշ… Սրան կգումարվի ամենամեծը՝ պատանեկան-մեծահասակներինը Մայր դպրոցում, «Սեբաստիա» մարզադաշտում…

Հունիսին անցկացվող ուսումնասիրությունների շրջանակում, չեմ մոռացել, անձամբ մասնակցելու եմ բոլոր չորրորդ դասարանցիների, վեց տարեկան 1-ին դասարանցիների լողի ուսումնական, գործնական առաջադրանքների հանձնմանը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գալիքը, կուզեմ, որ արա՛գ գա…

Երկուշաբթին կարող է և դժվար օր է, բայց ոչ իմ օրագրի համար… Համեցե՛ք, այնքա՜ն կարևոր, չասված պատում է դուրս մնացել ամենօրյա անընդհատ իմ գրից, հագեցած համերգային շաբաթից, Չարենց-Դավթին հանձնված կիրակիից, դեռ

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո

Իմ օրը, շաբաթը՝ սիրուն պատմություններով լի․․․

Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ… Դավիթ Բլեյանն առավոտ մի