Երևան-Բջնի ճանապարհին հանդիպեցին՝ կայացավ հանդիպումը Շանհայի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանի և Դավիթ ու Աստղիկ Բլեյանների․․․

Արմինեն՝ վարորդ, կենտրոնացած իրեն անծանոթ, ձմեռային ճանապարհի դժվարություններն անփորձանք հաղթահարելու վրա, ես՝ լուռումունջ միջնորդ-ուղեկից, քարսեթից իմ գիրկն անցած Աստղիկի անվտանգության երաշխավոր, Աստղիկը՝ զրույցին մոտ, հարմարավետ շարունակ հաստատվելով, Դավիթը՝ ինչպես իր ակվարիումի ձկները ջրում՝ բանիմաց, զրույցի վարպետ, թեման՝ անսպառ․․․ մեզ անծանոթ-անեզր աշխարհ Չինաստան՝ իր Պեկինով, Շանհայով, Հոնկոնգով, Թայվանով․․․ անցումներով Սինգապուր, Ճապոնիա, Հարավային-Հյուսիսային Կորեաներ․․․ Այդպես նաև ճանապարհ հետդարձի՝ իմ լավ բարեկամ դարձած Մերուժան Գալստյանի Բջնիից դեպի Հրազդանի հովիտ, ձնոտ-լուսավոր, Սուսանի նման բարեկիրթ-ժպտերես տիկնոջ հյուրասիրությունից հետո․․․ Դավիթն ու Աստղիկը՝ բոլորի ուշադրության կենտրոնում, ինքնագնահատականով, թե բոլորիս մասնակցային գնահատմամբ, տասը բալանոց առաջադրանք հանձնեցին. նվեր-օր՝ իմացումի հրճվանքով․․․
Ընթացքում Դավիթը շարունակ բացականչում է՝
– Էսպես դաղա՜լ է․․․ Չինաստանն իր մասշտաբներով՝ ուր, Հայաստանն ուր…
Իսկ Աստղիկն էլ ամեն անգամ եղբորը շարունակելով՝
– Ես էլ ուզում․․․ 

Իսկ մինչև հանդիպելը, ահա տանը իմ գրառումները, որ ես որպես իմ գրի-ամենօրյա պատումի պատառիկ-գոհարներ հասցրել-հավաքել եմ․․․ 

Զանգեզուր-Սյունիք Ամանորյա այցը թեմա է մեր տանը․․․
– Մեզ կրակի բերան Կապան ե՞ս տանում․․․- Արմինեն առիթը բաց չի թողնում։
– Ինչի Երևանը կրակի պո՞չն ա,- Դավիթը ճամփորդությունն է պաշտպանում մայրական ոտնձգությունից։
– Մա՛մ, դու Պուտին Վլադիմիրին չե՞ս վստահում․․․ Ինքն ա խաղաղապահներին նշանակել․․․ 

Ալվինա Խարազյանը, կրթահամալիրի Արևմուտքի դպրոց-պարտեզի Արմինե Աբրահամյան ուսուցչին նվիրված գրքույկ է սարքել․․․ ձեռագիր։ Հուզիչ է։ Արմինեն ոնց որ իր ընտրած նոր շոր հագած լինի…
Դավիթ Բլեյան.
– Եվ դու շնորհակալ ես քո բարդ տնայիններո՞վ․․․ Էդ ո՞նց ա, դու իրենց տանջում ես քո առաջադրանքներով, բայց իրենք քեզ սիրում են․․․ Հը՞, մա՛մ․․․ 

Կրթահամալիրում, մեր օրացույցով անխախտ․․․ հանդեսներ են ամանորի՝ չընդհատվող-շարունակական, 2-4 տարեկանների, 5 տարեկանների, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով, 4-5-րդ դասարանցիների, միջին և ավագ դպրոցների սովորողների, մանկավարժական աշխատողների ճամբարների․․․ Էս արանքում, հալալ է, Ազնիվն ու Արմանը, միասին, իրենց ընտանիքով, օրհնված բազմիցս, վերջապես, 2021-ում իրենց ուղղված բարեմաղթությունները առօրյա դարձնելու պատասխանատվությամբ, ո՜նց են հասցրել Սուրբ Երրորդության եկեղեցի մտնել պսակի խորհրդով, ու տեսեք, դուրս եկել, գնացել են Զվարթնոցի իրենց համասեփականություն նոր բնակարանը։ Կեցցեք։ Հիացրիք։ Մնացածը․․․ դուք գիտեք, միայն դուք։ 

Ու այս ամենի աղմուկի, քովիդի ներքո բաց-հավաստի ընտրություններ են կրթահամալիրում՝ կրթահամալիրի խորհրդի ծնող անդամի, մանկավարժական աշխատողի․․․ Կայքում տեսա, ինչպես է կարևորում-ներկայանում ծնողական խորհրդի՝ մեկը մեկից հետաքրքիր երեք թեկնածուներից Ռոզա Հակոբյանը։ 

Իսկ շաբաթ-կիրակին մեզ համար շարունակ աշխատանքային են․․․ Այսօր-հիմա հրապարակվում են կրթահամալիրի ամենամյա մրցանակները, բազմազբաղ Ձմեռ պապին էլ իր խոստացած դրամական պարգևներն է բաժանում․․․ Հալալ է։ 

#1942

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր հայացք՝ նոր բարձունքից…

Իմ շաբաթ օրը սկսում եմ առավոտյան 5-6-ին. հետևողական կարգավորում եմ իմ քունը, սկսում եմ երեք բաժակ սովորական ջրով ու մի բաժակ կիտրոնաջրով։ Մեկ տարվա իմ փորձով կարող եմ հաստատել՝ ջուրը

Օրագիր-սահմանագիր

Անձրև, կիրակի, ու ինտերնետ չկա… Հուլիսի 5-ի` ՀՀ Սահմանադրության օրվա անդրադարձ գոնե իմ օրագրում ունեալու ջանքերս, ինչպես տեսնում եք, ի դերև են եղել: Դրանում համոզվելու համար Դուք ստիպված եք կարդալ

Մեր գործերը Հանրապետության օրով…

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն: Ամբողջ հունիս-հուլիսը… մինչև Սեյրան Ավագյանի ծննդյան օրը՝ 27-ը հուլիսի, որ Սեյրանի մաեստրո-ընկեր Հարություն Թոփիկյանի