Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում եղավ։ Միշտ շնորհակալ եմ Արմինեին՝ հիմա՝ Աստղիկի, առաջ ու միշտ՝ Դավթի, ծերության հետ իմ անհաշտ շրջանում ինձ հետ լինելու համար։ Ես ամենալավը գիտեմ, թե ինչ զոհողությունների է գնում Արմինեն ամեն օր. ես դա չէի անի։ Շնորհակալ եմ։

Քայլքը, խորը աշունը, լուռ—ը իմ բնական վիճակներից են… Ինձ որ մնաց, խորը աշունը՝ իր քայլքով ու լռությամբ, անվերջ—շարունակ կլիներ։ Ահա ինչու, որպես մենթոր, իմ ձեռքի տակ եղած միջոցներով խրախուսում եմ, որ նոյեմբերի կեսից ավելի ու ավելի շատ քայլեք, ինքներդ ձեզ հետ լինելու հնարավորություն ունենաք։ Ջրվեժի արգելոցը՝ քաղաքամերձ, Հրազդանի կիրճը՝ քաղաքի միջում, այդպիսի մատչելի, հանրակրթական հնարավորություններ են։ Տեսեք՝ ասվածը սեբաստացի տարատարիք սովորողների, ուսուցիչների ֆոտոխցիկում։ Հենց ծերության հետ կռիվը դադարեցնեմ, ոչ թե մենթոր եմ լինելու, աղմուկն ինձ խանգարում է, հանգիստ չի տալիս, այլ անտառապահ, ռենջեր վայրի բնության… 

Աստղիկը Բլեյան, Զառա Առաքելյանի աղջիկ Աննան, Արուսիկ Մաթևոսյանի աղջիկ Նարեն՝ Արևելքի, Արևմուտքի ու Հյուսիսի սեբաստացի նախակրթարանի սաներն ու ծնողները աշխատանքի բերումով սկսել են հաճախ հանդիպել, կարոտել իրար, սպասել, պայմանավորվել։ 

Տեսեք՝ Զառայի օբյեկտիվում սրա անպաճույճ արձանագրումն է…

Մեր աղջիկներ սեբաստացիներին միավորող հանրակրթական ճաշակը ստանում են երաժշտական խաղով, ծեսով, մայրական կաթի հետ։ Իսկ ինչ ենք ստանում մենք՝ սեբաստացի ընտանիքներս… Այսպիսի շարունակական ուրախություն՝ աշխարհի չորս կողմը բռնած սեբաստացի դպրոց—պարտեզներում, բաց յուրաքանչյուրի համար՝ սկսած 2 տարեկանից։ Ինձանից լավ ո՞վ գիտի։ Լավ շաբաթ է մեր դիմաց՝ երախտագիտությունը հոգատարության, հանգանակության վերածած… Աստղիկի դաստիարակներ, Աննան, Արևիկը, Սեդան մեր տան մշտապես ներկա անդամներն են՝ առավոտից սկսած, երկու տարեկան դարձած այս խասյաթի ամենօրյա մղումով դեպի պարտեզ։  Ինչ ասես՝ արժե։ 

#1907

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանգիստ, միայն հանգիստ

Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․

Բալկանիզացիա, որտեղ երկաթ, բետոնն ու բոլգարկան դեռ անելիք չունեն

Ի՞նչ եմ անում գիշերը ժամը 3-ին… Քունս, ինչպես տրամադրությունս, այնպես է խառնվել-փչացել, որ միայն Շուշոն՝ Շուշան Բլեյանը գլուխ կհանի… Առայժմ խաղող եմ ուտում գրել-կարդալ-ներսուդուրս անելու ընդմիջումներին… Ուտելու խաղող շատ եմ

Իմ օրվա գիրը

Հազիվ էլ հասցնեմ ավարտել այս օրվա (կիրակի է) իմ գիրը ու ժամը 08:00-ին, Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Շուշի ճանապարհեմ կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և նրանց ուսուցիչների խմբին: Կերպարվեստի,