Թոշակը, այն էլ պետական պաշտոնյայի, հեշտ մարսվող բան չէ․․․ Շաբաթ օրվա վերջում, տան ճանապարհին ինքնազգացողությունս նկատելի վատացավ, կտրուկ բարձրացավ ջերմությունս, և այսպես․․․ Նման դեպքերում Լիլիթ Բլեյանի խելամիտ ճանապարհային քարտեզով ու հոգատար հսկողությամբ, ընտանիքը մոբիլիզացրեց իր թերապևտիկ հնարավորությունները․․․ 

Առավոտ շուտ «EcoSense» կենտրոնի Կոմիտասի մասնաճյուղում ես քովիդի թեստ հանձնեցի․ այսպես էր գրված ճանապարհային քարտեզում․․․ Պատասխանը հենց լինի իմ էլ․ փոստին, ուշադիր ընթերցողը կտեղեկանա․․․ Բարդ շաբաթ—կիրակի անցկացրի․․․ Հիմա ամբողջությամբ վերականգնել եմ իմ բնական կենսունակությունը, առողջական որևէ անհանգստություն չունեմ․ պատասխանը կասկածի տակ չառնի՞ նորաստեղծ կենտրոնի նկատմամբ վստահությունը․․․ 

Արևի նման նայեցեք աշխարհին․ իմ հեղինակային այսպիսի առաջաբանով «Արևիկ» հրատարակչությունը, ուշադիր, 30 հազար տպաքանակով հրապարակեց «Որն է մեր ճանապարհը»՝ մամուլից ընդգրկված հոդվածներով ժողովածուն՝ բարձր դասարանցիներին ու պատանեկությանն ուղղված, և նպատակը, ինչպես տիտղոսաթերթում է նշված, «ինչ—որ չափով լրացնել այն բացը, որ այժմ գոյություն ունի հայրենի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության գործում, նրանց կողմնորոշել Հայաստանի ապագայի խնդիրներում»․․․  Իմ կազմած անդրանիկ այս ժողովածուն լույս չէր տեսնի առանց պատմաբան Կտրիճ Սարդարյանի մասնագիտական աջակցության։ 

1992-ին «Շաղիկ» հրաարակչությամբ լույս տեսած «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն արդեն 1989-1992թթ իմ քաղաքական գործունեության վավերագրության տպագիր ներկայացումն էր լայն հասարակությանը, ՀՀ ԳԽ պատգամավորի, ՀՀՇ վարչության անդամի իմ այլընտրանքի ներկայացումը, որը հիմք դարձավ «Նոր ուղի» հասարակական—քաղաքական կազմակերպության ստեղծման և նրա կազմում իմ ընկերների հետ 1992-2005թթ․ քաղաքական գործունեության ծավալման համար… Այս իմ գրով վերահրապարակում—մատչելի եմ դարձնում իմ մյուս հրապարակումները. «Նոր ուղի» մատենաշարով—խորագրով, որ իմ ընկերների մասնակցությամբ—աջակցությամբ խմբագրվեցին, հրապարակվեցին 1999-2001թթ, երբ գործուղման էի արդարադատության, թե պատժի համակարգում։ Երեք ժողովածու՝ ինձ համար միշտ հուզական ապրումով՝ Նամակներ կալանատնից, Նոր ուղի. քաղաքական, Ժամանակակից և հանրամատչելի մանկավարժություն։ Սրան ավելացնենք 1994թ. Կտրիճ Սարդարյանի խմբագրած, իմ առաջաբանով, մատենաշարի չորս գրքերը, որ ներկայացված է իմ «Արձանագրումներ», «Կսմիթներ, թե արձանագրումներ» գրերով, ու պատկերն ամբողջական կդառնա։ 

Այսպիսով՝ դուք ունեք հնարավորություն՝ Նոր ուղու առաջարկած ճանապարհը ուսումնասիրելու։ Չեմ կարծում, թե սա զուտ պատմության համար է։ Լավ կլիներ… 

Ուզում եմ հավատալ, որ այս իմ չարչարանքը աննկատ չի մնա. իմ ընկերները կօգնեն բոլոր գրքերը կարճ ժամանակում հրատարակչական ավելի գործածելի տեսքի բերելու։ Շնորհակալ կլինեմ։ 

#1908

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա ես գիտեմ, որ ծնվել եմ սեպտեմբերի 4-ին, ու…

Լավ օր էր սեպտեմբերի 4-ը 2016-ի՝ իմ ծննդյան օրը, նշանավոր իմ կյանքում. ես, իմ մի խումբ ընկերների հետ սեպտեմբերի 3-ին, 4-ին նվաճեցի Արագածի չորս գագաթները… Սկսեցինք մեծ խումբ սեբաստացի սովորող-ուսուցիչների

Դիրքով-հմայքով մշտահմա… Արի ու տես…

Հուլիսի 28-ի մեր բաց, ծրագրած այցը Վայոց ձոր, լավ է, որ նախատեսված շարունակություն ունի. չենք թողնի, որ ընդհատվի․․․ Իմ, ճամփորդության մյուս մասնակից սեբաստացիների հրապարակումները չեն դադարում, ճանաչողական-հաղթահարելի են դարձնում հուլիսի

Առանց թիկնոցի-ֆիքսատորի-արկածի՝ ինչի՞ն այլընտրանք․․․ ի՞նչ հեղինակություն․․․

Անձրևը՝ գարնան-մայիսի, շաբաթ, թե կիրակի օրվա, ինչպե՞ս, ինչո՞ւ հետաձգի ուսումնական օրացույցով որոշված սովորողների-ուսուցիչների նախագծային գործերը, ասենք՝ ուսումնական ճամփորդությունները․․․Ի՞նչ, այդքան հաճա՞խ է  անձրևով օրը Հայաստանում-Երևանում-Բանգլադեշում, որ խույս տաս հետաձգելով․․․ Ինչո՞ւ խույս