Հուզիչ ժամեր անցկացրինք երեկ՝ կիրակի օրով, Շուշին հարկադրաբար թողած բնիկների՝ ՄիշաՆազիկ պապիկտատիկների, 8 հոգիանոց հարազատ ընտանիքի անդամների հետ, Երևանին կպած Քասախի խրուշչովկա շենքի կազարմաբնակարանում․․․

Սեբաստացի դարձած 10-րդցի Աննա Սահակյանից սկսած մինչև Նազիկ տատիկ, բոլորի աչքերը լցվում են, հենց իրենց տղամարդ զինվորների՝ Դավիթ Բլեյանի հերոսեղբայրների՝ Արթուրի, Արամի կամ Դավիթ Խաչատրյանի անունն ես տալիս․․․ Արցախում են, առաջնագծում, ընտանիքներն էլ՝ իրենց համերաշխ մի տանիքի ներքո, բազում խնդիրներովհոգսերով․․․Վերադարձին մեզ հետ է անցյալ տարի Հարություն Թոփիկյան մաեստրոյի ղեկավարությամբՍեբաստացիներ երգչախմբիարցախյան համերգաշարի՝ ՇուշիՍտեփանակերտի ուղեկից,ռմբակոծումների ամենաթեժ շրջանում Շուշիի պաշտպան, երիտասարդական գործիչ Քրիստինե Խաչատրյանը, որ պատմում է, պատմում, շարունակում այնքան կարևորհուզիչ զրույցը՝ բաժանումով ընդհատված․․․ Այնքա՜ն էականվստահելի մանրամասներ իմացանք արցախցի մեր հայրենակիցների, դեռ թարմ պատերազմի ու նրա հետևանքների մասին տոկունհամերաշխ ընտանիքից․․․ Բարի ծառայություն տղաներին, իսկ ես, Արմինեն, Դավիթը խաղաղվեցինք մի տեսակ, Աստղիկը ձեռք բերեց տատիկպապիկ, քույրիկներ, Մխիթարի նման հոպարիկ․․․ Իհարկե, մենակ չենք թողնի, Շուշին ինձ համար նախ և առաջ մարդիկ են, այս մեծ ընտանիքը․․․ Ու ինձ համար կարևոր է, թե հարազատ ընտանիքի տպավորիչ պատանիերիտասարդները ինչ որոշումներ են կայացնում. կօգնենք, իհարկե, նրանց ապրելով ապրեցնելու ընթացքի մեջ․․․ 

Աստղիկը փափուկ կապիկ ստացավ, չի բաժանվում ո՛չ Միշա պապիկից, ո՛չ նրա նվիրած կապիկից, այս կապը իրիկունը դարձավ լեզվախաղը Աստղիկի՝ կապիկպապիկ, պապիկկապիկ Դավիթը նոր մի արջուկ ունեցավ, մենք էլ ահա իրիկունով չենք բաժանվում՝ մեր մտքերը նրանցով թարմացած Արցախ աշխարհում են, մեր կյանքում իրական հայրենիքի փխրունսիրուն կենտրոն Շուշիում․․․ 

Իսկ կիրակի օրը իր առաջին կեսով՝ առավոտկանուխով, այսպիսի շարքերով լուսանկարչական այլ գույներիձայների առանձացված աշխարհ էր Աստղիկը, ես ու մեր միշտ անսովորսպասված հանդիպման ծնունդը օրվա․․․ Աստղիկը ինքնուրույն լողում է, միասին նուռ ենք ըմբոշխնում․․․ Ես էլ՝ Աստղիկի կապիկպապիկպապայիկը 

Իրիկունը ուշ, Լիլիթ Բլեյանի փոխանցումով խոնարհաբար լսեցի Տավուշի թեմի առաջնորդԲագրատ Սրբազանի խոսքը։ Սրբազանը անակնկալի բերեց ու հույս փոխանցեց․․․ Համարձակվեմ Սրբազանին հակառակվել մի բանում այսպես, գլխավորո՞ւմ.
Ես սեպտեմբերի 27-ը, բուն պատերազմը՝ իր սկզբով, կնշեմ որպես ամոթի և խայտառակության օր․․․ Պատրանքը հաղթանակի, որ հնարավոր դարձրեց պատերազմը, որ․․․ Աստված պահապան, Սրբազան հայր․․․ 

#1901

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մտքի համար ի՞նչ սահման… հենց մտքով են տեսնում…

Տեսեք՝ տանիքից, որպես բարձունք, ինչ լուրջ մտքեր են հորդում… Սրանից լավ գիր-պատո՞ւմ, ինչպես «Հյուսիսափայլ»-ի հետ կրթահամալիրի տնօրենի հանդիպման ամփոփագիրը։ Ինձ որ հետաքրքիր է, կարող է և ձեզ փոխանցվել… — Տիա՛ր Բլեյան,

Իմ քաղաք, քաղաք…

Օրվա հոգսը բավարարում է (բավ է), իհարկե, իմ օրվան, իսկ Արմինեն, Դավիթ Բլեյանը պահանջում են, որ ես հրապարակեմ-հստակեցնեմ իմ առաջիկա օրերի անելիքները… Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց

Հայրագիր օրվա

Ես, գիտեք, Թումանյանի և Կոմիտասի նկատմամբ պաշտամունքի հասնող ակնածանք ունեմ թե ակնածանքի հասնող պաշտամունք։ 1869-ին ծնված, համոզված եմ, հայոց նոր շրջանի ամենամեծ հայերի մասին հետաքրքիր է ինձ ամեն ինչ՝ նրանց