Հիմա, երբ քաշքշուկն ավարտվեց, ու իմ թոշակային քարտին նստեց պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքով որոշված՝ 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի իմ կենսաթոշակը (իմ դեպքում՝ ամսական 165 հազար դրամ. խոստացել էի, հրապարակում եմ)․․․ ի՞նչ մնաց. կատարեմ խոստումս ու սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների թոշակից հայտարարած միանվագ մուծումները կատարեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին։

Հետո որոշեմ ամենամսյա հատկացման չափերը այդ հիմնադրամներին ու դեկտեմբերի մուծումը անեմ։ Զուգահեռ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի պարտականությունները իրեն միշտ զարդարող բարեխղճությամբ կատարող Սուսան Մարկոսյանի և կրթահամալիրի փոխտնօրեն, մենթորական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ կնքեմ մենթորական—մանկավարժական աշխատանքի պայմանագիր․․․ որով իմ հիմնական աշխատանքը կրթահամալիրում՝ որպես Բլեյան կրթական բաց ցանցի և կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության զարգացման նկատմամբ պատասխանատու—աջակից, իմ գործունեությունը որոշակի կդառնա․․․ Թե չէ,  էս կրթահամալիրում ով ինչ բեռ ասես իմ ուսին է դնում․․․ Ես ասացի՝ բան ունեք ճշտելու—ավելացնելու, դուք էլ ասեք, ընթերցող ու որևէ կարգավիճակով բլեյանական, տեղն է։ Այսպիսով իմ բլոգը, որի բացումը հանդիսավոր եղավ 2014թ. հունիսի 17-ին, իրավական—վճռական նոր ու մաքուր էջից կշարունակվի․․․ Տեսնենք—տեսնենք․․․ 

Արմինեն պատմում է, որ խանութում թոշակառուի իմ քարտով առաջին գնումն անելիս իր ուրախություն—հպարտությունը չի թաքցրել Դավիթ Բլեյանը․
– Տեսեք՝ ի՜նչ հայրիկ ունեմ. թոշակը ավելի բարձր է, քան Հայաստանում շատ մարդկանց աշխատավարձը․․․ 

Նկատի ունի  ՀՀ պետական պաշտոն զբաղեցրած անձի իմ 165000 դրամ թոշակը։ 

#1893

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկական շաքարաքլորի սպասում-վայելքով…

Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» աշխատությունն արձակուրդում գտնվող մայրենիի ուսուցիչ սեբաստացի Մարինե Ամիրջանյանը թարգմանել, mskh.am-ում երեկ հրապարակել, նվիրել է մեկ տարեկան որդուն՝ Գրիշա Իսախանյանին՝ մեր Միջին դպրոցի Նարեկի,

Դու, քո խիղճը և օրվա հոգսը…

Երբ անցյալը շեղում է՝ անջատում ես,  ապագան չի ոգևորում՝ վարագուրում ես, ընկղմվում ես ներկայում… «Սեբաստացիներ» ռադիոն, իր պարբերականությամբ մրցակից ֆիրմա է իմ Օրագրին. այսօր ես լսեցի նրա 20-րդ հաղորդումը… Ասենք շնորհավոր։ Ես ռադիոհաղորդումները

Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու…

Շնորհակալ եմ 1in.am-ին, լրագրողներ Գոհար Հայրապետյանին և Ժիրայր Ոսկանյանին՝ իմ տեսագրի ստեղծման, այսպիսով իմ բլոգապատմանը թարմություն հաղորդելու համար։ Սա իմ անդրադարձն է այսօրվա հանրային, քաղաքական, պետական անցուդարձին։ Հարցնում եք իմ վերաբերմունքը