Կիսով չափ հայ, կիսով ամերիկացի Րոֆֆիի հետ, որ հինգ տարի Հայաստանում է և, ի զարմանք «Հարթակում» հավաքվածների, քեզ, իմ ամենօրյա անընդհատ (էսպես էլ բան կլինի, միացել եմ 2014թ. հունիսի 17-ին ու անջատել-ընդհատել չի լինում. 1390-րդ գիրն եմ պատմում-թողարկում բլոգ-եթերով, ֆեյսբուքյան էջով, mskh.am-ի առաջին էջով) պատումի ընթերցողի, Միացյալ նահանգներ, Վաշինգտոն, ծնողներին-հարազատներին այցի չի գնացել, ահա այդ Րոֆֆի հետ, ում ֆիլմեր-հարցազրույցներով հետևել եմ, շնորհակալ եմ Քնարիկ Ներսիսյանին իր նախաձեռնության կոնկրետության համար, առերեսվեցի…

Երեկ՝ ժամը 10.00, Րոֆֆիին դիմավորում եմ միջին-ավագ դպրոցի հեծանվորդ ճամփորդների մի խմբով, իմ նոր ընկերոջը զիջում եմ իմ հեծանիվը, ես իմ անբաժան ընկեր-սանիկ Գևորգ Հակոբյանի հեծանվով, երեք ժամ Րոֆֆի հետ կրթահամալիրի Բանգլադշով, Արևմուտք՝ դպրոց-պարտեզ, Ուսումնական ագարակ, Արևելք՝ Մայր դպրոց, դպրոց-պարտեզով քոլեջ, Հյուսիս՝ գեղարվեստ, դպրոց-պարտեզ անցումով, Հարթակում հանդիպումով… Ժամը 1-ին ինձ Մարթա Ասատրյանը փախցրեց Մայր դպրոց, ես էլի հեծանվով մասնակցեցի իսպանախոսների, մեր Նարինե Բարսեղյանի սաների ու Հայաստանում Արգենտիայի Հանրապետության դեսպանի հանդիպմանը, Րոֆֆին Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ դեռ պիտի ծանոթանար մեր կերպարվեստի ուսումնական կենտրոնին… այնպես, որ գալու է նկարչության պարապմունքների Կարեն Մկրտչյանի ու Գագիկ Չարչյանի արվեստանոցներում…

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, իր աչքին, պատահական հանդիպումով, Րոֆֆի անբաժան (սա հաստատ է) հանդիպումը պատշաճ-տեղին-կենդանի արձանագրելու համար: Րոֆֆին ընտրյալ ընկերուհի ունի, մտմտում է իր ընտանեկան միության մասին մոտ առաջիկայում։ Կրթահամալիրի Բանգլադեշում-Ագարակում իսկական հարսանիքի իմ առաջարկը, որին անմիջական արձագանքեց Րոֆֆին, իհարկե, ուժի մեջ է, ինչպես և մինչ այդ մեր հացատանը անելիքների քննարկումը՝ թոնիրով, լավաշթխիկով-խորովածով. հազիվ հանդիպել ենք։ Րոֆֆի երեխաները, իր ընտրությունն է, սեբաստացի են լինելու… Ես էլ ձեռքի հետ թարմացնելու եմ իմ ճամփորդական պայուսակը, իմ աչքը, իհարկե, մնաց Րոֆֆի ֆեյշն-ուսապարկին՝ նրա մանրամասն ցուցադրած պարունակությամբ, արշավականի նոր կենցաղային մշակույթի տպավորիչ ներկայացմամբ… Րոֆֆիի հետ առաջիկայում, այս ձախ ոտքիս հետ կապվածը շտկեմ, կլինենք Եղեգիսի կիրճում, Արատեսով անցում կկատարենք… Տեսնենք…

Սա իմ երեկվա 10.00-13.00-ի վռազ շարադրանքը… Իսկ 2018-ի ուսումնական ամառային ճամբարների առաջին օրը ես դիմավորել-սկսել եմ հեծանվային անցումով առավոտվա Հարավային դպրոց-պարտեզում, Շամիրամի ճամբարում, հետո անցում երկաթգծերի ուղղությամբ Արևմուտքի բարձունքով դպրոց-պարտեզ՝ Տաթև Աբրահամյանի ճամբար:

Իմ գլխավոր հոգսը բացօթյա լողափներն են ճամբարների, նոր կենցաղային մշակույթով դրանց շահագործումը… Մենք ունենք այսօր-վաղը, գործի մեջ են կրթահամալիրի մասնագետները-բանվորները, բայց առանց ճամբարական ինքնավարության-նախաձեռնողականության, մեր հունիսի 1-ի «Պաշտպանված երեխա» կազդուրիչ ուսուցման ստուգատեսն սպասված գունեղությունը չի ունենա… Քայլ արեք, յուրաքանչյուրդ, լիարժեք ամառային, անընդհատ-մատչելի յուրաքանչյուր երեխայի՝ երկու տարեկանից 11 տարեկան, բաց լողափով, մաքուր-անվտանգ ամենօրյա ջրի պարգև ուրախության համար արժե չարչարվել… Հունիսի օրացույցից ես առանձնացնում եմ այսօրվա իմ գրում-երեկվա իմ խիտ օրվա հոգսերում կրթահամալիրի մուտքի ճամբար-հավաքները միջին-ավագ դպրոցների սովորողների համար… Ութերորդցիների համար, որ հիմա մեր միջին դպրոցում են, կրտսեր դպրոցներում գտնվող հինգերորդցիների համար, որ 2018-2019 ուստարում մտածում են ուսումը շարունակել կրթահամալիրի միջին դպրոցում, որպես վեցերորդցիներ՝ առաջիկայում: Հիմա ինձ զբաղեցնում են օրացույցով հունիսի 25-ի հավաքները ըստ ուսումնական բնագավառների, 6-12-րդ դասարանցիների ուսումնական նախասիրությունների, հետաքրքրությունների՝ ստեղծագործական հավաքները… Այս հավաքները մեր միջին-ավագ դպրոցի սովորողների համար, ովքեր որոշում ունեն մեր կրթահամալիրում ուսումը շարունակելու, պատրաստության հարթակ է, ստուգատես… սովորողի համար պարտադիր անհատական ուսումնական պլանի-ուսումնառության պայմանագրի պահանջների կոնկրետությամբ… իսկ ուսուցիչ-մանկավարժական աշխատողների համար, որպես 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքի իրավունք-որոշում… Աշխատանքը՝ հեղինակային կրթական ծրագրով, ցանցային իրականացմամբ, նրա մշակման, կազմակերպման, փոխանցման փուլերով, պահանջում է այսպիսի հավաստի հավաքի հեղինակ դառնալ, ցույց տալ, որ քո շուրջ կա սեբաստացի սովորողների-գործընկերների խումբ, հավաքը խմբային ամենօրյա ճամբարային-հունիսյան մյուս շրջաններով որոշված հասցեական աշխատանք է, 2018-2019 ուստարում աշխատանքի պարտադիր պայման:

Վահան Սերոբյան Աշոտ պապիկի թոռնիկի ողջույնը ինձ ու Րոֆֆին, մեզ ուղեկցող խմբի հետ, երեկվա, թավշյա հակաբռնի ետհեղափոխության շրջանի ամենավառ զգացողությունն է, … զարմանքը… Խմբասենյակի պատուհանից, այսպիսին, պատուհանի գոգին, Ինգա դաստիարակին ունենալով թիկունքում… Է՜խ, մի՞թե քեզանից կոնկրետ անվանական պապիկ այս փուլում էլ չի լինի… Հա, Վահան ջան, այդ կարգավիճակով ես անհուսալի եմ… Իսկ այսպես, որպես տիար, բոլորիդ ու քոնը՝ որպես սեբաստացի ընկեր. շահած վիճակում ենք ես ու դու:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
#1390

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ գարունը կանչի անափ կարոտով․․․

Ու ես կարդամ ձեզ համար իմ «Գանգրահեր տղան» Չարենցի։ Գրանցեք պարտքերիս ցուցակում։ 

Մեր ապրած կյա՞նքն ենք որպես գաղափար կտակում…

Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝

Մարդկային ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական գործունեությամբ

Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող «Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս