Հավատացեք, «Հյուսիսափայլի ռադիոյի» և Կարինե Խառատյանի դասարան TV-ի ուղիղ եթերը ֆեյսբուքով ես ամբողջությամբ-մի շնչով առավոտվա 4-ից դիտեցի… Շնորհակալ եմ, Քնարիկ Ներսիսյան, Քրիստինե ու ընկերներ, ողջ գեղարվեստի… ուրախ, հարազատ-ընտանեկան միջավայրի համար: Մեր այսպիսի մեդիան մեզ ինքնավար-ինքնուրույն, պաշտպանված դարձրեց, թափանցիկ, հասկանալի ու նախընտրելի դարձրեց, հանրաճանաչությունը մեր ապահովեց, անկախությունը մեր… մեր արժանապատիվ մանկավարժությունը, որ ես թանկ, շատ թանկ եմ գնահատում…

Այսօր ես Արևելյան դպրոցի Ամիրջանյան Մարինեի «Խոշորացույցի» եթերում եմ և գիտեմ, որ լուրջ է այս ամենը, ինչպես, օրինակ, օրվա վերջին՝ 5։00-5։30, կլինեմ Առաջին TV-ի եթերում… Ես պատրաստվում եմ հանդիպմանը. իմ մեկ ժամը առտու տրամադրում եմ «Խոշորացույցին»՝ խարխափելով, սկզբում ընկնելով Հասմիկ Թոփչյանի «Թռիչք»-ը…

Մեկ ժամ էլ եթերում հուզմունքով, որպես կարևոր-արժեքավոր տեսագրություն՝ լսում էի կտորներ երգչախումբ դարձած Հյուսիսային, Արևմտյան, Արևելյան դպրոցների տոնական համերգներից, մեր երգող համերգային «Սեբաստիա» դահլիճից… Հա՛մ ճաշակ, հա՛մ տարածում… որպես մեր գործը՝ անկախ, ինքնուրույն, ստեղծական ու մոբիլ… կարգապահ, որպես իսկական երկրագործական կոոպերատիվ, համայնք:

«Ավետիս… Christmas…». hատվածներ ռեպորտաժի նկարահանումից:

Տեսեք վարչական խորհրդում գրանցված երեկվա ցուցանիշը՝ Արևելյան դպրոց-պարտեզում 2017-ի հոկտեմբերի 26-ին գրանցվել է 3 բացակա… Նառա Նիկողոսյանի ու իր ընկերների կարգապահ-ջանասեր-ինքնավար աշխատանքի պսակն է՝ համերգ-ուրախություն-արդյունք ուսումնական ջանքի, ունկնդրում-մասնակցում էին ընտանիքներով… Իսկ ծրագիրը՝ հայերեն «Ավետիսներ», անգլերեն-իսպաներեն-ֆրանսերեն, ի՜նչ պատմեմ, որքան էլ՝ «բա ինչ պատմեմ», լսե՛ք եթերում։ Ու բաց  չթողեք, պատրաստվեք Կոմիտասի հիշատակի մեր ձոնին՝ որպես ռեքվիեմ, 300-ից ավելի երգչախմբով (այս օրերին մեր երաժշտության կենտրոնը կհրապարակի միացյալ-բաց երգչախմբի երգացանկը) հունվարի 26-ին, Մարմարյա սրահում կրթահամալիրի մայր դպրոցի… ծես-ուրախությունը ամանորյա, նույն դպրոց-ընտանիքի բոլոր անդամներով, նաև ծնողներով, այդպիսին պիտի լինի, ինչպես երեկ մեր աշխարհի չորս կողմերում՝ Արևելք-Արևմուտք-Հյուսիս-Հարավում՝ ամբողջ շենքով, ներսով-դրսով, գունեղ-ճաշակով-ինքնամոռաց-իսկական ցնծության, ուրախություն հավաքանիի, առանց վերարկուների, առանց սուր դիտումների…

Կադրեր Գոռ Խլոյանի տեսախցիկից. Հյուսիսային դպրոցի նախակրթարան:

Այսպես մենք ճանապարհում ենք հին ու դիմավորում նոր տարին՝ անընդհատ դարձնելով մեր համատեղ կյանքը, պատասխանատու մասնակից ընտանեկան ճաշակի-նիստուկացի համար… Էդ ի՛նչ կրթություն է, որ ընտանիքը իր վրա դրա ազդեցությունը չի զգում… Սկսել է զգալ, ու այդ ինքնազգացողության աստիճանն է մեր կրթական աշխատանքի ցուցանիշը… որ մենք, ողջ հասարակությունը այս օրերին, երբ պետական դպրոցները փակ են՝ շենքերով-ազդեցությունից զրկված, մենք, լսեցեք, եթերում ենք… Եվ լավ է, որ ես հիմա, իմ գրում 1251-րդ հրապարակում եմ «Ագարակը Նոր տարում», թե «Նոր տարի Ագարակում» դեկտեմբերի 28-ի նախագիծը, իսկ Մարիետ Սիմոնյանը Գրական ակումբի ընկերների հետ հրապարակում է «Ուսուցչի լույսը Սուրբ Ծննդյան գեղարվեստում» նախագիծը… Շարական երգեցեք, սաղմոս ասացեք, պարերգ բռնեցեք, Սուրբ Ծննդի նվերներ արարեցեք ու ծիսական սեղան գցեցեք… հունվարի 5-ին՝ պատրաստվելով հունվարի 6-ի առավոտյան Ավետիսներով ճամփորդության դեպի Արագածոտն հոգևոր հայոց, Սաղմոսավանք, հայացքն Արագած-Արայի-Արարատ լեռներին՝ Քասաղի հոսանքով վեր…

Որպես հետգրություն։ Բա ամոթ չէ՞ մեր մեդիային, որ մեր Պետրոսյան Կարինեի զույգ թոռների ծննդյան ավետիսը այսքա՜ն ժամ ուշացումով հայտնվեց մեր եթերում։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1251

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լինում է։ Չի լինում

Հեքիաթն այսպես սկսվում է՝ լինում է… այսպես ավարտվում է՝ չի լինում, ըստ Դավիթ Բլեյանի։ Այսպես եմ սկսում իմ կախարդական չորս հատ մեկով համարակալվող իմ գիրը… Հո ամեն ինչ այդպես չի՞

Տեսե՜ք, տեսե՜ք… ի՜նչ նկարելու ծաղիկներ․․․

Ճամփորդի գնալն է իրենը, գալը՝ Աստծունը․ ճամփորդն անշտապ է, հատկապես ճանապարհին։ Ամենը կսպասեն, թող սպասեն։ Շտապե՞լ՝ ո՞ւր, երբ ճամփորդությունն ինքնին հե՛նց ընթացքն է, ճանապարհը։ Կարևորը ճիշտ ժամին, ժամանակին մեկնումն է.

Կտակարան ըստ Սարոյանի

Այսպիսին է մեր հերոսը. երեկ պարտեզում քնել է մինչև ժամը 18.00՝ անդրդվելի… Չեն կարողացել հինգ-վեց մեծերով քնից հանել… Հիմա էլ՝ առտու ութին, քնած է… Ուզում ես՝ հեծանվով վրայով անցի, Բախի՝