Որքան էլգլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա չի արվում, ինչպես չարեց Սյուզին Մարգարյան, երեկ Սեբաստիա սրահում մերմիջինավագդպրոցների սովորողաշխատողների հետ հեղինակային մանկավարժության ներկայացումկլոր սեղանից հետո, երբ մենք 13։30 հանդիպեցինք Մարմարյա սրահում, չարեցին սեմինարի կազմակերպիչները, կարող էր, չէ՞, մեկը ներկայացնելհիշեցնելկարևորել ծրագիրը օրվա, համերգհանգանակությունը, այն էլ այնպիսի աստղերով, ինչպիսինՀՀ արվեստի վաստակավոր գործիչՎահագն Հայրապետյանը և անվանի փողահարԱվագ Մարգարյանը,ես հայտնվեցի հիմար վիճակում՝ ողջ իրիկունգիշեր մեղքիամոթի զգացումով, նոր այս շուտափույթ հաղորդումհաղթահարումով․․․Մի անգամ էլ, էսպես՝ ու ինձ գրեք անհետ կորածների ցուցակում․․․ 

Իսկ այդ ժամին ես էլի ձեզ հետ էի, մենթորտիարը թոշակառու ուրիշ տեղ ու գործ չունի, բայց անցումով ԱրևելքքոլեջՀյուսիս ճամփով, կարևոր իմ անելիքով, դադարներով․․․ Հանդիպեցի ո՞ւմ․․․Այս լուսանկարովարդեն գիտեք՝ մեր հերոս Դավիթ Պետրոսյանին Վիգեն Ավետիսի հետ։ Դավիթն այնքա՛ն հավաստի պատմեց և դեռ կպատմի Իսկ համերգին մարմարյա սրահում մեր պահվածքը, ասենք, իմ ներկայությամբ մեղմվեր, հետո՞․․․ Ես, իհարկե, իմ նոր աշխատանքն ընտրել եմ համապատասխան կրթահամալիրի այսօրվա պահանջներին և իմ կարողություններին՝ մենթորի մանկավարժական աշխատանքը, սա տիարտնօրենի քողարկում չէ. այսպես մենք լիարժեք չենք օգտագործի մեր գործընկերության ներուժը։ Այսպես դուք ոչ թե կօգնեք, այլ կխանգարեք, գոնե չեք աջակցի կրահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող մեր Սուսան Մարկոսյանին։ 

Երբեք մեր նյութական միջավայրը՝ հեղինակային մանկավարժությամբ ստեղծված, այդքա՜ն ամբողջականներդաշնակներառական՝ հարմար, հետաքրքիր, կենսական չի եղել, իր ներս ու դրսով, ինչպես հիմա, կրթահամալիրով մեկ, կրթահամալիրն էլ՝ այսքան համապատասխան իր կոչմանը, որպես փորձարական հետազոտական միավորում, մանկավարժության հեղինակի լաբորատորիա․․․ Երեկվա մեր շրջայցը, առաջին օրը՝ մայր դպրոցով, պիտի հաստատեր սա, ու․․․ եղավ։ Այդ հաստատումը կունենանք մեր Հոգատարությանշաբաթստուգատեսով, այսօրՀյուսիսում, շաբաթվա բոլոր օրերին, կրթահամալիրով մեկ։ Համեցեք, բաց են մեր շրջայցերն էլ, կլոր սեղաններկայացումներն էլ. սրանք ցուցադրականզարմացնող չեն, սրանք մեր ջանքերով ձեռքբերումների փոխանցումների հարթակներ են․․․ Մի խնդրանք ունեմ հետևողական՝ օդափոխությունը շուրջօրյա, շենքով մեկ մի՛ անտեսեք որևէ պատրվակով։ Ա՛յ, առտու այսօր ընտանիքով՝ Արմինեն, Դավիթը, Աստղիկը և ես, դուրս եկանք տանից, ես անջատեցի բաքսին մեր ու սենյակների օդանցքպատուհանները բաց թողեցի․․․ Իրիկունը ցո՞ւրտ կլինի, ոչինչ, բայց տուն կմտնենք՝ որպես օդափոխված տարածք․․․ Դամեր դիմադրողականության 70%ն է։ Հաստատ․․․ 

Ավարտեմ հոգատարության մասին այսպիսի դիտարկումով, որ տեղեկացման ձևով ստացել է յուրաքանչյուրը Լուսինե Փաշայանից։ Այ սա կոնկրետ հոգատարություն է, որ միշտ եղել է մեր կյանքում, որ այս շաբաթով ձեռք է բերում նաև ուսումնական արժեք, և որը նոյեմբերի 30-ից հետո կլինի մեր օրացույցով շուրջտարյա ուսումնական նախագիծ։ Եվ սեբաստացի կրթական համայնքին, նրա«Սեբաստացիներ» հիմնադրամին, որպես պատվեր, կստիպի ավելի երևելի դառնալ մեր հանրային կյանքում։ Գրում է մեր կրթահամալիրի աշխատողների արհմիութենական կազմակերպության ղեկավար Լուսինե Փաշայանը։ 

Սիրելի մարդիկ, անցած շաբաթվա ընթացքում մեր գործընկեր Փիրուզայի հաշվեհամարին փոխանցեցինք հանունԷմիլիի առողջությանմեր հանգանակած գումարը՝ Արհեստակցական կազմակերպության կողմից լրացումով:Փիրուզան շնորհակալ էր և հուզված:Ընդհանուր գումարի կեսը հավաքվել է: Իրենք կապի մեջ են Մանուկյան Լուսինեի հետ, որ օգնում է հիվանդանոցի հետ կապի հարցում: 

Հրաշքներ լինում են: ՀավատանքԵրեխան հիմա լավ է զգում: 

#1910

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը

Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու

Սովորող-ուսուցիչ տեղերը փոխելու ժամանակը…

Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա»

Որ Ձմեռ պապը շվարի-մնա…

Անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսման մասին է իմ օրագիրը… Այսպիսով իմ նախածննդյան-ետծննդյան արձակուրդներն ավարտվեցին շոշափելի արդյունքով՝ Աստղիկ Բլեյանը այսօր 6 օրական է, ժամ-ժամ ուժ-գեղեցկություն առնող: Արմինեն, իհարկե, մեկ է գոհ