Կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում, թե Հայաստանով մեկ, Արատեսի ճանապարհին ես մենթոր-տիար հայրենագետ եմ… տարատարիք սովորողների, ուսուցիչների հետ քայլքով, հեծանվով, անիվների վրա։ Վերջին շաբաթ-կիրակին Երևանից փախուստ էր նաև՝ աղմուկից-զոռից, անհանգստություն տարածող առճակատումից…

Ես ընկել էի սիրելի երիտասարդ սեբաստացիների նախագծային խմբի ձեռը, բոլորիս հավեսը՝ տեղը, հետաքրքրությամբ քրքրում-կորզում էին ինձանից հանրային-մանկավարժական-քաղաքական կենսափորձը… Պահելու բան չէ։ Արմենիա TV-ում ուրբաթ օրվա իմ զրույցը, իրավիճակը երկրում, շաբաթ առավոտվա իմ գիրը քաղաքական բաղկացուցիչը դարձնում էին թելադրող-գերակշիռ մեր զրույցներում՝ իրիկվա կրակի շուրջ, ետդարձի ճանապարհին… 

Երկու-երեք սերունդ՝ ինը տարեկան դարձող Դավիթ Բլեյանի ու դասընկերների, 32 տարեկան Դավիթ Քոչունցի ու հասակակից գործընկերների, իմ ու կրթահամալիրն ստեղծած մենթոր-թոշակառուների… համերաշխ, փոխադարձ հարգանքով, գործընկերներ… Բոլորը մշտական կապի մեջ, ինտերնետում, թե արատեսյան թափառումներում, նախագծային-աշխատանքային փոքր խմբերով, հալչող փաթիլներով-ձյունով փափուկ, անուշացած մասուրով-թեյով… Կա համաձայնություն կրթահամալիրի երկու-երեք սերունդը ներկայացնող խմբերի միջև, որ իրավիճակի կարգավորումը ենթադրում է ՀՀ վարչապետի հրաժարական, ընտրություն, բայց այնպես, որ ամեն ինչ արվի ՀՀ Սահմանադրությամբ, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքով որոշված ձևերով, ներհայաստանյան քաղաքացիական համերաշխության, պատերազմի բացառման և Հայաստանում և Արցախում բնականոն կյանքի, առօրյայի հաստատման մթնոլորտում։ 

Արմենիա TV-ի լրագրող Ալլայի հետ իմ այս ամբողջական զրույցը, որ թողարկվում է առաջին անգամ, կարո՞ղ է ընդունելի լինել որպես մեր համաձայնության հիմնավորում։ Արձագանքեք։ Շնորհակալ եմ միասին լինելու համար։ 

#1922

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ օրվա իր զիգզագներով, Շուշանի ծաղկած շուշանով…

Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։ Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք

Ծիսական ուրբաթագիր․․․ ա՛յ ֆանտազիա…

— Ծիսական ուրբաթագի՞ր․․․ Ա՛յ ֆանտազիոր տիար, ֆան-տա-զի-ա՜… սո՛ւս մնա…- երգում է Դավիթ Բլեյանը առավոտով շաբաթ օրվա, ու սա դառնում է երեկվա ծիսական ուրբաթ օրվա մասին ինքնագլոր գրի առաջին տողը, թե

Օրհնված եք դուք սեր, ցնորք ու ցավ…

Օրհնվա՜ծ եք դուք, երկիր, երգ ու կյանք… Մեր վաղուց արդեն 6-րդ տարին թևակոխած 5 տարեկանների ամենամյա ծրագրային հավաք-ստուգատեսին բոլորն են պատրաստվում՝ և՛ քոլեջում, որպես ընդունող կողմ, և՛ մեր բոլոր փետրվարիկները