Մի խումբ հին, շա՜տ հին ընկերներով, որտեղ ամենաերիտասարդը ես եմ, 1970-1980-ականներին սկիզբ առած ընկերությամբ, անանց հարազատությամբ, ահա, շարժվում ենք Իջևան՝ Վովա Փաշինյանի շիրիմին խոնարհվելու, 1995-ից մեզ մտերիմ սիրելի ընտանիքին մեր ցավակցությունը հայտնելու։

Ես եմ, Գևորգ Հակոբյանը, Նորայր Այվազյանը, Աբրահամ Հովհաննիսյանն ու Գրիգոր Խաչատրյանը։ Իհարկե, շնորհակալ եմ Գարիկ Հակոբյանին՝ մեր շրջանավարտին, Գևորգ Հակոբյանի կրտսեր որդուն, որ աչքը բացել՝ մեզ, այս ընկերությունը տեսել է, ու հիմա մի ուրիշ սիրով-հավեսով դարձավ մեր անվտանգության երաշխավորը… Հայտնի հետաքրքրասերը չի փոշմանի, իհարկե. ճամփա է, իր անակնկալներով… Կպատմեմ. բլոգը՝ իր անընդհատ պատումով դրա համար է ստեղծված։ 

Մեր շարքային ընկերներ Գրիգորն ու Նորայրը՝ հայտնի ԳԽ-ն ու Սպարապետը, նաև դպրոցական, ուսանողական ընկերներ են, հայտնի իրենց ասույթ-աֆորիզմներով, ինստալյացիաներով, անցումներով։ Ես, որ վաղուց այս մոտիկությունը չեմ վայելել, լիուլի, իմ դերում եմ լինելու։ Գևորգինը ծիծաղն է անբռնազբոսիկ, Աբրահամը՝ միշտ մեղավոր… Մենք հատուկ ենք ընտրել կիրակին, որ Փաշինյան Նիկոլ վարչապետն ու Աննա Հակոբյանը՝ Նիկոլն ու Աննան, մեզ չխանգարեն։ 

Ես որ բազմիցս Իջևանում՝ Վովայի տանը, անտառում, Աղստևի ափին վայելել եմ նրա խաղաղ-մտերմիկ-մարդկային լռությունը, խոսքը, ներկայությունը, հյուրասիրությունն իհարկե։ Հյուրընկալվել եմ ընտանիքով, եղել է, որ խուժել եք արշավական սեբաստացիներով, մեր ընկեր Նիկոլը՝ Երևանում, Արմենը՝ Կրասնոդարում, հոգսը՝ Արտակ ընկերոջ ու իր տիկնոջ-մեր հարսի, Վովայի տիկնոջ՝ Երջանիկի վրա, լուռ, բարեհամբույր, հյուրընկալ… 

Իսկ երբ կարդաք-իմանաք այս մասին, մենք Երևանում կլինենք։ Որքան էլ որ … «գնալը մարդունն է, գալը՝ Աստծունը» խոսքը մեզ համար է ստեղծված։ Կհանդիպենք։ 

Գրիգոր Խաչատրյանն իր «Մեխով» այս օրերի, առաջիկա իրադարձությունների կենտրոնո՞ւմ է։ Սազում է մեր կրթահամալիրին, որ գեղարվեստի իր հիմնադիրներից Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործությունը Սասնալանջ՝ պուրակի կենտրոն բերի. դրան այնքա՛ն պատասխանատու մոտեցան Դավիթ Քոչունցը, Քնարիկ Ներսիսյանը, Մուշեղ Բարսեղյանը։
Տեսնենք, տեսնենք. դեկտեմբերի 22-ը սարերի հետևում չէ։ Սրանով մենք խոսքով զորեղ Գրիգոր Խաչատրյանի ձեռքն ենք տալիս մեխն էլ, մուրճն էլ… 

#1934

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիմակով, թե անդիմակ՝ մեկ է

Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի,

Թող ձեր ասածով լինի… Հրաշալիք է…

Ես կորցրել եմ ոչ միայն իմ գրի-պատումի՝ աշխարհի որերորդ հրաշալիքը համարվող կրթահամալիրի տնօրենի-տիարի-Աշոտ Բլեյանի օրագրի անընդհատությունը… Երեկ օրվա վերջին եմ հայտնաբերել կորուստը… և ընթերցողներից. երեկ իմ ashotbleyan.mskh.am բլոգի մուտքերի թիվն անցել

Ստատուս քվոյի վախճանը

Իմ ձեռքին է հրադադարի՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ից կրակի և ռազմական գործողությունների լրիվ դադարեցման ապահովման մասին 1994թ. մայիսի 9-ին, 10-ին, 11-ին Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում, Ադրբեջանի,