Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում…

Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին էլեկտրահարության հետևանքով Աջափնյակում մահացել է 4 տարեկան մի երեխա: Երեխան էլեկտրահարվել է բնակիչներից մեկի կողմից բնակարանից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք տարված հոսանքալարով… Ես հաճախ եմ մտնում բնակելի թաղամասերի մեծ ու փոքր բակեր. Դավիթ Բլեյանի հետ սիրում ենք ուսումնասիրել մետաղե-ասֆալտե-բազալտե-պլաստմասե ծանոթ, զզվացնելու աստիճանի միանման-անճաշակ, կյանքի համար վտանգավոր, շատ հաճախ մոռացված՝ կարուսել կոչված սարքավորումները, խաղերը մանկական, զբաղմունքները… Ջանի Ռոդարին դիպուկ է ասել՝ երեխան կխաղա և ջարդած կոճակով. այսպես են մտածում մեծահասակները… Տարբեր ռանգի մեծերը տարբեր առիթներով ու գումարներով՝ Երևան քաղաքի ծրագրերով, որպես նախընտրական կաշառքի ձևեր, բերել լցրել են այս կարուսելներն ու մոռացել դրանց մասին… Անհասկանալի է՝ ով պիտի իրականացնի դրանց անվտանգ շահագործումը. ո՞վ է ընդունել դրանք, ո՞վ է ստուգել, ո՞վ պիտի իրականացնի այս կամ այն բակի կարուսելային համալիրի վերահսկողությունը… Մահացու են սրանք, ընկերնե՛ր… Թաղի, շենքի որևէ պապիկ, թոշակի տարիքի նախկին ինժեներ-վարպետ, սրտացավ մեկը, որ ձանձրացել է նարդուց-գյալաջիից, բռնի ու որոշի դառնալ պատասխանատու՝ իր թոռան ու թոռընկերների ժամանցի։ Սա է փրկությունը մեր երեխաների, թե չէ առավոտից գիշեր պիտի ամեն մեկը իր երեխաների ձեռքից բռնած ման գա… Իսկ ես պատմում եմ երեխայի ձեռքը թողնելու անհրաժեշտության, ազատ երեխայի ինքնաբուխ գործունեության ու անվտանգ միջավայրի մասին…

Նոր դպրոցում և Դպրոց-պարտեզում սկսում ենք բալի բերքահավաքը։

Արտ-միջավայրի նախագծեր Նոր դպրոցում։

Իմ ընկեր, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը Դավթի ծնունդին մի ճոճանակ է նվիրել կախովի՝ երեք տարի գործածում ենք, տարվա բոլոր օրերին… ա՜յ քեզ որակ ու էսթետիկա… Չգիտեմ, Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտոակումբի, մեր Քոլեջի-ավագ դպրոցի սովորողների 2015-2016 ուստարվա նախագծերի մեջ տեղ կգտնե՞ն Բանգլադեշի բակերի վիճակի նախագծեր…

Երեկ երեկոյան, երբ Սուսան Մարկոսյանի հետ ավարտեցինք օրը, օրագրի 361-րդ համարի թողարկումը, կարճ-էական բամբասեցինք, տունդարձի ճանապարհին որոշեցի այցելել ստուգատեսային ճամբարի վրաց մեր նոր գործընկերներին՝ Թբիլիսիի Գլդանի թիվ 132-րդ դպրոցի թատրոնի խմբին, որ քիչ առաջ էր ժամանել… Մենք այս դպրոցում եղել ենք, արժանացել խանդավառ ընդունելության… Բոլորն առաջին անգամ են Հայաստանի Հանրապետությունում, Բանգլադեշում… Հետաքրքիր խումբ է վրաստանցի, ազգությամբ՝ վրացիներ, հայեր, ռուսներ… Անհամբեր սպասում են հաջորդ օրվան, սեբաստացիների հետ շփմանը, ստուգատեսային ելույթին…

Ստուգատեսային ճամբարի վրաստանցի մասնակիցները պատրաստվում են թատերական ստուգատեսին։ 

Տան ճանապարհը դիմադրելու աստիճանի քամոտ էր, այսպիսի «ընդունելության» չէի հանդիպել. փորձառու հեծանվորդ զույգի հանդիպեցի, որ նույնպես զարմացած էր քամու ուժգնությունից… Սա էլ հեծանվորդի կյանքի ուղեկից է… Երբ տուն հասա, նոր տեսա, որ հեծանվորդի սաղավարտն ու ձեռնոցներն ինձ հետ չեն.  ժպտացի՝ քանի՜ այսպիսի աքսեսուար եմ կորցրել, մոռացել… Իմը չէ…

«Պատշգամբը՝ պարտեզ», լողափերի, ցանկապատերի ձևավորման նախագծերի առատությունն ինձ ոգևորեց… ինչպես և կրտսեր դպրոց-պարտեզներում մանկական ճամբարների՝ որպես լրացուցիչ ծառայություններ, մեկնարկային օրվա բազմաքանակությունը… Չորս ճամբար՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Նոր դպրոցում, Հիմնական դպրոցում, Դպրոց-պարտեզում, հաճախող 50 տարատարիք սովորող-երեխա ունենք, որոնց կեսը՝ ոչ սեբաստացիներ… Լողը, շրջակա միջավայրի ձևավորման նախագծերը, բացօթյա երաժշտական թատրոնը կդառնան ճամբարականների գլխավոր զբաղմունքը…

Կրթահամալիրի Բանգլադեշի ծովափը Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում։

Դավիթ Բլեյանը վերջապես սառը ջուրը մտավ՝ Հիմնական դպրոցի լողափի երկու ավազաններից մեկը… Կեսօրին մոտ մեր հերոսին, որ առավոտյան ցանցի մեջ դասավորում էր լողի անհատական պարագաներ՝ բարեխիղճ կատարելով դաստիարակ Կարինե Խառատյանի խիստ պահանջը, փնտրում էի Դպրոց-պարտեզում՝ խմբով լողափ շտապող 2-5 տարեկանների մեջ, չգտա… Պարզվեց, մեր ինքնուրույնը-մեծը-փախստականը, օգտվելով հայրիկի-մայրիկի բացակայությունից, որոշել է մորաքույր «Րուզանի» ետևից գնալ… Հիմնական դպրոց-պարտեզում Դավիթը հայտնվում է բոլորի հսկողության ներքո, բոլորի ուշադրության կենտրոնում՝ հա՛մ Լիլիթ Առաքելյանի, հա՛մ Գոհար Սմբատյանի, հա՛մ Տաթև  Մելքոնյանի խմբից է, համ էլ՝ խոհանոցի, իր սիրելի Գոհար Բալջյանի

Այս օրերին իմ գլխավոր ուղերձը Դավթին ընդգծելն է սառը ջրի անհրաժեշտությունը, նաև դրա վճռական նշանակությունը ցույց տալով Սասունցի Դավթի համար, որ լողում էր գետերում, լճերում… Չգիտեմ՝ ինչ ազդեցություն ունեցավ Սևանա լիճը Դավթի որոշման հարցում, բայց շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով նպաստեց ինձ համար համարյա մտասևեռումի աստիճանի կարևորություն ստացած խնդրի լուծմանը։ Իսկ Տաթև Մելքոնյանը մանկավարժական ինչպիսի՜ վարպետություն է դրսևորել՝ ջուրն է մտցրել մեր հերոսին ու հետն էլ՝ տեսեք՝ ի՜նչ նկարներ… Փաստ։ 2015-ը եթե չի հասցնի, թող 2016-ը Դավթի նման մի տղա պարգևի Տաթևին։ Արժանի է։

Իրիկունը Դավիթը հերոսացած տեսք ուներ. նրա բոլոր հարցերը սառը ջրին, դրա նշանակությանն էին վերաբերում…
— Ինչի՞ համար է կարևոր սառը ջուրը…
— Ինչպե՞ս է սառը ջուրը կոփում տղային…

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#362

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

Ձնհալին օրոր ասենք

Միաշաբթի-երկուշաբթիի մութուլույսն իմ սկսվեց Սեդա Թևանյանի Սասնա օրորով՝ սեբաստացի Հակաբացիլ նանիկների ձայնասկավառակից․․․ Սեդան օրոր է երգում աշխարհին մայրենի լեզվի օրով, ես լսում-վերծանում-կարդում եմ նույն օրորը մայրենի լեզվով քանի՜ անգամ․․․ Նառա Նիկողոսյանը այդ օրորով հայտնում

Ուրախությո՜ւն՝ այսքա՜ն պարզ-ուղղակի-անմիջական, յուրաքանչյուրին… գրով իմ

Երեկվա իմ բուռն-կոնկրետ միջամտության արդյունքները տեսանելի էին արդեն օրվա վերջին… Մեր նշանավոր բանգլադեշի հարյուրավոր երևանցիների ամառային փրկություն դարձած բացօթյա լողափերը համալրվեցին նոր լողավազաններով, ծածկոցներով, պակասը լրացվեց… մեր նշանավոր լողափերը սնկի