Սիրում եմ այս քայլքը՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերնանցումով, Բ-4 թաղամասի մանկական այգով-պուրակով կրթահամալիրի Արևմուտք․․․ Ի՜նչ կյանք է եռում, ինչպիսի՜ զարգացումներ, հանդիպումներ դեպի դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ ձգվող բոլոր կարգի ու տարիքի սեբաստացի խմբեր, անհատներ․․․ զույգեր․․․ 

Երեկ ինձ հարազատ դարձած այս ճանապարհն անցա երկու անգամ՝ առավոտյան, Աստղիկ Բլեյանին պարտեզ ուղեկցելիս, կեսօրին, Մեղրիի Ալվանք գյուղի դպրոցի տնօրեն Վերա Սևանյանին խոստացած հանդիպում-շրջայցով, Արևմուտքի դպրոց-պարտեզի կրթահամալիրի նորեկ տեխնոլոգ-նկարիչ Անուշ Դավթյանի նախաձեռնած ցուցադրություն-հանգանակությունից վերադառնալիս․․․ Երկու դեպքում էլ ես հանդիպեցի սեբաստացի իմ նոր հերոսին օրվա, ում մասին հասցրել էի լսել տանը․․․ Արմինեն 5-րդ դասարանի Զոյա Այվազյան սեբաստացի նորեկի մասին հասցրել էր պատմել այնքան ու այնպես, որ Դավիթ Բլեյանը կտրի բացականչումով․
– Օ՜ֆ, հերիք ա, մա՛մ, մի քիչ էլ ինձ գովի․․․
Ահա, երկու հեռակա ծանոթներով մենք հանդիպեցինք դպրոցի ճանապարհին երեկ․․․ Երեկոյան ուշ, իմ էլեկտրոնային փոստին ստանում եմ Սոնա Փափազյան դպրոցի կազմակերպչի փոխանցած հղումը․․․ Կարդացեք, Զոյայի ու իմ տպավորիչ հանդիպման մասին։ Նորեկ սեբաստացի Զոյան որոշել է՝ պարտեզ են գալու երկվորյակ քույրերը, իսկ 5 տարեկանների խումբ՝ եղբայրը։

#1983

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գեղեցիկը վարակի պես… մեր բաց ցանցով պիտի տարածվի

Բուռն էր օրը երեկվա. սպասելի էր, ես պատրաստվել էի խաղաղ-ընտանեկան կիրակիով… Սիրում եմ, երբ Դավիթը Բլեյան երկար-անշտապ իր կիրակիի մի մասն անցկացնում է լողարանում ու ինձ մեկ ու մեջ հրահանգում.

Պապի օրհնած ինտերնետը, որպես Աստծո պարգև՞

Օրվա գիրն սկսենք Դավթապատումով. — Ինչի՞ են ասում կրծկալ, որովհետև ծիծիկը կրծումա… — Դավիթ, ո՞ւր ես գնում,- հարցնում եմ լվացարանի աթոռակից իջնող Դավթին,-արի՝ սրբենք մռութդ, նոր գնա… — Չէ, չթողեցիր՝

Կտամ` կթռնես լուսին

Կտամ` կթռնես լուսին… Սկսել է այսպես սպառնալ Դավիթ Բլեյանը.  ինձ, Արմինեին, իր քույրիկ-հորաքույր-մորաքույրերին, եղբայր-հորեղբայներին հաճախ է թռցրել լուսին… Մի բան կասի՝ կտա, մի գործ կանի՝ կտա, մեկ էլ՝ այնպես թափ կտա,