«Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանության տիրոջ իր կարգավիճակը»․․․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում «Ազատության» եթերից․․․ Իսկ կարելի՞ է թույլ տալ, որ իշխանության տեր ժողովրդից 2018-ի դեկտեմբերին հավատի ընտրություններով կառավարման մանդատ ստացած «Իմ քայլը» դաշինքը՝ իր օրենսդիր ու գործադիր մարմիններով, վարչապետով, քաղաքական պատասխանատվություն չկրի 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի համար… Անցնեն ողբերգության հետևանքների վերացմանը, հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին, երկրի բնականոն գործունեության հաստատմա՞նը։ 

Իսկ ժողովուրդը միայն ընդդիմադիր փողոց ձևավորած կուսակցությունները չեն, այլև անկախ, «Իմ քայլ» ընտրած-չընտրած, հանրապետականների իշխանությանը մերժած մարդիկ։ Առանձնացնենք, օրինակ, սիրելի ուսուցիչ Լուսինե Ներսեսյանին, հայտնի Գրիգոր Խաչատրյանին, գործարար Արմեն Մարտիրոսյանին… Շարքը կարելի է, ու պե՞տք է շարունակել… երբ Նոր Կտակարանում ուսուցիչ Հիսուսն զգուշացնում է, և թշնամին տանից է լինում՝ Եւ թշնամիք առն՝ ընտանիք իւր: 

Մինչև հիմա չեմ կարողանում մարսել, արձագանքել-անարձագանք թողնել Լուսինեի ֆեյսբուքյան այս գրառումը։ Սիրված, մաթեմատիկայով-ուսուցչությամբ խանդավառ, ուսուցիչ-ընկեր Լուսինեն եթե «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից չէ, ինչո՞ւ եմ ես մտնում քաղաքական սիզիփոսյան աշխատանքի հերթական փուլ։ Երեկ Իջևանից վերադարձի ճանապարհին դժվար էր 1996-ին Վազգեն Մանուկյանին բացահայտ ընտրած, այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հետևից մարշ ածելով գնացող Գրիգոր Խաչատրյանի հետ նույն մեքենայում  լինելը. լավ էր՝ քնեց իմ հարյուր տարվա ընկերը, ում էսթետիկական ազնվությունը չքացավ Աղստևի պղտորի մեջ։ «Անտարեսի» հիմնադրի արածը ճանաչողի-գնահատողի մղումով կարդացի Արմեն Մարտիրոսյանի հերթական գրառումը ֆեյսբուքյան։ Ու թռա՜վ հայտնի «յա իրոք»-ը. ինչքա՞ն կարելի է անտեսել «Նոր ուղին», և ինչո՞ւ եք դա անում հերթական քաղաքական շրջափուլում… 1992-1994-ի հաղթանակների գերագույն հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր քաղաքական կուռքը չէ՞։ Աշխարհագրության-հայրենագիտության գրքեր թողարկած հանրային-քաղաքական գործիչը նո՞ր իմացավ, թե Աղդամն ում հայրենիքն է… Բա 1992-1994-ին ՀՀ քաղաքացիներն իրենց արյունով ո՞ւմ հայրենիքն էին ազատագրում։ Ինչո՞ւ «Անտարեսը» չվերահրատարակի իմ 1992-ի «Ապագա ունենալու համար ապրել է պետք» ժողովածուն. Արմենն էլ վերջապես կկարդա, գուցե և առաջաբան գրի։ Գրիգոր Խաչատրյանն ինչո՞ւ չանի նոր լոգոն «Նոր ուղու», որքան էլ որ մեր ընդհանուր ընկեր Արտակ Բաղդասարյանի 2000-ի արածը հավանում է․․․ 

Ինչ մնում է ինձ՝ ես ժամանակ ունեմ մտածելու։ Հաստատ է, որ «Նոր ուղին» այսօր ուսումնական հարթակ է, բաց քաղաքացիական նախաձեռնություն, իմ՝ մենթոր տիարի այս շրջանի գործունեությանը համապատասխան, պատշաճ։ Վաղվա իմ թողարկումը հենց սրա մասին է։ Իսկ այսօր ես կրթահամալիրի քոլեջի ուսանող Քնարիկ Հարությունյանին եմ օգնում. երևանյան ճանաչողական-թափառումով Քնարիկի և իր ընկերների հետ կլինեմ՝ Սարյանով-Կոնդով-Հրազդանի կիրճով-աջ ափից անցումով գետի ձախ ափ… Հետաքրքիր՝ և՛ սովորող ուսանողների, և՛ ուսանող սովորողների համար։ 

Իսկ հասարակագետ-հայրենագետ ուսուցիչները, սովորողները դեկտեմբերի 23-ի՝ իրենց նախաձեռնությամբ հանդիպմանը «Նոր ուղու» ղեկավարի հետ ինչպիսի՞ լրջությամբ են պատրաստվում, ինչպես Ժիրայր Լիպարիտյանի հետ հանդիպմա՞նը։ 

#1935

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-պատրաստություն, գիր-հիշեցում, գիր-վերանայում…

Կառավարության հետ մտնենք 2019-ի, 2020-2022 միջնաժամկետ ծրագրերի կազմման հրապարակայնացման շրջան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվե՞լ է միջնաժամկետ եռամյա շրջանի ծրագրից, որի կառուցվածքն ու բովանդակությունը սահմանվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով

Հոգատարություն առանց սահմանների՞…

Մեր մանկավարժության սահմանում է՝ հոգատարություն առանց սահմանների։ Լավ է, որ հանդիպում ենք իրական կյանքում Լիլիթ Շահբազյանի նման կնոջ, հոգեբան-մանկավարժի, ում երաժիշտ տղան՝ սեբաստացի Դավիթը օրերս վերադարձավ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարից,

Ծննդյան գործերի կիրակի

Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք: Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար