Դավիթ Բլեյանն իրիկունը տնային խաղի՝ մտածողության զարգացման քարտերով լոտոյի ընթացքում, խաղով տարված կարդացել է 143 բառ-բառակապակցություն-նախադասություն… Մեր ավագ դպրոցի իր քույրիկ Մելինե Մարտիրոսյան խաղընկերն է հաշվել։ Ինչ էլ գլխի է ընկել ինչպես հավաստի գնահատի Դավթի ուսումնական գործունեությունը… Մեր 6 տարեկան դարձող 5 տարեկանների ուսումնական հմտությունները հիմա, այս շրջանում այդպես են աճում՝ սնկի պես… Չխանգարենք, բնական-ամբողջական ներառական-խթանող միջավայրով նպաստենք այսպիսի՝ կենսաբանորեն որոշված հասունությանը մարդու, նրա կարողությունների զարգացմանը, որոնք այնքա՜ն տպավորիչ կարող են դրսևորվել ուսումնական ճամբարում, Ամառ 2017 ուսումնական նախագծերում՝ տանը թե դպրոցում, ճամփորդելիս, ամենուր…
Կրթահամալիրի լրագրողների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ:
Լուսանկարները` Քրիստինե Շահբազյանի:
Մենք երեկ Անահիտ Հարությունյանի՝ մասնագիտական խմբի ղեկավարի, մենթոր-դասվարի համակարգմամբ սկսեցինք 2017 թվականի սեբաստացի վեց տարեկանների ուսումնական գործունեության ուսումնասիրությունը… Անպայման բաց-մանկավարժական, համակողմանի: Հասկանանք՝ որտեղ է իր զարգացման հունիսին մեր 6 տարեկանը, 121-ից յուրաքանչյուրը … առանց նրա ճամբարային աշխույժը-կյանքը խաթարելու… Այն պահից, 2016-2017 ուստարում, երբ երեխան դարձել է մեր 5 տարեկանների ուսուցման ծրագրի սան-սովորող կրթահամալիրի որևէ կրտսեր դպրոց-պարտեզում, քոլեջում, մենք՝ դպրոցը իր ղեկավարով, 5 տարեկանների ուսուցիչներով, ծրագիրը, դարձել ենք 5 տարեկանների, հիմա 6 տարեկանների՝ իր կյանքով ապրելու-զարգանալու այս բնական իրավունքի պաշտպաններ: Իսկ պաշտպանությունը բարդ աշխատանք է, որովհետև կողմերից մեծերը՝ ուսուցիչ թե ծնող, կարող են մոռանալ գլխավոր կողմին՝ իրենց պաշտպանյալին, երեխա սովորողին… Իսկ երեխան հո պատժված-դատապարտված չէ՞, որ մեծանում է այսպես, մեծերի գծած սխեմաներից դուրս… Մի՛ շտապեք, ծնողներ, նոր որոշումներ կայացնելիս, իր ուսումնական այս շրջանում գլխավոր ձեռքբերումը ներառված լինելը կարող էր լինել, երեխայի ինքնազգացողությունը… Ինչպես 6 տարեկան Դավիթ Բլեյանը, Թիֆլիսից հետո շնչասպառ գնաց երկուշաբթի առավոտ շուտ իր դպրոց-դասարան-խումբ.
— Ընկերներիս, պա՛պ, բացօթյա լողավազանում նոր հնար պիտի ցույց տամ…
Իսկ երեկ իրիկուն.
— Պապ, որ մենք Թիֆլիսում էինք, մեր խմբի Անուշիկը ընտանիքով Եգիպտոսում է եղել… Եգիպտոսո՜ւմ, պա՜պ, ինչեր է տեսել…
Պղպջակների օր Արևելյան ճամբարի լողափում:
Լուսանկարները` Զառա Ոսկանյանի:
Դավթի աչքերը պիտի տեսնեիք. Անուշիկը՝ Եգիպտոսում, Դավիթն՝ իր բուրգերով, իր Ալեքսանդրյան գրադարանով․․․ Թբիլիսիից ետդարձի ճանապարհին մեքենայում, մինչև Դիլիջան հասնելը հաշվում էր-հաշվում, բնական թվերով 1-ից սկսած, բարձր, հատ-հատ, 1000-ն անցավ: Ես վատ չեմ ճանաչում մեր հարյուրից ավելի 6 տարեկան դարձածներից յուրաքանչյուրին, ամեն մեկը՝ մի-մի Դավիթ-Անուշիկ… Մի՛ շտապեք որոշում կայացնելիս, թողեք՝ ամառը հասունանա, ինչպես թութը, ծիրանը, թողեք իրենց կյանքում վճռական նշանակության արևն առնեն, հաշվեք-չափեք-կարդացեք-գրեք աջ ու ձախ, պատմեք ու լսեք, շատ ուշադիր, անշտապ, որպես ձեր կյանքի գլխավոր գործ, լսեք-լսեք-լսեք ձեր երեխային իր բոլոր դրսևորումներում-գործողություններում, թող խոսի-խոսի-խոսի՝ պատմի, գլխավորը այս կենդանի խոսքի զարգացումն է… Հեծանիվ քշի, դժվարություններ հաղթահարի, իր նախընտրած խաղերով-գործունեությամբ կենտրոնանա… Ճամփորդեք շատ՝ Երևանից Հրազդանով, տուտը վեր-վար, Թիֆլիս թե Եգիպտոս, չկա էական տարբերություն այս բնական զարգացման համար.. Միայն մի՛ շտապեք, Դուք եք որոշումը կայացնողը, բայց երեխայի փոխարե՞ն… հակառակ երեխայի բնույթի՞․․․ Ինչո՞ւ ձեր ուժով-իշխանությամբ չդառնաք նրա շահերի կյանքի իրավունքի պաշտպան: Մի՛ շտապեք:
Մեր Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի նախաձեռնած զրույցը թարգմանիչ-լրագրողական նախագծերի ճամբարական պատանիների հետ հայրենագիտության բացօթյա հարթակում ստացվեց. ես ինձ ժամ ու կես (ո՜նց թռավ, 30-ից ավելի մասնակիցներից ոչ մեկս ախր չձանձրացավ-չշեղվեց, հազիվ հասցրինք զրույցից դուրս մի-մի պաղպաղակ ուտել)… Այսպիսի՝ վստահության միջավայրով իրար ճանաչող ուսուցիչ-սովորող-տնօրեն, իսկապես բաց, առանց արհեստական-բաժանող գծերի, պատանիների ուսումնական-իրագործման հարթակ ունենք կրթահամալիրում… Չեմ հետաձգում. ունեք ողջ իշխանությունը լիազորությունը ձեր անհատական ուսումնական նախագծով լիարժեք իրագործելու-դրսևորելու, ձեր տաղանդով բոլորիս տեսանելի դառնալու համար… Աշխատեք, վաստակեք ողջ ամառ, Ամառ 2017-ը այդպիսի նախագիծ է, անհատականացրեք… Հենց դուք ընդունեք Ավագ դպրոց ձեր նոր հասակակիցներին՝ վստահելի, յուրաքանչյուր դեպքում, հաղթահարելով խաբեության-արհեստականության-մարդկային կապիտալի մսխման, ոչ խնայող օգտագործման դեպքերը…
Սովորող-սովորեցնող նախագիծ. պարուսուցում Հյուսիսային դպրոցում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:
Ցերեկը եղա-անցա մեր գեղարվեստով ճամբարային՝ երաժշտականով, կինոֆոտոյով-թատրոնով, կերպարվեստով, զարդակիրառականով… գրական ակումբով… Այսպիսի ամբողջական, ձևավորված մարդկային ու ֆիզիկական անընդհատ զարգացող նախանձելի գեղարվեստ ունենք, բաց-բացօթյա-թափանցիկ… իսկական գեղարվեստ, ու մարդիկ, հանրությունը վատ գիտեն մեր գեղարվեստի տեղը կամ հնարավորությունները՝ մինչև ընտրության աստիճանի, բոլոր տարիքի երեխաների և ուշադիր, մեծահասակների համար… Ես ասացի Գեղարվեստը կրթահամալիրում թերթիկի տպագրման մասին: Սա որպես Ամառ-2017 նախագծով կոնկրետ մի քայլ, իմ արձագանքը բնական այն կենդանի աշխույժով-կյանքով-շարժումով գեղարվեստի, որ ամենուր է, կրթահամալիրի բոլոր ուսումնական ճամբարներում, բանգլադեշյան պլեների պատրաստությամբ… Քայլի՛ր, Գեղարվեստ, Ամառ 2017-ով, որպես հակաբացիլ:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1062