Իմ ձեռքին է հրադադարի՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ից կրակի և ռազմական գործողությունների լրիվ դադարեցման ապահովման մասին 1994թ. մայիսի 9-ին, 10-ին, 11-ին Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում, Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների ձեռք բերած գրավոր պայմանավորվածությունը:

 Հրապարակում եմ ռուսերեն բնագիրը։ Սրանով ոչ միայն հայ-ադրբեջանական 1992-1994թթ՝ չհայտարարված, բայց փաստացի ընթացող պատերազմը կանգ առավ, այլև մեծ զոհողությունների գնով արձանագրվեց. «Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրում բանակցությունների և ոչ ուշ, քան այս տարվա 1994թ. մայիսի 22-ը ռազմական կոնֆլիկտի ավարտման մասին համաձայնագրի կնքման համար»: 

Այսպիսով 1994թ. մայիսի 22-ին պիտի Համաձայնագրի տեսք ունենար հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության ավարտը։ Սակայն Ռուսաստանի Դաշնության լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովի կայքում, որտեղից վերցրել ենք հրադադարի հաստատման պայմանավորվածությունը, չգտանք նախատեսված համաձայնագիրը…
Իրար հաջորդեցին արտահերթ-հերթական բախումներ, իշխանափոխություններ (անգամ՝ արյունոտ), բոլոր իշխանությունների ջանքերը նույնն էին՝ ուղղված հասարակությանը մոլորեցնող ստատուս քվոն պահպանելուն։ Քսանվե՜ց տարի: 

Հրապարակում ենք նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի … գրավոր հայտարարությունը… 

Իրար կողքի դնենք հրադադարի  երկու փաստաթղթերը՝ պատերազմից պատերազմ մեր կորուստը՝ կյանքեր, ռեսուրսներ, տարիներ, չարած գործեր… Մի ձեռքբերում ցույց տվեք. միայն կորուստ է… Պատերազմից պատերազմ, հրադադարից հրադադար… Ստատուս քվոյի վախճանը։ 

#1938

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի կիրակի օր, Հայաստա՛ն

«Ծպտուններդ չլսեմ»՝ կասի մեր Արթուր Շահնազարյանը, կիրակին այս մեր Սուսան Մարկոսյանինն է: Շնորհավորանք-սուրհանդակին ավելացնելու բան ունեմ… Էս Սուսոյի ձայնը՝ բարձր-երգեցիկ, միայն Հարություն Թոփիկյանը լսեց, հավանեց, ու 2016-ի հունվարի 8-ից Սուսան

Իմ գիրը… ամենօրյա հերթականը, աղոթքի ձև է…

Նորօրյա աղոթքն իմ… Արթնացել ու պատմում եմ, առանց ճիգի, չեմ էլ ջանում խոսքի մշակման վրա… Առաջ ջանում էի, ու խոսքս էլ որպես մշակույթ երևի ստացվում էր: Սևակն ասում էր՝ լավ

Իմ այլընտրանքը քո այլընտրանքին վնաս չէ…

Վերնագիրը ծնվեց նմանակումից… Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր, Գոյությունս գաղափարիդ վնաս չէ, Դու քաղաքացի ես, ես գեղականցի, Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ: Մարիետ Սիմոնյանը դժվար է ինձ