Մեր լավ բարեկամ, դասական Վահրամ Մարտիրոսյանը նոր հրապարակումով կհայտնվի՞ սեբաստացի ավագ դպրոցի հանրային թիրախներից մեկում՝ միասին կամ առանձին։ Ինքնավարության ռեժիմով ապրող կրթահամալիրի պատանի քաղաքագետները, Սամվել Թամազյանի՝ թափ հավաքող նորաստեղծ Ազատ խոսքի ակումբն իր «Քաղաքական սերունդ» նախաձեռնությամբ, Վարդան Կարապետյանի «Մերօրյա պատմություն» նախագիծը, Աննա Խաչատրյանի թուրքագետների ակումբը կգտնե՞ն միշտ թարմ ասելիքով Վահրամ գրողին, հասարակագետին, ինչպես այսօր՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանին։ 

Արցախից Հայաստան վերադարձածի մասին է պատմում, տեսածի-ապրածի շուրջ իրեն բնորոշ անկեղծությամբ-հոգատարությամբ-անկախությամբ խորհում մեր լավ բարեկամ Վարուժան Ավետիքյանը… Սյուզի Մարգարյանը սեբաստացիական բաց հանրային ուրբաթ-համերգի հարթակով արդեն արձագանքել է Արցախ-Հայաստան-տարածաշրջան մարտահրավերներին։ Կեցցե։ Բայց Վարուժանի հետ զրույցը կարելի է ու պետք է շարունակել մեր մանկավարժական, պատանեկան ակումբների՝ Արցախ-Հայաստան նոր համակեցության բաց քննարկումով․․․ 

Երևի չեք զարմանա. այսպիսով ես Նոր ուղի նախաձեռնության հիմնադրի ասելիքով-անելիքով պատրաստվում եմ Արցախ այցելությանը․․․ Հո դատարկ չե՜մ գնա․․․ 

Կրթահամալիրի քոլեջի ու գեղարվեստի կացարաններում բնակված, մեր կրթահամալիրում այգեպան աշխատող Արտակի-Միշայի, նրանց ընտանիքների մասին պատումը թող անեն Տաթև Բլեյանն ու Քնարիկ Ներսիսյանը․․․ Հուզիչ-իրական պատմություն, Հայաստան-Արցախ համակեցությանն արժանի մի-մի նախագիծ, որ բոլոր սեբաստացիներիս գործուն աջակցությամբ կարող է դառնալ մեր նոր համակեցության կենսունակության խորհրդանիշ․․․ 

Քոլեջում բնակվող Արցախցի Միշայի և Արտակի ընտանիքները տեղափոխվեցին մի բնակարան, որը վարձակալել են՝ հաշվի առնելով պետության կողմից յուրաքանչյուր ամիս մի չափահասի համար տրվող 30.000 դրամը: Բնակարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է, 4 սենյականոց. երկու ընտանիք միասին են բնակվելու այնտեղ: Ընտանիքներին տվել ենք չորս ծալովի մահճակալ, իրենց տրված սպիտակեղենները, վերմակ-բարձերը և երկու լվացքի չորանոց:
Տղաները շարունակելու են իրենց աշխատանքը կրթահամալիրում:
… Քոլեջի ժամանակավոր կացարանում բնակվող Հադրութցի 11 հոգիանոց ընտանիքը ևս տեղափոխվեց իրենց վարձակալած բնակարանը: Բնակարանը Մալաթիա-Սեբաստիայում է: Տեղափոխումն ավելի արագ ստացվեց, քան նախատեսել էին, որովհետև բնակարանը արագ գտնվեց, կարգավորվեց:
Ընտանիքին տվել ենք իրենց քանակի չափով ծալովի մահճակալներ, սպիտակեղեն, աթոռ, սեղան, սառնարաններ, լվացքի չորանոց, Արևմտյան դպրոցից տեղափոխած երկու պահարան և բազկաթոռները:
Հարգանքով՝ Տաթև 

Իհարկե, բարվոք կենցաղի համար պետք է անհատույց հատկացնել անհրաժեշտը։ «Հոգատարություն» ուսումնական նախագիծը, Արցախ-Հայաստան նոր համակեցությունը հունվարյան ճամբարի բովանդակություն են։ Նշենք մեզ հարազատ մարդկանց բնակարանամուտը օր առաջ: Փետրվարին էլ նրանց մասնակից դարձնենք քոլեջի նախադպրոցական նոր խմբի նորամուտին: Կեցցեք, Տաթև ու ընկերներ: 

Հյուսիսային դպրոց-Գեղարվեստի կացարանում մնացել է Արցախի Ավետարանոց գյուղից մի մեծ ընտանիք, որն ուզում է տեղափոխվել ավագ որդու մոտ՝ Ասկերան քաղաք, սակայն վերջինիս տունը նորոգման աշխատանքների մեջ է, զուրկ կենցաղի պայմաններից, ավելին՝ փոքր է, անհրաժեշտ է ընդարձակել։ Դիմենք Ասկերանի քաղաքապետին, որպեսզի համատեղ օգնենք մեր հայրենակիցներին՝ շուտ վերադառնան Արցախ։ Անհրաժեշտ է ընտանիքի ավագ որդուն՝ Արեն Համբարձումյանին, որ Արցախում աշխատում է փրկարարական ծառայությունում որպես վարորդ (ավագ ենթասպա է, ամուսնացած, ունի երկու անչափահաս որդի) աջակցել, որ շինարարական աշխատանքները շուտ ավարտվեն և իր հարկի տակ ընդունի եղբոր յոթ հոգիանոց ընտանիքին։
Սիրով՝  Քնարիկ 

Երեկ ես երկար խոսում էի Արցախի Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ․․․ Ոգևորեցի և ոգևորվեցի մեր զրույցից, պայմանավորվածությունից՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի աջակցությամբ մեր նախաձեռնությունից։ Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հարազատ դարձած Չանախչի-Ավետարանոց-Ասկերանի բնակիչները՝ եղբայրներ Արտակի, Արենի ընտանիքներով, իրենց Զինա մայրիկով ու Մարիա տատիկով՝ ընդհանուր 11 հոգի, նրանց մեջ 5 մանկահասակներ, որոշել են, կարող են տեղավորվել Ասկերանի Բերդի մոտ իրենց ընդհանուր սեփականություն հողատարածքում։ Քաղաքապետը պաշտպանեց, ոգևորվեց այս նախագծով, հատկապես որ Համբարձումյանների գերդաստանի հայրը՝ Վագիֆ Համբարձումյանը, 1992-ի արցախյան պատերազմի զոհերից է, իսկ ավագ եղբայր Արեն Համբարձումյանն արդեն սկսել է տան նոր կառույցի ընդարձակումը այսպիսի հեռանկարով․․․ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ կիսատ չենք թողնի, ավելին․․․

Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցի, Նոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր  գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․ 

Փիլիսոփա-բարոյագետը որքա՞ն կլռվի…

Իրիկնային Երևանում, և այն էլ հեծանվով, ե՜րբ էի եղել… Երեկ իրիկունով Լրատվական ռադիոյի հյուրն էի որպես Թարմ ուղեղ, և հեծանիվը ծառայեց որպես փոխադրամիջոց… Ատամնաբույժ Արմեն Կարապետյանը այս ռադիոյի բաժանորդ է,

Նստակյաց գրողի ո՛չ տեղ, ո՛չ կերպար… «կինոյի տիար» եմ ես

Լելա Ճինճարաուլին՝ Ախալքալաքի թիվ 3-րդ դպրոցի տնօրեն մեր գործընկերը, որ 2017-ին, խիտ-սպասված կապերով հաստատեց-բացահայտեց իրեն, յուրահատուկ դիտողականությամբ-հոգևորով-ազնվական մի կին, փորձության ենթարկեց իմ օրացույցը-օրագիրը… աշխատաժամանակը… երկու օրով։ Զանգ՝ գալիս եմ… Բարով եկավ։