Երբ ուղիղ ժամը 5-ին առտու բացում եմ մեծ նոթբուքը Արմինեի-Դավթի (Դավիթն իր ուսումնական նոթբուքի էկրանը կոտրել է), հանկարծ հնչում է Մոցարտի՝ երեխաների քնի համար ընտրված երաժշտությունից…
Իրիկունը 10-ին մոտ մորաքրոջ տանը գիշերումով երանություն-առանձնացումից վերադարձած Դավիթը հիմնավոր՝ ցնցուղով-ծովով ավազանի լողաց, իր ձեռքով ընտրեց մայրիկի հետ նախաքնի- ըմբոշխնումի Մոցարտը, վերցրեց նոթբուքը, և ահա, հանդիպում ենք… Ամեն օր մեր տղան մինչև մեկ ժամ Բախ-Պագանինի-Բրամս-Շուբերտ-Մոցարտի երաժշտության ունկնդրումով է քնի աշխարհ մտնում, և այս փաստը ինձ զորեղ է դարձնում… Ամեն օր գրկելով եմ անկողնուց բարձրացնում, ուրախությամբ իր դպրոց-դասարան՝ Լուսինե Փաշայանի մոտ է սուրում, ամեն օր մինչև վերջին րոպեն հնարավորությունն օգտագործում է իր ընկերների հետ լինելու, օրինակելի սան բոլոր ուսումնական պարապմունքներում՝ իր հեծանիվ-թատրոն-լող-Աշտարակի ջրաղաց-Լիլիթ Առաքելյանի երաժշտության պարապմունք, պարտիզպանի օգնական, ֆուտբոլ, մարմնամարզություն, խաղեր. այս բոլորն ինձ ուրախացնում են, ու ոչնչի մասին տանը չի պատմում…
Շուշան Բլեյանը վայբերով ծիծաղում է.
— Պա՛պ, Բրամսից Վագներին անցնելու ժամանակն է, մտավորի այլ աստիճան է պետք ախպորս…
Ծիծաղիր, Շուշան Բլեյան… Իսկ այս տարվա սեպտեմբերյան համերգը ամենամյա, որին Շուշանը, իմացեք, լուրջ մի տարի պատրաստվում է, թեժ է լինելու, անակնկալներով…
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի։
Տկար եմ, ակնհայտ է, այն աստիճանի է ֆիզիկական վիճակն իմ ազդում, որ գրելս-կարդալս չի գալիս։ Դավիթն է, որ գրել-պատմել է տալիս, ու մեկ էլ էպոսը՝ Սասնա Ծռերի մասին ազգապատումը-վիպերգը…
Քույր Նեկտարի հետ հիշողության ծովից ակտիվացած դրվագ էր՝ «Սպեղանու» ղեկավար սիրելի Սարինե Ավթանդիլյանի մատուցմամբ, որ այնքան կարևոր դարձրեց, զբաղեցրեց, որ Արթուր Շահնազարյանի հետ գերեզմանոցի ճամփին էդ եմ լսում՝ զարմանալի, մի՛շտ զարմանալի Արթուր բանագետ-երաժշտի պատումը… Անհամբեր եմ, երբ պիտի լուսանա, այնքան ուժ հավաքեմ, ունենամ, որ ինտելեկտուալ այս աշխատանքը կատարեմ… Չունեմ… Իմ էլ. փոստում Արթուր Շահնազարյանի օպերան է. դուք մի՛ հետաձգեք, մեր ձայնադարանում բոլորիս մատչելի թող լինի, լսեք ամբողջը, մենք մեր ազգային ծռերի հետ ճամփա ունենք միասին անցնելու…
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։
«Ուժեղ շոգերն են սկսվում. կանաչը մեր պիտի պահել»… Փաշինյան Էդմոնի, Աբրահամյան Տաթևի հետ երեկ առավոտ շուտ՝ ժամը 8-ին, Արևմտյան բարձունքին էինք, զմայլված դպրոց-պարտեզի տարածքով դեպի հարավ-արևելք փռված-ձգվող զմրուխտ կանաչով, ու թռավ իմ բերանից…
— Լսեցիք, կրթահամալիրով մեկ. մեծ փորձության շրջան ենք մտնում, իմ առողջությունն ու ձեզ, ոչ մեկիդ չեմ խնայի-չեմ հանդուրժի սեբաստացի կանաչի-լանջի-ծառի-ծաղկի-կանաչի նկատմամբ որևէ վրիպում, անհոգություն… Խաղացեք, գլորվեք, ծեսով ու Ռոդարիով, Աղայանով ու Խրիմյան Հայրիկով, «Պապ ու թոռնիկ» բեմադրեք, բայց կանաչը-ծաղիկը մեր շուրջ, մեր ոտքերի տակից պիտի ոչ միայն չգնա, այլև զմրուխտը շատանա պիտի…
Հա, չմոռացա Տեր Զենոնի հետ ապրիլի 4-ի Սուրբ Աննայի և Կաթողիկե եկեղեցիներում մեր երախտիքի օրվա-գովերգության ժամի համար պայմանավորվել։ Հա, կժողովեմ ողջ ուժերս, մարտի նախագծային ուսուցման-ճամբարային-ճամփորդական ուսումնական այս շրջանում ձեր թիկունքին յուրաքանչյուրդ կզգաք իմ հոգատարությունը-աջակցությունը, մի պայմանով, որքան էլ ես եղել ու մնում եմ անպայման՝ ձեր ոտքերի տակի սեբաստացիական հրաշք-կանաչի զմրուխտը միշտ պիտի թանձրանա, շոգերի-արևի հետ փարթամանա… Ես ոչ պարտիզպանների հետ ճամփա չունեմ գնալու… իմացեք…
«Ծաղկապատում»:
Լուսանկարները՝ Արևմտյան դպրոցի սովորող Մանան Սեմիրջյանի։
-Մահս տանի քեզ… Դու պիտի էն հոր զավակը լինես…
Էս ի՞նչ է, օրհնությո՞ւն, ստուգաբանեք, խնդրում եմ… Գրի սկզբում էլ մտքիս կար՝ բաց թողեցի, հիմա՝ գրի վերջում, սպրդեց…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1334