«Դավիթը կովիկի կաթիկ ուտի», իսկ, այ, Աստղի՜կը․․․ շարունակ մայրիկի կաթիկն ուտի… Շորերն էլ ինքնուրույն հագնի։ Երբ իր համար կարմիր-կապույտ է ամեն ինչ, սա հեշտ չէ․․․ Բայց հագնվել պետք է. Աստղիկը ամեն օր գնում է մանկապարտեզ, և կարող է լվացվող շորերի (լավ է՝ ոչ լվացքի մեքենայի) միջից հանել իր ուզած գույնի շորը․․․
– Պարտեզում ի՞նչ կասեն, հո խայտառակ չես, Աստղի՛կ, չե՞ն ասի՝ բա ո՞ւր էր մայրիկը, որ դու «կոտոտ» (կեղտոտ) բոշի շորերով ես․․․,- փորձում է համոզել Արմինե մայրիկը։

Արմինեն շատ կուզեր, որ Աստղիկը թողներ՝ մայրիկը ոնց ուզեր, անարգել, կուկլի պես հագցներ․․․ Քիչ է, որ ոնց ուզում՝ հագնվում է Աստղիկը, իր ուզածի պես, Աստղիկը կռվում է դրա համար. կուկլա չէ․․․ Այսպես է մեր տանը ամեն առավոտ․․․ Դավիթն էլ, է՜, Արատեսում, ձյուների մեջ կորել-փակվել է․․․ Մեզ մեր հոգսերով մոռացել, հեռախոս էլ չունի (ինքնազրկվել է)՝ ինքնամեկուսացել է․․․ Ելքը մեկն է՝ իր գլխավոր ուսուցիչ Սոնա Փափազյանն իր նախագծային խմբով գնա, գտնի, բերի․․․ 

Ձմեռային ուսումնական ճամբար է Արատեսում, արևով-լույսով, շուրջ բոլորը առատ-փափուկ ձյունով, իսկական հեքիաթ, որի կանչով, տեսեք, ողջ հունվար հերթագայում են Ավագ դպրոցի փառատոնային, Միջին, Արևելյան, Արևմտյան դպրոցների, Քոլեջի, Հյուսիսի նախագծային խմբերը․․․ Ձմեռ պապը ոգևորվել է մեր սեբաստացի ճամբարներով․․․ Տեսե՜ք, նվերներ է պատրաստել բոլորիս՝ այսպիսի՜ ձյուն, ճերմակ-առատ-ամենուր, անուշեղենի ծիսական պարկեր սեբաստացի 2-5 տարեկանների համար, Ձմեռ պապ մրցանակներ սեբաստացի ճամբարականներին՝ սովորողներին տարատարիք, մանկավարժական աշխատողներին․․․ Ոգևորությունն այս փոխանցվել է սեբաստացի ծնողներին․․․ 

Այս օրերին, որպես մասնագետներ, նրանք ամենուր են հյուսիս-հարավում, արևելք-արևմուտքում՝ որպես հեքիաթասացներ, մշակույթի-կինոյի-դիջի մասնագետներ, հասարակագետներ, տեխնոլոգներ․․․ Ճամբարները մեր ջնջում են հետևողական բոլոր արգելքները, անջրպետները ընտանեկան-կրթահամալիրային-հեռավար-առցանց-առկա ձևերի միջև․․․ Հիմքում անհատն է՝ իր ինքնուսուցմամբ, իր ներսից եկող հետաքրքրությունից բխող ուսուցման ձևի, եզակի ընտրության կազմակերպման միջև․․․ Այստեղից և մեր բացառիկ ուշադրությունը, արդեն քանի տարի, հունվար-հունիսին որպես ինքնուրույն շրջան առաջացող զարգացող ուսումնական սեբաստացի ճամբարների նկատմամբ․․․ Իսկ դիջիպարապմունքները՝ առկա թե առցանց, Հերմինե Անտոնյանի հանրակրթական ստուգատես-դիջիթեքով, սրա խելացի բաց կազմակերպումը, երբ յուրաքանչյուրս և՛ սովորող է, և՛ սովորեցնող․․․ ինձ խենթացնում են․․․ 

Որպես մենթոր տիար մի խնդրանք ունեմ Հերմինեին։ Իմ օրացույցը՝ քեզ. ճամբարային օրերը հալվում են ձյան պես, դու որոշիր, ամեն օր մեկ-երկու ժամով տնօրինիր, որպես տիարին հրավեր․․․ 

#1961

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որն է մեր ճանապարհը

Թոշակը, այն էլ պետական պաշտոնյայի, հեշտ մարսվող բան չէ․․․ Շաբաթ օրվա վերջում, տան ճանապարհին ինքնազգացողությունս նկատելի վատացավ, կտրուկ բարձրացավ ջերմությունս, և այսպես․․․ Նման դեպքերում Լիլիթ Բլեյանի խելամիտ ճանապարհային քարտեզով ու հոգատար

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է

Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը

Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է