Երբ մենք ենք՝ ջերմեռանդությամբ մեր․․․ Մենք-ը ավագ դպրոցի Մարթա Ասատրյանի նախագծային խումբն է՝ Շիրակից կրթահամալիրի բանգլադեշում ստացած  ջերմեռանդությամբ վերադարձած։ 

Երեկ, խաղաղ կիրակի օրով ընտանեկան, որտեղից որտեղ օրակարգ դարձավ Արցախի «Ասպետ» ռազմամարզական պատանեկան ճամբարը՝ Բալուջա գետի ափին, անտառում, Նոր Այգեստանում․․․ որտեղ սեբաստացի պատանիները Արցախի իրենց հասակակիցների հետ, սկսած 2012 թվից, սիրով մասնակցել են ամենամյա տասնօրյա հավաքների․․․ Արցախ-Հայաստան նոր համակեցությանը կսազի, որ «Ասպետը» այս տարի հանգրվանի Սյունիքում․․․ Թող լինեն հայտեր-նախաձեռնություններ, թող բաց, հրապարակային ընտրվի «Ասպետի» վայրն ու կազմակերպիչը․․․ Մենք մեր ողջ զորությամբ, հարազատությամբ մասնակից-ներկա ենք։ 

Ժամանակ չկա, ու իմ գիրը հարմար տեղ է հայտարարելու համար, որ մենք սեբաստացիներով սկսում ենք 2021–ի ռազմամարզական ճամբարը, իր շուրջտարյա ռազմամարզական պատանեկան խաղերով․․․ Ճամբարը մեր կտեղավորվի, իհարկե, Արատեսի Եղեգիսի՝ կրթահամալիրի դպրոց-բնության գրկում տարածք Արատեսում, իսկ ռազմամարզական խաղերի համար նախանձելի միջավայր է կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր Ագարակով, հրաձգարանով, մարզահամալիրով, մարզադաշտով, արտագնա ռազմական պարապմունքներով․․․ Մարզչական-մասնագիտական պատրաստության բարձրացում էլ ունենք, նոր համալրում՝ 2020-ի պատերազմի բովով անցած Դավիթ Պետրոսյանը, Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Գևորգ Հազարումյանը, Դավիթ Քոչունցը, Արման Սահակյանը․․․ Այսպիսի ինքնավստահությամբ, կրթահամալիրի նյութական միջավայրի 2021–ի զարգացման ծրագրով Արատեսի ռազմամարզական գոտու կառուցման, «Սեբաստիա» մարզադաշտերի, հանդերձարանների, Արևելյան և Արևմտյան դպրոցներում՝ նոր ծածկով խաղահրապարակների նախատեսումը չի մնա թղթի վրա․․․ Սկսեցի՜նք։ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով թարմացնենք-արդիացնենք հրաձգարանի, նետաձգարանի գործիքները․․․ 

Շրջանավարտների հետ մեր պարբերական քայլքերի ընթացքում Հրազդանի-Քասախի կիրճերով, ես սիրով եմ արձանագրում՝ պատանիների մոտ գագաթներ՝ դրանց թվում՝ Արագածը, Խուստուփը, Աժդահակը… հաղթահարելու ցանկությունը․․․ Պատանիները մեր հաճույքով մասնակցեցին ձմեռային արտագնա խաղերին, տեսեք՝ 30 աստիճանի ցուրտը Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին չխոչընդոտեց, որ Աշոցքի սահադաշտերի, Ախուրյան գետի սառույցի հուսալիությունը ստուգի․․․ 

Կրթահամալիրի օրացույցով կարգավորել է պետք սեբաստացիների՝ սովորողների-ուսուցիչների-ընտանիքների ամենամսյա, ամենշաբաթյա մարզական խաղերը, բարձունքների նվաճումները․․․ Մենք հասունացել ենք նաև այսպիսի գործերի ընտանեկան բաց նախաձեռնությունների համար․․․ Կրթահամալիրի մարդաչափության լաբորատորիաների ստեղծումը-գործունեությունը՝  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանի մասնագիտական ղեկավարությամբ, թույլ է տալիս ռազմամարզական-բարձունքների, արգելքների հաղթահարման ցուցանիշները թարմացնել բոլոր տարիքի սեբաստացիների, սեբաստացի կրթական համայնքի յուրաքանչյուր անդամի համար․․․ Ռազմամարզական-արգելքների հաղթահարումը, բարձունքների նվաճումը լավագույն խթան են մեր օրերում, այս իրավիճակում-շրջանում սեբաստացիական գործուն-համերաշխ-կենսունակ՝ առողջ միջավայր հաստատելու համար․․․ 

Սպասում էիք, չէ՞, մենթոր տիարից նման վճռականության հաստատում։ Ստացեք ու սկսեք․․․ 

#1966

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե-ի և եթերի արանքում… կամ երկուսը՝ մեկում

Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը,

Նախատեսվա՞ծ շաբաթ-կիրակի իմ ու ձեր՝ բոլորիս կյանքում․․․

Ինչպես գերմանական աշխատանքային գործուղման հրապարակված ծրագրում, դեկտեմբերի 2-ին կեսօրի լանչից հետո մենք վերջնական հրաժեշտ տվեցինք Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի մեր գործընկերներին ու․․․ ամենքս իր ճամփով` դեպի իր հայրենին․․․ Համբուրգ-Վարշավա ճանապարհը լեհական

Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…

Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի