Արթուր Շահնազարյանին՝ իմ միշտ-սանիկին, Աստղիկ Բլեյանի կնքահորը, երկար կյանք ինձ էլ, իրեն էլ, որ Աստղիկի ծիսական հարսանիքն անենք․․․ այցելել էինք ընտանիքով՝ Առինջի իր խնամված տանը ամանորյա-սուրբ ծննդյան տեսություն․․․ Ինչպես միշտ Սվետա-Արթուրը տոնական զույգը, Անի-Տաթև քույրերը, աղջիկ երազող Հրաչյա Ներսիսյան փեսան. այս անգամ Տաթևի երեք տարեկան բարիտոն Նարեկն էր մեր Աստղիկի հետ կենտրոնում ու․․․ իհարկե, Սվետայի անթերի ամուսին Արթուր Շահնազարյանը․․․ Վայելեցինք իրար կարոտած հարազատներով, որ Ձմեռ պապի նվեր էր յուրաքանչյուրիս։

Շնորհակալ եմ։ Աստղիկն ու Դավիթն էլ մեզ հետ Սունդուկյանի թատրոնի «Սառցե սիրտը» հայտնի մանկական ներկայացման հրավերներ ստացան․․․ Բայց հիմա էլ իմ մտքում է սեղանի շուրջ Արթուրի՝ պատերազմի բորբոքած քաղաքական ելույթը՝ ինչպես կոմիտասագետի, երաժիշտ-մանկավարժի, հայագետի իր գործն է եզակի-հասցեական-մնայուն․․․ Ես միշտ ուշադիր եմ Արթուրի խոսքին, և այս անգամ նրա բաժակով խոսքը՝ քաղաքական անդրադարձի, մեր նորագույն պատմության մասին, ինձ գամեց-տպավորեց․․․ Առաջարկեցի արվեստագետին գրել Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության համար՝ Նոր տարվա խոսք որպես․․․ Քավորի խնդրանքը հավատարիմ սանիկը չմերժեց․․․ Նոր ուղու նոր խորագիր է բացվում սրանով․․․ Զուլալ, ինչպես Արթուրն է՝ իր կյանքով, գործով․․․ ինչպես կոմիտասյան երգն է։ Ներկայացնում ենք առանց որևէ միջամտության, խմբագրման. մեզ ո՞նց թույլ կտայինք… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարբեր լինելը մեր յուրահատկությունն է…

Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը… — Ինչի՞ համար է հեռուստաշտարակը: — Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…

Ե՛վ Բլեյան, և՛ սեբաստացի․․․ Փառքդ շա՜տ…

Իրիկունը՝ «Անակնկա՜լ»,- կբացականչի Դավիթ Բլեյանը, սպասված ամեն օր՝ կավելացնեմ ես, մեզ այցելել են նշանավոր-սիրելի Բլեյաններ՝ Մարիամ և Արման քույր-եղբայրը։ Դավիթը ՝ բութը վեր տնկած, վայելքի մեջ, միանգամից երկու  ձուձու կակա

Այս քաղաքում այսպես որքա՞ն ապրել կլինի…

Միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, իսկ հումորի զգացում ունեցող կանայք ամենից երկար են ապրում․ նորվեգացի գիտնականների պնդումներն են, չնայած սրանք բաներ են, որ մարդ