Շուշան Դոյդոյանին հանդիպեցինք իր ճամբարական աղջնակի՝ Մայայի հետ. երեսուն տարին ոնց թռավ Դոյդոյան քույրիկ սովորողների հետ մեր հանդիպումից։ Ուսապարկով հավաքում եմ ճամբարներում դժգոհություն, բողոք, քիթ-մռութ, մյուս կողմից՝ առաջարկներ, նախաձեռնություններ․․․

Ճամբարով մեկ խաղաղված, բաց-ազատ, ընտանեկան վիճակ է։ Արևմուտքի կացարանն է դատարկվում, որը հունվար-փետրվարի մեր ջանքերով-ծախսերով, ընդառաջ հանրային չթուլացող պահանջին, դառնում է 2-5 տարեկանների նոր խմբասենյակ, թվով 20-րդը կրթահամալիրում: Չեմ հասկանում՝ ինչու է դեռևս չօգտագործվող, շենքի արևելք-արևմուտքով ձգվող երկար նկուղը նորից լցվում, դառնում պահեստ-խորդանոց։ Չեմ հասկանում նաև՝ ինչով է զբաղված նոր մարմնամարզիկ-սուսերամարտիկ Ռոբերտը, ինչ ջոկատ է, ինչու է մարզական ստուգատեսի օրով այս ոչ մարզական վիճակը։ Ես որ մի բան չեմ հասկանում, բարձր-լսելի հարցնում եմ. օգնեք հասկանամ: 

2021թ հունվարի 14-ն է.  ես օրինակ կրթահամալիրի բոլոր շինությունների պատուհաններից, ապակիներից կհանեի լույսը-տարածքը փակող ամեն ինչ… Մոռացե՞լ եք, հիշեցնում եմ… Ուզում եմ իմանալ՝ 7 տարեկան դարձող 6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրով ճամբարային ջոկատների գործունեության մեջ բանավոր թվաբանությունը, համրանքը, չափումները ինչպես են երեխայի կյանքում գործածվում։ 

2020-ի դեկտեմբերի նորամուտովԱնուշ Դավթյանի տեխնոլոգիայի սրահում իմ հանդիպումը 4-5-րդ դասարանցիների Արմինե Աբրահամյանի ջոկատի հետ պատահական չէր. Արմինեն ոգևորված է իր ճամբարային գործունեությամբ, ինչպես Աստղիկ Բլեյանն իր պարտեզից, Դավիթ Բլեյանն իր դպրոց-ճամբարից, ինչպես ես իմ մենթոր տիարի կարգավիճակից։ 

Իսկ տեխնոլոգիայի սրահում իսկական ինքնաեռ կա, իսկական կոնֆետների, անուշների սեղանի շուրջ իսկական ակումբային միջավայր է, սեբաստացի ճամբարն ինքն էլ՝ մի տոնածառ։ 

Հետո արդեն լողավազանում էի, իմ բախտը բերեց-չբերեց 6 տարեկան դարձած 5 տարեկանների՝ Թամազյան Մարգարիտի լողորդներն էին, 13 աղջիկ. տղաներն ինչպես առաջնագծու՞մ են։ Այսպիսի բան պատահական լինո՞ւմ է, թե՞ չէ, բայց մարզիչ Քրիստինեն զարմացած էր։ Հետո արդեն Տաթև Թամազյանի ջոկատն ինձ տարավ ուսումնական ագարակ։ Այդպես էլ իմ պայուսակը դատարկ մնաց. ո՛չ մի դժգոհություն, ո՛չ մի քիթումռութ, իսկ իմ էլ. հասցեին շարունակում են գալ ճամբարային նորանոր առաջարկներ, նախաձեռնություններ։ Խիտ հունվարն ինձ ոգևորում է. ես կտեղավորվեմ, դուք՝ բոլոր կարգի սեբաստացի ճամբարականներ, գործեք ձեր ողջ հավեսով… 

Շրջայցն իմ արևմուտքում ագարակում՝ վառարանի մոտ, կենդանապահ Կարո Մանդալյանի և Ագարակի ղեկավար Էդմոն Փաշինյանի հետ, Ագարակի 2021-ի զարգացման նախագիծը քննարկելով, այստեղ և՛ 2020-ի ծախսերն են իրենց ձեռքբերումներով, և՛ 2021-ի ուսումնական ճամբարը, որին ագարակը աշխույժ մասնակցում է, և 2021-ի զարգացումը՝ օրինակ, տետեսական գոտու շինարարությունն ավարտելն է։ Ինչպե՞ս մեր ագարակ տնտեսությունը դարձնենք ավելի խնայող։ Կարո Մանդալյանը պնդում է, որ մենք կարող ենք մեր տնտեսության թռչնանոցը և շնանոցը դարձնել ինքնածախսարար, եթե ամենօրվա կարգապահ ռեժիմով մեր խոհանոցներում, ընտանիքներում առաջացած սննդի մնացորդը ճիշտ տեսակավորվի և տեղափոխվի ագարակ։ Օրինակ՝ մեր պատշգամբում արդեն 10 օր կա այդպիսի սննդամթերք, որ չորս սեբաստացու ծուլության ու անփութության պատճառով ագարակ չի տեղափոխվում։ Ամեն մեկս ձեր չարածը դարձրեք գործողություն հենց հիմա։ Նոր ուղի՝ նոր տարում։ 

Արևմուտքից Մայր դպրոց ճանապարհին Աստղիկ Բլեյանի խմբասենյակի առաջ, տեսեք, ինչ շարք է՝ ինքնագլորների շքերթ։ Աստղիկի ընկերներից մեկը բացականչում է.
– Կարոլինա՛, բարև,- ու ողջագուրվում է։
Իսկ արևմուտքի ճամբարում տղաներից մեկն ինձ ճանաչեց Աստղիկ Բլեյանով․
– Գիտե՞ք, իմ եղբայրը սիրահարվել է Ձեր աղջկան։
Այսպիսի օր․․․
Դե, Դավիթ Բլեյանին ճամբարում գտնել հնարավոր չէ, ինքն է ու իր ամենաճամբարականների Բակունցի խումբը։ 

Դեպի մայր դպրոց ճանապարհին ես չէի կարող բաց թողնել այս տեսարանը, երբ Մարգարիտ Թամազյանը ֆենով չորացնում է իր ջրից դուրս եկած գեղեցկուհիների մազերը․․․ Տեսարան եմ ասել, իսկակա՜ն. սեբաստացիական։ Իսկ լողավազանում Սեդա Վիրաբյանի և Կարինե Խառատյանի ճամբարականներն են․․․ Մնացածը՝ սեբաստացի բլոգներում օրվա։ 

 

#1955

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կանչող-կարկաչող հայրենի-մայրենի ուսում…

Այս կողմերում ես Հայաստանի լուսավորության նախարարի կարգավիճակով եմ եղել, Արաքս-Ախուրյանի խառնարանով անցել եմ, գյուղերից Երվանդաշատի թե Բագարանի դպրոցի դաշտում սովորողների հետ ֆուտբոլ եմ խաղացել․ ուսուցիչները-տնօրենները հիշեցնում-ցույց են տալիս, մանրամասներ պատմում․․․ Քսաներկու

Վաղը ե՞րբ է գալու… որ մեր Ազատության հրապարակը լինի մեր Մարմարյա սրահի նման…

Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը,